Բրիտանացի ուշադիր լրագրողները մեղադրել են լուսանկարչին խորամանկության մեջ:
Համացանցում լայն տարածում գտած ռուս մոդել-աղջիկների նկարները արջերի հետ հասել են մինչև Մեծ Բրիտանիա:
Լուսանկարները արել է լուսանկարիչ Օլգա Բարենցովան, մերձմոսկովյան անտառներից մեկում: Ֆոտոսեսիայի մասնակիցներն են մի քանի խիզախ աղջիկներ, այդ թվում Մարիա Սիդորովան և Լիդիա Ֆետիսովան: Նկարահանման գլխավոր հերոսն է գորշ արջ Ստեփանը, որը 700կգ քաշ ունի:
Հսկա գիշատիչի գրկում նուրբ աղջիկների նկարները արագորեն տարածվեցին համացանցում: Նրանք ապշեցրեցին նաև արտասահմանյան լրատվամիջոցներին: Ֆոտոսեսիայի մասին գրեցին Բրիտանական խոշոր գործակալությունները:
Գաղափարի հեղինակները նշել են, որ միտքը հանդիսանում է հակաորսորդային պրոպագանդայի մի մասը և ուղղված է արջերի պահպանությանը:
«Մենք ցանկանում էինք ցույց տալ արջերի և մարդկանց միջև բնական ներդաշնակությունը: Մենք պետք է միասին ապրենք ներդաշնակության մեջ, այլ ոչ թե սպանենք մեր համաքաղաքացիներին, որոնք ապրում են անտառներում», հայտարարել է Բարենցովան:
Սակայն բրիտանացի ուշադիր լրագրողները բռնացրել են լուսանկարչին խորամանկության մեջ: Մասնավորապես նրանք նկատել են, որ մասնակից աղջիկներից մեկը նկարահանվում է բնական մորթիով մուշտակը հագին, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում նախաձեռնության գաղափարին:
Ինչևէ այդ նկատողությունը ոչ մի կերպ չազդեց ֆոտոսեսիայի շուրջ զարգացող քննարկման վրա: Daily Mail կայքի ընթերցողների համարեցին նկարները «ահավոր և անառողջ սեքսուալ ենթատեքստով»: Ոմանք էլ կատակով ասել են, որ «չէին ցանկանա, որ իրենց մեջքը տրորեր այս արջը»:
Բրիտանական էջում իրենց մեկնաբանություններն են թողել նաև ռուս օգտատերերը: «Ռուսաստանում բոլոր մարդիկ ունեն իրենց սեփական արջը… Ես օրինակ սուպերմարկետ եմ գնում իմ արջով, երբեմն մենք միասին օղի ենք խմում, երբեն՝ վիսկի, երբեմն էլ Ղրիմից բերված կարմիր կամ սպիտակ գինի: Իմ արջը շատ չի խմում՝ 1-2 շիշ օղի, և սիրում է այն համեմել կարմիր խավիարով», գրել է Hot kiss from Russia կեղծանունով օգտատերը:
http://www.ridus.ru
http://mediamonitor.am/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a1%d5%b2%d5%bb%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%bf%d5%b8%d5%bd%d5%a5%d5%bd%d5%ab/
No comments:
Post a Comment