Բաստոյ՝ բանտ-երազանք Նորվեգիայում
Ինչպես հայտնի է, Նորվեգիան ունի առավել մարդասիռական բանտային համակարգը: Բաստոյ կղզին յուրաքանչյուր բանտարկյալի երազանքն է: Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաշքեղ բանտը: Նրա միակ մրցակիցը Վենեսուելայի Սան Անտոնիոյի բանտն է:
Շքեղ պայմաններ վտանգավոր հանցագործների համար
Բաստոյ գղզին գտնվում է Օսլոյից ոչ հեռու. Միակ ճանապարհը անցնում է ջրի միջով. Բանտը ավելի շատ նման է դիտարժան տեսարաններով հանգստավայրի: Այստեղ կան մի քանի լողափեր կահավորված թենիսի կորտերով եւ սաունաներով. Բանտում չկան ոչ խցեր և ոչ էլ վանդակաճաղեր: Կալանավորները, որոնք 115-ն են բանտառկության ժամկետը անցկացնում են փայտից պատրաստված փոքր տնակներում՝ լիովին կահավորված հարմարավետ ապրելու համար: Այստեղ չկան ոչ փշոտ մետաղալարեր, ոչ զինված պահակախումբը եւ ոչ էլ հատուկ վարժեցված շներ: Հարկ է նշել, որ սա խիստ ռեժիմի բանտ է. Այնտեղ են ուղարկում առավել վտանգավոր հանցագործների՝ թմրանյութերի խոշոր բիզնեսմեններից մինչև սերիական մարդասպաններ:
Աշխատեց՞ր Ստացիր աշխատավարձ.
Այստեղ ռեժիմը եւս ինքնատիպ է: Բանտարկյալների միակ պարտականությունը աշխատանքն է. Յուրաքանչյուր ոք աշխատում է 8:30 - ից մինչեւ 15:30: Աշխատանքը, իհարկե, վճարվում է՝ օրական 10 դոլար: Այս փողերը բանտարկյալները կարող են ծախսել իրենց հայեցողությամբ: Կղզում կա մթերային խանութ, որտեղ էլ ծախսում են աշխատավարձը: Նրանք կառող են գնել սնունդ, այսպիսով նախաճաշել, ճաշել եւ ընթրել իրենց հայեցողությամբ: Ճաշ պարտադիր տրվում է, որը պատրաստում է ճամբարի խահարարը, եւ ընդհանուր է, ինչպես հանցագործների այնպես էլ բանտային անձնակազմի համար: Մեկ այլ պարտավորություն է ունեն բանտարկյալները՝ օրը մի քանի անգամ նշվել հսկիչ կետում:
Բանտի նպատակը ինքնահարգանքի սկիզբը դնելն է
Կարող է թվալ, որ նման բանտը վիրավորում է օրինապաշտ քաղաքացիներին. Բայց դա այդպես չէ: Հիմնադիրները հանցագործներին հնարավորություն են տալիս փոխելու իրենց ապրելակերպը եւ վերադառնալ հասարակություն, որպես օրինապաշտ քաղաքացինեռ: Kvernvik Arne Nielsen, Բանտապետ Կվերնիկի Արնե Նելսենը ասում է, որ ամենակարեւորը դա ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա բացահայտել իր լավագույն կողմեռը և սկսի ինքը իրեն հարգել որպես օրինապաշտ քաղաքացի:
http://mediamonitor.am/bastoy%d5%9d-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%bf-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b6%d5%b8%d6%80%d5%be%d5%a5%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/
No comments:
Post a Comment