Breaking News

Saturday, August 15, 2015

Մի քանի հետաքրքիր փաստ Kinder ձվիկի մասին

532

Kinder Surprise շոկոլադները մեզ ուրախացնում են 1972 թվականից սկսած: Դրանց մտահաղացման հեղինակն է շվեյցարացի Հենրի Ռոտը:

Տաք կլիմայով երկրների համար Ferrero ընկերությունը արտադրում է Kinder ձվիկների ուշ հալչող տարբերակը Kinder Joy անվանումով:

Kinder Surprise շոկոլադի արտադրողները մի քանի տարի վարում էին  www.magic-kinder.com կայքը,  ուր խաղեր կարելի էր խաղալ միայն ձվիկի միջից հանված գաղտնաբառով: Կայքի գաղտնաբառով տարբերակը սակայն երկար չտևեց և հիմա կայք կարող է մտնել ցանկացած երեխա և խաղալ ցանկացած խաղ:

2007 թվականին Kinder խաղալիքների 90000 օրինակից բաղկացած հավաքածուն ebay կայքում վաճառվեց 30000 եվրո արժեքով: Իտալիայում և Իսպանիայում ձվիկները վաճառվում են Kinder Sorpresa անվան տակ, Գերմանիայում՝ Kinder Uberraschung, Պորտուգալիայում և Բրազիլիայում՝ Kinder Surpresa:

Ferrero ընկերությանն են պատկանում նաև Raffaello, Fiesta, Nutella, Duplo, Тик-Так և այլ ապրանքանիշեր:

ԱՄՆ-ում շոկոլադե ձվիկների վաճառքն արգելված է, քանի որ կա 1938 թվականին ընդունված օրենք ըստ որի արգելվում է սննդի համար ոչ պիտանի ապրանքները տեղադրել պարենային ապրանքների մեջ:




http://mediamonitor.am/%d5%b4%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf-kinder-%d5%b1%d5%be%d5%ab%d5%af%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates