- Ամենաուժեղ սթրեսն առաջացնում է իրավիճակի վերահսկողության բացակայության զգացում, այսինքն անօգնականության զգացում:
- Էվոլյուցիայի տեսակետից մեր ուղեղը զարգանում է աշխատանքի և օրական 19 կմ տարածություն հաղթահարելու ընթացքում: Ուղեղն առաջվա նման ձգտում է ակտիվության: Ֆիզիկական վարժություններն օգնում են բարելավել երկարաժամկետ հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը և խնդիրներ լուծելու կարողությունը:
- NASA-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 26 րոպեանոց քունը բարձրացնում է օդաչուների աշխատունակությունը 34տոկոսով: Բավականաչափ գիշերային հանգիստն ազդում է մտավոր գործունեության վրա հաջորդ օրը:
- Ուղեղում ուշադրության կենտրոնները կենտրոնանում է միաժամանակ միայն մեկ օբյեկտի վրա: Բազմախնդրայնություն գոյություն չունի:
- Մենք ավելի հեշտությամբ ենք ընկալում տրամաբանական կապերն ու վերացական հասկացությունները, քան մտապահում ենք մանրամասնությունները:
- Ունկնդիրները սկսում են հեռանալ դասախոսության սկզբից տաս րոպե անց, սակայն դուք կարող եք նրանց վերադարձնել բուռն էմոցիաներ առաջացնող պատճառներով:
- Հիշելու շանսերն ավելացնել հնարավոր է այն դեպքում, եթե դուք վերարտադրեք այն պայմանները, որոնց ժամանակ ինֆորմացիան առաջին անգամ հասել է ուղեղին:
- Ուսման ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասը նույնպես հիշողության մեջ մնում է ուսման առաջին վայրկյանների ընթացքում: Որքան մանրազնին ենք մենք կոդավորում ինֆորմացիան հենց սկզբում, այդքան ավելի լավ այն կմնա հիշողության մեջ:
http://mediamonitor.am/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/
No comments:
Post a Comment