‹‹Ծույլ ›› չիզքեյքի վիդեո բաղադրատոմսը, որը կազմված է ընդամենը երեք բաղադրիչից, դարձել է YouTube-ի հիթ`հավաքելով ավելի քան 1,6 միլիոն դիտում: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ճապոնիայից Ochikeron անունով համացանցի օգտատերը տեսանյութը հրապարակել է դեռ 2013 թվականին, սակայն երկար ժամանակ նրա բաղադրատոմսը ճանաչում ձեռք չի բերել: Տեսանյութը սկսել է հարյուր հազարավոր դիտումներ հավաքել այն բանից հետո, երբ Ճապոնիայի բնակիչները սկսել են ակտիվորեն տարածել այն համացանցում:
Ինչպես բացատրել է իր տեսանյությում Ochikeron – ը `չիզքեյքի ստեղծման համար նրան անհրաժեշտ է եղել երեք ձու, սպիտակ շոկոլադ և կաթնաշոռ: Կերակրատեսակի պատրաստման համար անհրաժեշտ է մեկ ժամ: Ճապոնուհին հրապարակել է մանրամասն բաղադրատոմսը տեսանյութի նկարագրության մեջ:
The Daily Mail-ը նշում է, որ վիդեո բաղադրատոմսերը հաճախ մեծ հետաքրքրություն են առաջացնում YouTube-ի օգտատերերի շրջանում և կարող են հավաքել մի քանի հարյուր հազար դիտում:
[embed]https://youtu.be/dVvPOE-C7AE[/embed]
http://mediamonitor.am/%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%bf%d5%b8%d6%80%d5%a9%d5%ab-%d5%be%d5%ab%d5%a4%d5%a5%d5%b8-%d5%a2%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%bd%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a5%d5%ac/
No comments:
Post a Comment