Նորդկապ հրվանդանը Եվրոպայի և Նորվեգիայի ամենահյուսիսային կետն է, որը տեղակայված է Մագերյո կղզու վրա:
Հրվանդանը մեծ ժայռի մի մասն է: Գրանիտե ժայռը ճեղքվածքներով բաժանված է երեք ելուստների`փոքր, միջին և ամենամեծ, որը Նորդկապն է: Նորդկապի վերին հատվածը պատված է քարքարոտ տունդրայով` փոքր լճերով:
Նորդկապ հրվանդանն առաջին անգամ բացվել է անգլիացի հետազոտող Ռիչարդ Չենսլերի կողմից 1553 թվականին, ով էլ նրան տվել է անվանումը:
Հետագայում հրվանդանն այցելել են բազմաթիվ հետազոտողներ`ժայռով բարձրանալով սարահարթի վրա: Այսօր Նորդկապ հրվանդանը զբոսաշրջային վայր է, այնտեղ գտնվում է ստուգատեսային հրապարակ:
Հրվանդանի մոտակայքում գտնվում է Հոնինգսվոգ գյուղը: Այնտեղ Դուք կարող եք նստել ավտոբուս կամ գնալ մեքենայով: 2012 թվականի հուլիսից Նորդկապ թունելով անցման համար վճար չի գանձվում:
Նորդկապ հրվանդանը, որը գտնվում է Ֆինմարկի շրջանում`Հյուսիսային Նորվեգիայի այն հազվադեպ վայրերից է, որտեղ կարելի է դիտել հյուսիսափայլը:
Հրվանդանի կենտրոնում գտնվում է թանգարան, ռեստորան, հուշանվերների խանութ, մատուռ, ‹‹պատերազմի երեխաներ›› հուշահամալիր և այլն:
[embed]https://youtu.be/pD4jI8Btd_M[/embed]
http://mediamonitor.am/%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%87-%d5%b6%d5%b8%d6%80%d5%be%d5%a5%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%bd%d5%a1/
No comments:
Post a Comment