Չնայած անլուրջ տեսքին, այս շենքը կատարում է ադմինիստրատիվ ֆունկցիաներ: Հենց այսպես է պատկերացնում իր գրասենյակը Longaberger ընկերությունը, որն արտադրում է հյուսած արտադրանքներ և զամբյուղներ:
Տունն ընկերության կողմից առաջարկվող իրական արտադրանքի իսկական պատճեն է: Շինարարությունը տևել է երկու տարի և դրա շինարարության համար ծախսվել է 30 միլիոն դոլար: Տան մակերեսը կազմում է 180 հազար քառակուսի մետր:
Տուն-զուգարանակոնք Հարավային Կորեայում:
Այս երկհարկանի շենքը նախատեսված է նրա համար, որպեսզի մարդը կարողանա հաղթահարել դժվարությունները: Այդպես է կորեերենից բառացիորեն թարգմանվում Haewoojae տան անվանումը:
Տան մակերեսը կազմում է 419 քառակուսի մետր: Ճարտարապետը վստահեցնում է, որ ինքը ծնվել է լոգասենյակում:
Տուն-կոշիկ Հնդկաստանում:
Հնդկացի ճարտարապետները որոշել են միացնել տան դիզայնը կոշիկի հետ: Հենց այսպես էլ ստեղծվել է արտասովոր տուն-կոշիկը:
Տուն-մաշիկ Փենսիլվանիայում:
Այս տունը պարտական է իր արտաքին տեսքի համար իր տիրոջ հաջողված բիզնեսին: Մախլոն Ն. Հեյնսը հանդիսանում է հսկայական կոշիկների կայսրության սեփականատերը`ստեղծելով այսպիսի անսովոր շենք, նա ցուցադրել է իր հաջողությունները կոշկի պատրաստման և վաճառքի գործում:
Տուն-սաքսոֆոն Կալիֆորնիայում:
Ճարտարապետության և շինարարության մեջ կան երաժշտական ուղղություններ: Այսպես, Կալիֆորնիայում գտնվող տունն ունի սաքսոֆոնի տեսք: Երբ այս տան ծխնելույզից ծուխ է դուրս գալիս, այն շատ գեղեցիկ է դիտվում:
Տուն-սունկ
Չնայած նրան, որ տունը հիմնված է բարակ ոտքի վրա, սակայն նրա կայունության համար կարելի է չանհանգստանալ: Չէ որ նախագիծը ստեղծվել է ճարտարապետության և ինտերիերի դիզայնի պրոֆեսոր Ցինցինատի Թերրի Բրաունի կողմից:
Տուն-դաշնամուր ջութակով:
Այս տունը ստեղծվել է չինացի ճարտարապետների կողմից: Այսպիսի երաժշտական շինությունը գտնվում է Խայնյան քաղաքում:
Տունը պատրաստված է թափանցիկ և սև ապակուց: Շենքում գործում է ցուցահանդեսային համալիր, որտեղ ցուցադրվում է քաղաքի, նրա շրջանների և փողոցների հատակագիծը:
Տուն-փիղ
Այն գտնվում է Բանկոկում և ունի փղի տեսք: Այսպիսի լուծումն իրականացվել է ճարտարապետի` փղերի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ, որպեսզի շենքը աննկատելի չմնա այլ ժամանակակից շինությունների շարքում, որոշվել է նրան այսպիսի օրիգինալ տեսք հաղորդել:
Տունն ունի երկար ոտքերի տեսքով աշտարակներ, աչքերի դերը կատարում են պատուհանները, իսկ պատշգամբը`ժանիքները:
Տուն-կակտուս Հոլանդիայում:
Վերջերս նախագծման և կառուցման համար նորաոճ է դարձել օգտագործել կանաչ տեխնոլոգիաներ: Դա կապված է մարդուն իր արմատներին, բնությանը մոտեցնելու ցանկությամբ:
Այսպիսով, Ռոտերդամում հայտնվել է 19 հարկանի տուն-կակտուս, որը կազմված է միմյանց վրա գտնվող ծաղկաթերթերից: Դրանցից յուրաքանչյուրը վերջանում է կանաչապատ պատշգամբներով:
Տունը ներկված է սպիտակ գույնով`դա թույլ է տալիս ավելի քիչ տաքանալ շոգ եղանակին: Տունն ունի 98 հարմարավետ բնակարան:
Այսպիսի անսովոր նախագծի նպատակն է առավելագույնի հասցնել յուրաքանչյուր բնակարանի ներքին տարածությունը և դարձնել այն ավելի լուսավոր: Դուրս եկած հատվածները մեծ սանդղավանդներ են, որտեղ կարելի է զբաղվել այգեգործությամբ:
‹‹Ոգով ազատների›› տուն Բրիտանական Կոլումբիայում, Կանադա:
Այս տան ստեղծողները վստահեցնում են, որ այս փայտյա սֆերաները կարելի է կախել ինչպես ծառերի, այնպես էլ կամրջի վրա: Տուն կարելի է մտնել պարուրաձև աստիճանների միջոցով:
Հաստատուն վիճակում տունը պահում է ճոպանների համակարգը, ինչը բոլորին հնարավորություն է տալիս ճոճել իրենց տները:
http://mediamonitor.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80-%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/
No comments:
Post a Comment