Breaking News

Monday, August 24, 2015

Ամենախելացի կենդանիները ըստ վարկանիշի (7-5)

7.  Շունը՝ «Մարդու լավագույն ընկերը» շատ «մտածող էակ է» . Պատշաճ վերապատրաստման դեպքում նա կարող է հասկանալ մինչև 250 խոսք եւ ժեստ, հաշվել  մինչև հինգը, կատարել պարզ թվաբանական գործողություններ: Հարկ է նշել, որ շների առավել խելացի ցեղատեսակը պուդելն է:



6. Կատուն իհարկե, այս ցուցակում չէր կարող չլինել: Տնային կատուները շատ խելացի են եւ իրենց ինտելեկտի հիմնական նշանը հարմարվելու ունակությունն է:  Ընդ որում, եթե Ձեր կատուն չի կատարում այն հրամանները, որոնք  դուք արդեն սովորեցրել եք, ապա դա չի նշանակում, որ նա մոռացել է:  Ավելի շուտ, նա պարզապես չի ուզում կատարել այն: «Ոչ» ասելու կարողությունր նույնպես ինտելեկտի և կամքի ուժի նշան է:

Рейтинг самых умных животных

5. Ագռավների խելքի մասին լեգենդներ են պատմում: Այս թռչունները կարողանում են արտասովոր բաներ անել, որպեսզի հասնեն սննդին՝ օրինակ, ընկույզի կոտրում են դնելով այն մեքենայի անիվների տակ, եւ այլն: Երբ գիտնականները որոշել են ստուգել, թե արդյոք ագռավները օժտված են ինտելեկտով, ապա ստուգվող  ագռավներին խմելու համար ջուր տալիս էին խորը կուժով, որպեսզի կտուցով չկարողանա հասնել ջրին: Փորձարկվող ագռավը գլխի է ընկնում այնտեղ գցել տարբեր իրեր, որ ջրի մակարդակը բարձրանա: Ընդհանուր առմամբ, այդ թռչունները ցանկացած իրավիճակում անպայման ելք են գտնում:

Рейтинг самых умных животных

4. Ութոտնուկ՝ ահա մեկը, որին Դուք դժվար թէ ակնկալելիք տեսնել այս ցուցակում: Այս ծովային անողնաշարավորները օժտված են շատ տպավորիչ ուղեղով՝ մարմնի ծավալի հետ համեմատած: Նրանք հեշտ վարժեցվում են, ունեն լավ հիշողություն, տարբերակում են երկրաչափական ձեւերը, ճանաչում են մարդկանց, ընտելանում են այն մարդկանց, ովքեր իրենց կերակրում են: Որոշ միստիկներ կարծում են, որ ութոտնուկը կարող է կանխատեսել ապագան:  Կարելի է հիշել  հայտնի «ֆուտբոլի գուշակ» Պաուլին:

Рейтинг самых умных животных

 


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates