Եթե դուք կարծում եք, որ տրամվայները, որոնց քաշում են ձիերը մնացել են անցյալում, ապա սխալվում եք: Ավստրալիայում կա մի քաղաք՝ Վիկտոր-Խարբոր. Ահա այստեղ դեռ մնացել է տրամվայ-կառքը, որը մեծ մասսայականություն է վայելում:

Ավստրիալական այս քաղաքը հայտնի է ոչ միայն անսովոր տրամվայով: Այստեղ կա նաև գրանետե կղզի, որը քաղաքին միանում է 630 մետրանոց կամրջով:Ահա այս կամրջով է անցնում տրամվայ-կառքը: Կղզում, որը տուրիստների շրջանում ոչ պակաս հայտնի է, բնակվում են մեծ քանակությամբ փոքր պինգվինների տեսակներ: Այս տեսակը ամենափոքրն է:

Տրամվայ-կառքի մեկ վագոնում կարող է տեղավորվել մինչև 50 ուղևոր: Ամենաառաջին ձիաքարշ տրամվայը այստեղ հայտնվել է 1894 թվականին: Այս գծով տարեկան տեղափոխվում է 150 հազար մարդ:
http://mediamonitor.am/%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%b1%d5%ab%d5%a1%d6%84%d5%a1%d6%80%d5%b7-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%be%d5%a1%d5%b5/
No comments:
Post a Comment