Այնպիսի տեղեր, ինչպիսին սա է, իրենց են հրապուրում բազմաթիվ տուրիստների: Նրանք պարզապես նախատեսված են ռոմանտիկ հանդիպումների համար: Եթե Ձեզ հաջղվի լինել Նորվեգիայի Ուիկ քաղաքում, ապա անպայման այցելեք Էբենզեր-փլեյս փողոց: Սակայն միանգամից զգուշացնում եմ՝ լիարժեք զբոսանք չի ստացվի, քանի որ դա աշխարհի ամենակարճ փողոցն է:
Նա չկա նույնիսկ քաղաքի քարտեզի վրա
Ի՞նչ եք կարծում ինչպիսի երկարություն պետք է ունենա այդ տեսարժան վայրը: Դժվար է հավատալ, բայց Էբենզեր-փլեյս փողոցի երկարություն ընդամենը 2,06 մետր է: Հենց դրա շնորհիվ էլ այն գրանցված է Գինեսի ռեկորդների գռրում, որպես աշխարհի ամենակարճ փողոց: Էբենզեր-փլեյսը ադպիսի պատվի արժանացել է 2006 թվին: Արժե նշել, որ մինչ այդ հիշարժան պահը, ամենակարճ փողոցը չկար նույնիսկ քաղաքի քարտեզի վրա: Իսկ այժմ Էբենզեր-փլեյսի փառքը տարածված է Շոտլանդիայի սահաններից դուրս:
Փողոց՝ հյուրանոցի ճակատային մասի երկարությամբ
Էբենզեր-փլեյս փողոցը հիմնադրվել է 1883 թվին: Հենց այդ ժամանակ է այդտեղ հայտնվել «Մակկեյս հոթել» անունով հյուրանոցը: Ի միջի այլոց այն այսօր էլ գործում է: Հյուրանոցը կառուցվել է սեղանի տեսքով, որի կողմերից մեկը ելք ունի դեպի Բիստրո N1: Էբենզեր-փլեյսը հյուրանոցի ճակատային նեղ մասի լայնություն է: Այսօր այդ փողոցը Ուիկ քաղաքի ամենատեսարժան վայրն է:
http://mediamonitor.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%b3-%d6%83%d5%b8%d5%b2%d5%b8%d6%81%d5%a8/
No comments:
Post a Comment