Breaking News

Monday, August 3, 2015

Բնության անհավանական հրաշք`սև աքաղաղ

30495

Ayam Cemani-ն հանդիսանում է հավերի հազվադեպ ցեղատեսակ, որը բնակվում է Ինդոնեզիայի անտառներում:

30494

Ինդոնեզերենից թարգմանաբար այամ նշանակում է հավ, իսկ ցեմանին Միջին Յավայում գտնվող գյուղի անվանումն է:

Որն է այս հավերի առանձնահատկությունը:

Սումատրայի այս բնակիչներն ունեն ոչ միայն սև փետուրներ, այլ նաև սև կատար, այսպիսի կատարը հաճախ լինում է նաև հավերի այլ ցեղատեսակների մոտ, նույնիսկ Chabo-ի մոտ, սակայն մսի, ոսկորների և  նույնիսկ արյան գույնը Ayam Cemani-ի մոտ սև է:

Այամ ցեմանի հավերը ստացվել  են Ինդոնեզիայի կղզիների բանկիվյան հավերից: Գոյություն ունի մի կարծիք, որ այամ ցեմանի հավերը տարբերվում են այամ կեդու հավերից, որոնք բազմանում են լավ սպառողական որակներով:

Կարելի է ենթադրել, որ Միջին Յավայի շրջանում, դեռ գոյություն ունեն այամ ցեմանի հավեր, չնայած նրան, որ նրանց բռնում են տեղի բնակիչները պաշտամունքային ծիսակատարությունների համար և օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ:

30496

Այամ ցեմանի հավերի բուծմամբ զբաղվում են  Միջին և Արևելյան Յավայի, Սումատրայի և Մադուրայի շրջանում:

Իրենց հայրենիքում`Ինդոնեզիայում, այս սև, հազվագյուտ հավերը մեծ գումարներ արժեն, տեղի բնակիչները հաճախ գնում են ծիսական նպատակների համար, ինչը կապված է միստիկական ուժի վերագրման հետ:

30497

1920 թվականին հոլանդացի գաղութարարներն առաջին անգամ նկարագրել են այամ ցեմանի հավերին: Այս թռչնի առաջին օրինակները Եվրոպա են բերվել թռչունների մասնագետ Յան Սթեվերնիկի կողմից, ով 1998-2000 թվականներին մի քանի անգամ այցելել է Ինդոնեզիա և իրեն նվիրել է այս ցեղատեսակի և դրա ծագման ուսումնասիրությանը:

30498

1998 թվականին առաջին ինկուբատորից դուրս է եկել միայն մեկ հավիկ, 1999 թվականի հունվարին  ինկուբացիոն ձվերի երկրորդ բերվածից `միայն մեկ աքլորիկ, 1999  թվականի սեպտեմբերին`երկու հավիկ և երկու աքլորիկ:

Ցեղատեսակի մասին տեղեկություն մեզ հասնում է Ինդոնեզիայից, ինչպես նաև Ֆրանս Սուդիրի գրքից: Գլխավոր պահանջը թռչնի սև գույնն է:

30499

Սև պետք է լինեն փետրավորությունը, ոտքերը, եղունգները, լեզուն, կատարը:

30500

Ֆերմեր Պոլ Բրեդշոուն բուծում է աշխարհի ամենաթանկարժեք հավերին: Այամ սեմանի ինդոնեզիական ցեղատեսակը ամենահազվագյուտ և զարմանալի ցեղատեսակներից մեկն է:

Այս ցեղատեսակի հավերն ամբողջությամբ սև են`կատարից մինչև ճիրանները: Այս թռչունների սև փետուրներն ունեն գեղեցիկ զմրուխտյա մանուշակագույն երանգ: Ֆերմերի խոսքերով, այս ցեղատեսակի միսը և ներքին օրգանները նույնպես սև գույն ունեն, որը պահպանվում է անգամ պատրաստելուց հետո:

Սակայն գնորդներին, ովքեր պատրաստ են  երկու հավի համար 5000 դոլար վճարել, հետաքրքրում է այս ցեղատեսակի ոչ թե խոհարարական, այլ դեկորատիվ որակները: Բազմաթիվ գնորդներ համոզված են, որ սև հավերը հաջողություն են բերում:


http://mediamonitor.am/6864/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates