Ֆրանսիայի արևելքում գտնվող Լոթարինգիայում օդապարիկներով ռեկորդ են սահմանել: Ինչպես հաղորդվում է Lorraine Mondial Air Ballons միջոցառումների կազմակերպչի կայքում Chambley Planet'Air օդանավակայանից երկինք է բարձրացել միանգամից 433 օդապարիկ: Նախորդ ռեկորդը, երբ երկինք է բարձրացել 408 օդապարիկ, սահմանվել է նույն վայրում 2013 թվականին: Մինչ օդապարիկներն օդ բարձրացնելը, դրանք դասավորել են գետնին երկու զուգահեռագծերով, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է մոտավորապես վեց կիլոմետր: Միջոցառմանը մասնակցել են թիմեր 40 երկրներից:
[embed]https://youtu.be/L77NdhoWqJA[/embed]
Նշվում է, որ համաշխարհային ռեկորդը սահմանվել է օդապարիկների ավանդական փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենում Լոթարինգիայում տարին երկու անգամ:
Ընթացիկ միջոցառումը սկսվել է հուլիսի 24-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը:
http://mediamonitor.am/%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d6%85%d5%a4%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%bc%d5%a5%d5%af%d5%b8%d6%80%d5%a4-%d5%a5%d5%b6/
No comments:
Post a Comment