Breaking News

Friday, August 14, 2015

Աշխարհի ամենագեղեցիկ 10 կանայք

#1 Նինա Դոբրև

Աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Նա բուլղարականադական դերասանուհի և մոդել է: Ծնվել է Բուլղարիայում, մեծացել՝ Կանադայում: Դոբրևը հանդես է եկել մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Fugitive Pieces» (Բեկորներ), «Away from Her» (Նրանից հեռու), «Never Cry Werewolf» (Երբեք չլացող մարդագայլը) կինոնկարները և մի շարք մելոդրամաներում: Նրա հոբբին ճանապարհորդելն է, կիրքը՝ դերեր խաղալը: Դերասանական վարպետություն է սովորել Կանադայի Տորոնտո և Օնտարիո քաղաքների «Armstrong» դերասանական ստուդիաներում: «The Perks of Being a Wallflower» (Լավ է համեստ լինել) ֆիլմը նրան դարձրել է հանրաճանաչ:

Նինա Դոբրև
Նինա Դոբրև
 

#2 Էմանուել Շրիկի

Նա նույնպես կանադացի դերասանուհի է: Շրիկին ծնվել է Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Առավել հայտնի է դարձել ամերիկյան «HBO» հեռուստաընկերության «Entourage» սերիալում նկարահանվելու շնորհիվ: Իր կարիերան սկսել է տասը տարեկան հասակից: Շրիկին ստացել էր «Լավագույն դերասանուհի DVD էքսկլյուզիվ պարգևի» «100 աղջիկները»  ֆիլմում խաղալու համար: Նա առավել հայտնի է իր «You Don't Mess with the Zohan» (2008) (Դու մի անհանգստացրու Զոհանին) ֆիլմով:

Էմանուել Շրիկի
Էմանուել Շրիկի
 

#3 Ջեսիկա Ալբա

Նա ամերիկացի դերասանուհի է, մոդել և գործարար կին: Նա որպես դերասանուհի իր կարիերան սկսել է 13 տարեկան հասակում: Ալբան համարվում էր սեքսուալության խորհրդանիշ: Իր կարիերայի հենց սկզբից Ջեսիկան խաղացել է տարատեսակ դերեր, սակայն առավել հայտնի է դարձել շնորհիվ «Մեղքերի քաղաքը» և «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմերում մարմնավորած դերերի:

Ջեսիկա Ալբա
Ջեսիկա Ալբա
 

#4 Դիանա Ագրոն

Նա ամերիկացի դերասանուհի է, պարուհի և երգչուհի: Նա նաև «You, Me, and Charlie» ինտերնետային կայքի հիմնադիրն է և համախմբագիրը: Ծնվել է Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում: Պարել սկսել է երեք տարեկանում: Իր ժամանակի մեծ մասն անց է կացնում դերեր խաղալով: Նա նաև մասնակցել է բազմաթիվ գովազդային նկարահանումներում: Առավել հայտնի է դարձել «Ես համար չորսն եմ» ֆիլմի շնորհիվ:

Դիանա Ագրոն
Դիանա Ագրոն
 

#5 Մոնիկա Բելուչի

Նա իտալացի դերասանուհի և մոդել է: Իր կարիերան սկսել է 13 տարեկանից: Որպես մոդել հանդես է եկել համալսարանում սովորելու տարիներից` լրացուցիչ գումար աշխատելու նպատակով: Նա մասնակցել է Դոլչե Գաբանայի սև-սպիտակ հեռուստատեսային գովազդում: Աշխարհի ամենագեղեցիկ կին է համարվել ֆրանսիացի դիտորդների կողմից: Առավել հայտնի է «Մալենա» ֆիլմում (2000) իր դերակատարումով:

Մոնիկա Բելուչի
Մոնիկա Բելուչի
 

#6 Օլիվիա Ուայլդ

Օլիվիան ամերիկացի դերասանուհի է, սցենարիստ և պրոդյուսեր: Նա ծնվել է Նյու Յորքում և մեծացել Վաշինգտոնում: Հայտնի է դարձել «The O.C.» ֆիլմում Ալեքս Քելլիի դերում խաղալու շնորհիվ: Օլիվիան երկքաղաքացիություն ունի Միացյալ Նահանգներում և Իռլանդիայում: Խաղացել է «Դիմացի տան աղջիկը» ֆիլմում:

Օլիվիա Ուայլդ

#7 Սկարլետ Ջոհանսոն

Նա ամերիկացի մոդել է, դերասանուհի և երգչուհի: Ծնվել է Նյու Յորքում: Դերասանության նկատմամբ կիրքը բռնկվել է երիտասարդ տարիքում, իսկ կարիերան սկսել է 1994թ. «Հյուսիս» ֆիլմում նկարահանվելով: 2003թ. նա պարգևատրվել է «Ոսկե գլոբուս»-ի երկու անվանակարգերով:

Սկարլետ Ջոհանսոն
Սկարլետ Ջոհանսոն
 

#8 Պենելոպե Կրուզ

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Ծնվել է Իսպանիայում, իսպանացի դերասանուհի և մոդել է: Դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանում: Կրուզը որպես մոդել հանդես է եկել Մանգոյի, Ռալֆ Լորենի և Լորեալի համար: Նրա` մեծ հռչակ վայելած ֆիլմը «Ամեն ինչ իմ մոր մասին» (1999) ֆիլմն է: Կրուզն օսկար է ստացել «Վիկի Քրիստինա Բարսելոնա» (2008) ֆիլմում աջակցող դերում լավագույն դերակատարության համար:

Պենելոպե Կրուզ
Պենելոպե Կրուզ
 

#9 Հեյդն Փենեթիեր

Հեյդնը ամերիկացի դերասանուհի է, երգչուհի և ակտիվիստ: Ծնվել է Նյու Յորքում: Հեյդնն առաջին անգամ գովազդում հայտնվել է 11 ամսականում: Ներգրավվել է բազմաթիվ անիմացիոն ֆիլմերում: Հոբբին լողն է: Ներկայացվել է երկու «Ոսկե գլոբուս» նոմինացիաների 2013 և 2014 թվականներին սերիալներում աջակցող դերերի համար:

Հեյդն Փենեթիեր
Հեյդն Փենեթիեր
 

#10 Անջելինա Ջոլի

Անջելինան ամերիկացի դերասանուհի և ֆիլմի ռեժիսոր է: Նա իր կարիերան սկսել է վաղ տարիքում, իր հոր հետ: Նա հայտնի է դարձել «Լարա Կրոֆթ»-ում խաղացած դերի շնորհիվ: Անջելինայի ամենահաջողված ֆիլմը «Մալեֆիսենտ»-ն (2014) է: Նա ստացել է Ակադեմիայի մեկ մրցանակ և երեք «Ոսկե գլոբուս» մրցանակ: Ներկայումս ամուսնացած է դերասան Բրեդ Պիտի հետ: Մարդկանց հիացնում են Անջելինայի շողշողուն շրթունքները:

Անջելինա Ջոլի
Անջելինա Ջոլի
 


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-10-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d6%84/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates