Breaking News

Wednesday, August 26, 2015

Ամենախելացի կենդանիները ըստ վարկանիշի (3-1)

3. Փիղը բացում է «ամենախելացի» կենդանինեռի եռյակը: Փղերը ճանաչում են իրենց հայելու մեջ, որը ինքնաճանաչման հայտանիշ է, ունեն հիանալի հիշողություն, տեղանքում կողմնորոշվելու ունակություն, գործիքներից օգտվելու հմտություն, տարբերում են բազմաթիվ հնչյուններ, շատ զգայուն են իրենց ընկերների մահվան նկատմամբ: Այս հսկաները կարողանում են եզրակացություննեև անել և անհանգստանալ ինչ որ բանի  համար:

Рейтинг самых умных животных

2. Շիմպանզեները շատ սրամիտ էակներ են, եւ մարդու ամենամոտ բարեկամները կենդանական աշխարհում: Չնայած նրան, որ շիմպանզեները չեն կարող խոսել՝ ձայնային ապարատի կառուցվածքի պատճառով, նրանք կարողանում են շփվել ձերքերի օգնությամբ՝ ժեստերի լեզվով, փոխաբերական իմաստով օգտագործել բառերը, ստեղծել նոր հասկացություններ՝ համատեղելով իրենց հայտնի բառերը: Նրանք կարող են պատրաստել աշխատանքի գործիքներ (ձողերը մաքրել տերեւներից, ձողերը եւ քարերը սրել) եւ ունեն հումորի զգացում: Եթե ​​դուք ցանկանաք համեմատել մի շարք կապիկների եւ մինչեւ 2 տարեկան երեխայի մտավոր ընդունակությունները, ապա դուք չեք գտնի որեւէ տարբերություն նրանց միջեւ (երբեմն նույնիսկ շիմպանզեն ավելի ընդունակ է)

Рейтинг самых умных животных

1. Դելֆիններ - թերեւս ամենախելացիներն են կենդանինական աշխարհում: Եվ դա զարմանալի չէ ! Դելֆինի ուղեղը կշռում է մոտ 1700 գրամ, իսկ մարդուն - 1400 գ, ընդ որում դելֆինի ուղեղի ծալքերը 2 անգամ ավելի շատ են քան մարդուն. Ըստ վերջին գիտական ​​տվյալների դելֆիններ ոչ միայն «բառապաշար» ունեն (մինչեւ 14,000 ձայնային ազդանշաններ), որը թույլ է տալիս նրանց շփվել միմյանց հետ, այլեւ ինքնագիտակցություն, «հասարակական գիտակցությունը» եւ հուզականություն: Ընդ որում, յուրաքանչյուր դելֆին ունի իր սեփական անունը, որին նա արձագանքում է, երբ դիմում են ցեղակիցները: Ակնհայտ է, որ մարդիկ միակ «ողջամիտ» արարածները չեն:




http://mediamonitor.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-2/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates