Breaking News

Thursday, August 6, 2015

‹‹Խելացի›› հայելին կորոշի հիվանդությունների ախտանիշները

1438421754_b43b646b42ede472d0899b7813e4f4bd2

Իտալացի գիտնականները մշակել են ‹‹խելացի›› հայելի, որը կարող է որոշել տարատեսակ հիվանդությունների ախտանիշները:

Wize Mirror սարքավորումը համալրված է եռաչափ տեսածրիչով, բազմասպեկտրալ տեսախցիկներով և գազի սենսորներով, որոնք էլ որոշում են հիվանդությունների առաջին ախտանիշները:

Վերլուծությունը տեղի է ունենում հաշվի առնելով մարդու դեմքը`նրա դիմաշարժությունները, գունատության աստիճանը և ճարպային հյուսվածքի վիճակը: Ծրագրային ապահովումը որոշում է սթրեսի կամ անհանգստության մարկերները, գազային սենսորները որոշում են շնչառության օրինակների կազմությունը, իսկ 3D-սկաներները վերլուծում են դեմքի ձևը`մարդու քաշը որոշելու համար: Բազմասպեկտրալ տեսախցիկները գնահատում են սրտի ռիթմի հաճախականությունը և հեմոգլոբինի մակարդակը:

Մեկ րոպե անց հայելին տեղեկություններ է հաղորդում այն մասին, թե որքան առողջ տեսք ունի օգտատերը, ինչպես նաև խորհուրդ է տալիս, թե ինչպես է պետք բարելավել առողջությունը:

Մշակողների թիմի ղեկավար Սարա Կոլանոնիոյի խոսքերով` Wize Mirror-ը կօգնի մարդկանց կանխապես իմանալ հիվանդության մասին և ժամանակին դիմել բժշկի: Բացի այդ, ‹‹խելացի›› հայելին կնպաստի պրոֆիլակտիկային:

Սարքավորման կլինիկական փորձությունները, որոնց կմասնակցեն երեք կամավորներ, կսկսվեն 2016 թվականին Իտալիայում և Ֆրանսիայում: Փորձագետները մտադրված են պարզել, թե որքանով են հայելու տվյալները համապատասխանում ավանդական բժշկական սարքավորումների ցուցանիշներին:


http://mediamonitor.am/%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates