Breaking News

Monday, August 31, 2015

Ռուս աղջիկների սկանդալային ֆոտոսեսիան զայրացրել է բրիտանական լրատվամիջոցներին

[embed]http://youtu.be/SpR2fDGtqCs[/embed]

Բրիտանացի ուշադիր լրագրողները մեղադրել են լուսանկարչին խորամանկության մեջ:

Համացանցում լայն տարածում գտած ռուս մոդել-աղջիկների նկարները արջերի հետ հասել են մինչև Մեծ Բրիտանիա:

Լուսանկարները արել է լուսանկարիչ Օլգա Բարենցովան, մերձմոսկովյան անտառներից մեկում: Ֆոտոսեսիայի մասնակիցներն են մի քանի խիզախ աղջիկներ, այդ թվում Մարիա Սիդորովան և Լիդիա Ֆետիսովան: Նկարահանման գլխավոր հերոսն է գորշ արջ Ստեփանը, որը 700կգ քաշ ունի:

Հսկա գիշատիչի գրկում նուրբ աղջիկների նկարները արագորեն տարածվեցին համացանցում: Նրանք ապշեցրեցին նաև արտասահմանյան լրատվամիջոցներին: Ֆոտոսեսիայի մասին գրեցին Բրիտանական խոշոր գործակալությունները:

medved-2

Գաղափարի հեղինակները նշել են, որ միտքը հանդիսանում է հակաորսորդային պրոպագանդայի մի մասը և ուղղված է արջերի պահպանությանը:

«Մենք ցանկանում էինք ցույց տալ արջերի և մարդկանց միջև բնական ներդաշնակությունը: Մենք պետք է միասին ապրենք ներդաշնակության մեջ, այլ ոչ թե սպանենք մեր համաքաղաքացիներին, որոնք ապրում են անտառներում», հայտարարել է Բարենցովան:

20152304150948

Սակայն բրիտանացի ուշադիր լրագրողները բռնացրել են լուսանկարչին խորամանկության մեջ: Մասնավորապես նրանք նկատել են, որ մասնակից աղջիկներից մեկը նկարահանվում է բնական մորթիով մուշտակը հագին, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում նախաձեռնության գաղափարին:

Ինչևէ այդ նկատողությունը ոչ մի կերպ չազդեց ֆոտոսեսիայի շուրջ զարգացող քննարկման վրա: Daily Mail կայքի ընթերցողների համարեցին նկարները «ահավոր և անառողջ սեքսուալ ենթատեքստով»: Ոմանք էլ կատակով ասել են, որ «չէին ցանկանա, որ իրենց մեջքը տրորեր այս արջը»:

Բրիտանական էջում իրենց մեկնաբանություններն են թողել նաև ռուս օգտատերերը: «Ռուսաստանում բոլոր մարդիկ ունեն իրենց սեփական արջը… Ես օրինակ սուպերմարկետ եմ գնում իմ արջով, երբեմն մենք միասին օղի ենք խմում, երբեն՝ վիսկի, երբեմն էլ Ղրիմից բերված կարմիր կամ սպիտակ գինի: Իմ արջը շատ չի խմում՝ 1-2 շիշ օղի, և սիրում է այն համեմել կարմիր խավիարով», գրել է Hot kiss from Russia կեղծանունով օգտատերը:

20152304151010_f8ibka

http://www.ridus.ru


http://mediamonitor.am/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a1%d5%b2%d5%bb%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%bf%d5%b8%d5%bd%d5%a5%d5%bd%d5%ab/
Read more ...

Ավստրալիա. Ձիաքարշ տրամվայ

Եթե դուք կարծում եք, որ տրամվայները, որոնց քաշում են ձիերը մնացել են անցյալում, ապա սխալվում եք: Ավստրալիայում կա մի քաղաք՝ Վիկտոր-Խարբոր. Ահա այստեղ դեռ մնացել է տրամվայ-կառքը, որը մեծ մասսայականություն է վայելում:Ավստրիալական այս քաղաքը հայտնի է ոչ միայն անսովոր տրամվայով: Այստեղ կա նաև գրանետե կղզի, որը քաղաքին միանում է 630 մետրանոց կամրջով:Ահա այս կամրջով է անցնում տրամվայ-կառքը: Կղզում, որը տուրիստների շրջանում ոչ պակաս հայտնի է, բնակվում են մեծ քանակությամբ փոքր պինգվինների տեսակներ: Այս տեսակը ամենափոքրն է:Տրամվայ-կառքի մեկ վագոնում կարող է տեղավորվել մինչև 50 ուղևոր: Ամենաառաջին ձիաքարշ տրամվայը այստեղ հայտնվել է 1894 թվականին: Այս գծով տարեկան տեղափոխվում է 150 հազար մարդ:


http://mediamonitor.am/%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%b1%d5%ab%d5%a1%d6%84%d5%a1%d6%80%d5%b7-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%be%d5%a1%d5%b5/
Read more ...

Friday, August 28, 2015

National Geographic-ի 2015թ լավագույն լուսանկարները (9-18)

9. Պինգվինի թռիչքը. Անտարկտիդա. (Լուսանկարը՝  Christopher Michel):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

10. Պապը հետ թոռների հետ. Ծովառյուծների արուներին հատուկ է այսպես կոչված, հարեմային բազմակնությունը. Ընդ որում էգերը վարում են բավական ազատ կյանք, տեղափոխվելով մեկ արուից մյուսի մոտ, իսկ արուները չեն էլ նկատում «կնոջ» կորուստը: (Լուսանկարը՝ Photo Ivanitsky Maxim)Лучшие фотографии августа 2015 от National Geographic

11. Փիղը դուրս է դալիս ջրից. Աֆրիկա. (Լուսանկարը՝  Szakács Cukrász):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

12. Միայնակ ծառ Դուբայի անապատում. Տեսքը օդապարիկից. (Լուսանկարը՝ Mark Seabury):Лучшие фотографии августа 2015 от National Geographic13. Մարդը շան հետ (Լուսանկարը՝  Chuan Teik Heng):Лучшие фотографии августа 2015 от National Geographic14. Բավարական անտառի հեքիաթը. Վեհապանծ եղջերուն (Фото Оксаны Ващук):Лучшие фотографии августа 2015 от National Geographic15. Մաթերհորնի գագաթը Շվեյցարիայում. (Լուսանկարը՝  Andrey Omelyanchuk):Лучшие фотографии августа 2015 от National Geographic16. Աղվեսներ - Կամչատկայի կենդանբական աշխարհի ամենավառ ներկայաացուցիչները. (Լուսանկարը՝ Александра Сидонцева):Лучшие фотографии августа 2015 от National Geographic17. Մինչև հաջորդ ամիս: Արջերը Ալյասկայում. (Լուսանկարը՝ Laura Keene):Лучшие фотографии августа 2015 от National Geographic18. Մեծ երեխա - Սապատավոր կետ. (Լուսանկարը՝ Karim Iliya):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

 


http://mediamonitor.am/national-geographic-%d5%ab-2015%d5%a9-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-9-18/
Read more ...

Thursday, August 27, 2015

National Geographic-ի 2015թ լավագույն լուսանկարները (1-8)

Ստորև ներկայացնում ենք National Geographic և National Geographic Russia ամսագրերի 2015թ օգոստոսի լավագույն լուսանկարները.

Лучшие фотографии августа 2015 от National Geographic

1. Ժամանակի ձեռքերը. Տարեց մարդ: Բանգլադեշ. (Լուսանկարը՝ Dolon archi):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

2. Փղերի շքերթ և Կլիմանջարոյի լեռները. (Լուսանկարը՝ Daniel Pinheiro):

3. Քարավանը անապատում մայրամուտին  (Լուսանկարը՝ Фото Rogel Tura):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

4. Պատուհան դեպի աղքատություն: Երեխաները աշխատում են աղբանոցում: Կամբոջա (Լուսանկարը՝ Yap Kh):

Лучшие фотографии августа 2015 от National Geographic

5. Շնաձկները Կուբայում. (Լուսանկարը՝ Anuar Patjane):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

6. «Մեռյալ հովիտ» Նաիբի անապատոււմ. (Լուսանկարը՝ Beth McCarley):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

7. Բրնձի դաշտում. Թայլանդ:  (Լուսանկարը՝ Sarawut Intarob):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

8. Քամելոնը «բռնեց ճաշը»: Քամելիոնը թրթուռնեըը բռնում է լեզվով: Զոհին հասնելու պրոցոսը տևում է 1/20-վրկ, իսկ վերադարձը զոհի հետ միասին կես վրկ.(Լուսանկարը՝ Christian Ziegler):

Лучшие фотографии августа 2015 от National Geographic

 


http://mediamonitor.am/national-geographic-%d5%ab-2015%d5%a9-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-1-8/
Read more ...

Wednesday, August 26, 2015

Ամենախելացի կենդանիները ըստ վարկանիշի (3-1)

3. Փիղը բացում է «ամենախելացի» կենդանինեռի եռյակը: Փղերը ճանաչում են իրենց հայելու մեջ, որը ինքնաճանաչման հայտանիշ է, ունեն հիանալի հիշողություն, տեղանքում կողմնորոշվելու ունակություն, գործիքներից օգտվելու հմտություն, տարբերում են բազմաթիվ հնչյուններ, շատ զգայուն են իրենց ընկերների մահվան նկատմամբ: Այս հսկաները կարողանում են եզրակացություննեև անել և անհանգստանալ ինչ որ բանի  համար:

Рейтинг самых умных животных

2. Շիմպանզեները շատ սրամիտ էակներ են, եւ մարդու ամենամոտ բարեկամները կենդանական աշխարհում: Չնայած նրան, որ շիմպանզեները չեն կարող խոսել՝ ձայնային ապարատի կառուցվածքի պատճառով, նրանք կարողանում են շփվել ձերքերի օգնությամբ՝ ժեստերի լեզվով, փոխաբերական իմաստով օգտագործել բառերը, ստեղծել նոր հասկացություններ՝ համատեղելով իրենց հայտնի բառերը: Նրանք կարող են պատրաստել աշխատանքի գործիքներ (ձողերը մաքրել տերեւներից, ձողերը եւ քարերը սրել) եւ ունեն հումորի զգացում: Եթե ​​դուք ցանկանաք համեմատել մի շարք կապիկների եւ մինչեւ 2 տարեկան երեխայի մտավոր ընդունակությունները, ապա դուք չեք գտնի որեւէ տարբերություն նրանց միջեւ (երբեմն նույնիսկ շիմպանզեն ավելի ընդունակ է)

Рейтинг самых умных животных

1. Դելֆիններ - թերեւս ամենախելացիներն են կենդանինական աշխարհում: Եվ դա զարմանալի չէ ! Դելֆինի ուղեղը կշռում է մոտ 1700 գրամ, իսկ մարդուն - 1400 գ, ընդ որում դելֆինի ուղեղի ծալքերը 2 անգամ ավելի շատ են քան մարդուն. Ըստ վերջին գիտական ​​տվյալների դելֆիններ ոչ միայն «բառապաշար» ունեն (մինչեւ 14,000 ձայնային ազդանշաններ), որը թույլ է տալիս նրանց շփվել միմյանց հետ, այլեւ ինքնագիտակցություն, «հասարակական գիտակցությունը» եւ հուզականություն: Ընդ որում, յուրաքանչյուր դելֆին ունի իր սեփական անունը, որին նա արձագանքում է, երբ դիմում են ցեղակիցները: Ակնհայտ է, որ մարդիկ միակ «ողջամիտ» արարածները չեն:




http://mediamonitor.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-2/
Read more ...

Tuesday, August 25, 2015

www.Mediamarket.am հայկական արտադրանքի առաջին օնլայն խանութը

11902502_1898504067041362_4400938535764548466_n

www.Mediamarket.am հայկական արտադրանքի առաջին օնլայն խանութը հրավիրում է համագործակցության և հաճելի գնումների

Ուրախ ենք տեղեկացնել, որ բացվել է www.mediamarket.am առաջին օնլայն խանութը, որը ներկայացնում է բացառապես տեղական արտադրության հազարավոր ապրանքներ: Խանութի առաքելությունն է օգնել տեղական արտադրողին՝ գտնել արտադրանքի սպառման նոր հարթակ, ինչպես նաև գնորդին հնարավորություն ընձեռել վայելելու տեղական արտադրության որակյալ և մատչելի արտադրությունը՝ իր առջև ունենալով բազմազան ապրանքների լայն տեսականի և խնայելով ջանքերն ու ժամանակը:

«Մեդիամարկետ»-ի անընդհատ թարմացվող բազայում ընդգրկված են շուկայում հայտնի և բարձր հեղինակություն վայելող այնպիսի տեղական արտադրողների ապրանքատեսակներ, ինչպիսիք են «Մելանտե»-ն, «Տոսպ»-ը, «Լենտեքս»-ը, «ԱՎԱշուզ»-ը, «Հելեն շուզ»-ը, «Մանկան»-ը, «Բնատուր»-ը, «Մանուլ»-ը և այլն:  Առկա է նաև անհատ արտադրողների արտադրանք:

Ապրանքները վաճառվում են արտադրողի կողմից սահմանված և ֆիրմային խանութներում ներկայացված գներով: Տեսականին ներառում է հագուստ, կոշկեղեն, պայուսակներ, տարատեսակ զարդեր և աքսեսուարներ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, տան համար նախատեսված ապրանքներ, գրքեր, գրենական պիտույքներ և այլն:

Ընտրության և որոնման պարզ գործիքներն ու առաքման հեշտացված ծառայությունը «Մեդիամարկետ» օնլայն խանութի այցելուին հնարավորություն են ընձեռում կատարել արագ և խելամիտ գնումներ՝ առանց տնից դուրս գալու և ժամանակ վատնելու:

«Մեդիամարկետ»-ում գրանցվելն ու գնումներ կատարելն անվճար է: Դուք կարող եք փնտրել, ուսումնասիրել և պատվիրել հազարավոր ապրանքներից այն, որը նախընտրում եք: Հարցերը կարող եք ուղղել «Մեդիամարկետ»-ի օպերատորներին՝ առցանց կամ զանգահարելով (060) 701010: Մինչ արտադրանքը գնելը կարող եք փորձել Ձեր ընտրած իրը, որը մենք կառաքենք հնարավորինս սեղմ ժամկետներում: Վճարումը կատարվում է ապրանքը ստանալու պահին՝ կանխիկ գումարով: Որևէ անհամապատասխանության առկայության դեպքում կարող եք հրաժարվել պատվերից՝ վճարելով միայն առաքման արժեքը:

«Մեդիամարկետ»-ի տեղական արտադրող ընկերություններին և անհատներին հրավիրում է համագործակցության: Հետաքրքրվածության դեպքում կարող եք զանգահարել (060) 701010 հեռախոսահամարով:


http://mediamonitor.am/www-mediamarket-am-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d6%85%d5%b6%d5%ac%d5%a1%d5%b5/
Read more ...

Monday, August 24, 2015

Ամենախելացի կենդանիները ըստ վարկանիշի (7-5)

7.  Շունը՝ «Մարդու լավագույն ընկերը» շատ «մտածող էակ է» . Պատշաճ վերապատրաստման դեպքում նա կարող է հասկանալ մինչև 250 խոսք եւ ժեստ, հաշվել  մինչև հինգը, կատարել պարզ թվաբանական գործողություններ: Հարկ է նշել, որ շների առավել խելացի ցեղատեսակը պուդելն է:



6. Կատուն իհարկե, այս ցուցակում չէր կարող չլինել: Տնային կատուները շատ խելացի են եւ իրենց ինտելեկտի հիմնական նշանը հարմարվելու ունակությունն է:  Ընդ որում, եթե Ձեր կատուն չի կատարում այն հրամանները, որոնք  դուք արդեն սովորեցրել եք, ապա դա չի նշանակում, որ նա մոռացել է:  Ավելի շուտ, նա պարզապես չի ուզում կատարել այն: «Ոչ» ասելու կարողությունր նույնպես ինտելեկտի և կամքի ուժի նշան է:

Рейтинг самых умных животных

5. Ագռավների խելքի մասին լեգենդներ են պատմում: Այս թռչունները կարողանում են արտասովոր բաներ անել, որպեսզի հասնեն սննդին՝ օրինակ, ընկույզի կոտրում են դնելով այն մեքենայի անիվների տակ, եւ այլն: Երբ գիտնականները որոշել են ստուգել, թե արդյոք ագռավները օժտված են ինտելեկտով, ապա ստուգվող  ագռավներին խմելու համար ջուր տալիս էին խորը կուժով, որպեսզի կտուցով չկարողանա հասնել ջրին: Փորձարկվող ագռավը գլխի է ընկնում այնտեղ գցել տարբեր իրեր, որ ջրի մակարդակը բարձրանա: Ընդհանուր առմամբ, այդ թռչունները ցանկացած իրավիճակում անպայման ելք են գտնում:

Рейтинг самых умных животных

4. Ութոտնուկ՝ ահա մեկը, որին Դուք դժվար թէ ակնկալելիք տեսնել այս ցուցակում: Այս ծովային անողնաշարավորները օժտված են շատ տպավորիչ ուղեղով՝ մարմնի ծավալի հետ համեմատած: Նրանք հեշտ վարժեցվում են, ունեն լավ հիշողություն, տարբերակում են երկրաչափական ձեւերը, ճանաչում են մարդկանց, ընտելանում են այն մարդկանց, ովքեր իրենց կերակրում են: Որոշ միստիկներ կարծում են, որ ութոտնուկը կարող է կանխատեսել ապագան:  Կարելի է հիշել  հայտնի «ֆուտբոլի գուշակ» Պաուլին:

Рейтинг самых умных животных

 


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab/
Read more ...

Sunday, August 23, 2015

Ամենախելացի կենդանիների ռեյտինգները

Մարդը սովոր է իրեն համարել երկրի ամենախելացի արարածը: Չնայած իր բավականին թույլ ֆիզիկական հնարավորություններին, նա կառավարում է ցամաքի առյուծի բաժինը և ցանկանում է վերահսկել համաշխարհային օվկիանոսը: Ինչ վերաբերվում է կենդանիներին, ապա նրանց նշանակությունը նվազեցված է, իբրև ինտելեկտի բացակայության պատճառով: Բայց չի կարելի մեր «փոքր եղբայրների» մտավոր ընդունակությունները թերագնահատել՝  նրանցից մի քանիսը այնքան էլ անխելք չեն ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած կենդանիները բավարար ինտելեկտ չունեն, որպեսզի նրանց «բանական արարած» անվանենք, բայց նրանցից մի քանիսը հաստատ ավելի խելացի և հնարամիտ են քան մյուսները: Ահավասիկ «խելացի» կենդանիները ըստ իրենց ռեյտինգների նվազման:

10.  Խոզերը ըստ խելացիության ռեյտինգի 10-րդ տեղում են: Նրանք հեշտ վարժեցվում են, հիանալի հիշողություն ունեն,  և ցուցաբերում են բարձր արդյունքներ հնարամտությունը ստուգելու ժամանակ: 

9.  Թութակների մոտ նկատելի է ինտելեկտի որոշակի մակարդակ: Չնայած հիմանականում նրանք կրկնում են լսված հնչյունները, չհասկանալով նրանց իմաստը, բայց դա ուսուցման բացակայության արդյունք է: Ապացուցված է, որ նրանք կարողանում են ասոսացնել բառերը այն առարկաների հետ, որը այդ բառը նշանակում է, ինչպես նաև ընկալել դրանց տեսքը, գույնը, հերթական համարները:

Рейтинг самых умных животных

8. Սկյուռները ոչ միայն խելացի են,  այլեւ խորամանկ. Նրանք վաղուց յուրացրել են, որ մարդն էլ է իրենց համար աղբյուրը: Երբ դուք մի անգամ կերեկրեք սկյուռիկին, ապա հավանական է, որ հաջորդ օրը նա կարող է սպասել նույն տեղում, իմանալով որ կրկին ուտելիք կլինի. Ըստ որում կվերցնի այնքան, ինչքան տալիս եք, իսկ  սննդի ավելցուկը կթաքցնի՝ հիշելով թաքստոցի տեղը:

Рейтинг самых умных животных

Շարունակելի

 


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bc%d5%a5%d5%b5%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/
Read more ...

Sunday, August 16, 2015

Բեռնաթափման օրերի 5 համեղ տարբերակներ


Ձմռան վերջին ամսին անմիջապես հետևում է գարունը: Դա նշանակում է, որ մարդկանց օրգանիզմը վերջապես կդադարի գործել «ավելի շատ սննդարար նյութերի մթերման» ռեժիմով:  Պետք է նշել մեկ բան ևս, որ շուտով ամառ է: Հետևեք մեր կողմից առանձնացված բեռնաթափման օրերի տարբերակներին, որպեսզի գալիք տաք սեզոնի միակ հոգսը լինի լողազգեստի մոդելի, և ոչ թե չափսի ընտրությունը: Ի դեպ, փորձված է, որ դրանք ոչ միայն օգտակար են, այլ նաև համեղ:


Բեռնաթափման օրերը դրանք խիստ քաղցի մատնվելու և կամ միայն ջուր օգտագործելու օրեր չեն: Հիմա դուք կարող եք ընտրություն կատարել զանազան տարբերակների միջև՝ կախված ձեր ճաշակից: Բեռնաթափումը իրականացվում է շաբաթական մեկ անգամ: Կան տարբերակներ նաև քաղցրակերների և մսակերների համար: Դա օրգանիզմի բեռնաթափում է, որի ժամանակ դուք կարող եք ոչ միայն քաշ կորցնել, այլ նաև պարզապես բարելավել ձեր ինքնազգացողությունը:

Բեռնաթափման օր բանանով




Բոլորը գիտեն բանանի առողջարար հատկությունների մասին: Մարզիկները անվանում են բանանը «բնական էներգիայի աղբյուր» և ուտում են մկանային հյուսվածքները վերականգնելու համար: Արտաքին տեսքին հետևողները հաստատում են, որ բանանը բարերար ազդեցություն ունի մաշկի վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել միրգը քնելուց առաջ՝ անքնության դեմ պայքարում հաղթանակ տանելու համար: Դիետոլոգները նկատում են, որ շաբաթական մեկ օր բանանով բեռնաթափումը նպաստում է նիհարելուն: Բանը նրանում է, որ բանանի մեջ պարունակվող մրգաշաքարը ոչնչացնում է քաղցրի հանդեպ ցանկությունը:

Չնայած ցածր կալորիականությանը, բանանը նպաստում է արագ հագեցմանը: Մտապահեք այս փաստը և նախաճաշեք աշխատավայրում այս մրգով, այլ ոչ թե փոքր կեքսերով:

Կան բանանով բեռնաթափման տարբեր տարբերակներ: Կարող եք զուգակցել բանանը ջրով (նախաճաշին, ճաշին, ընթրիքին կերեք բանան և խմեք մեկ բաժակ ջուր), կաթով (հարեք կաթը և բանանը հարիչով) կամ կաթնաշոռով:

Բեռնաթափման օր շոկոլադով




Շոկոլադով բեռնաթափման օրը դուր կգա ոչ միայն քաղցրակերներին, այլ նաև նրանց, ովքեր տառապում են արյան բարձր ճնշմամբ: Շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն: Հասկանալի է, որ ցանկացած շոկոլադ չի համապատասխանի: Կաթնային և սպիտակ շոկոլադե սալիկները մի կողմ թողեք: Ընտրեք դառը շոկոլադ, որը պարունակի ոչ պակաս, քան 80% կակաո:

Բեռնաթափման օրը կարելի է կազմակերպել 2 եղանակով: Կարող եք ուտել 10 գրամ շոկոլադ նախքան յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելը, կամ կարող եք վերցնել 80 գրամ շոկոլադ և բաժանել դրա սպառումը ամբողջ օրվա վրա: Միաժամանակ հատուկ ուշադրություն հրավիրեք ջրի վրա: Անհրաժեշտ է խմել 1.5, նույնիսկ 2 լիտր ջուր (ջուր կարելի է խմել միայն շոկոլադի չափաբաժինը ընդունելուց 3 ժամ անց):

Բեռնաթափման օր հավի կրծքամսով




Եթե դուք չեք կարող առանց մսի, ապա ձեզ կհամապատասխանի այս տարբերակը: 700 գրամ խաշած հավի կրծքամիսը բաժանեք հավասար մասերի, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ սննդի 6անգամյա ընդունման համար: Խմեք շատ ջուր և փորձեք չօգտագործել նույնիսկ բանջարեղեն: Այս բեռնաթափման օրվա էությունը մեծ թվով սպիտակուցների օգտագործումն է, որը արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում ճարպը ճեղքող ֆերմենտների արտադրմանը: Ի դեպ, եթե ավելացնեք ֆիզիկական ակտիվությունը (միացրեք վիդեո դասընթացներ մոդելների հետ Victoria's Secret կամ գնացեք մարզասրահ), ապա կկարողանաք մեկ օրվա ընթացքում կորցնել ավելի քան 1 կգ:

Բեռնաթափման օր մրգային կոկտեյլով




Այս բեռնաթափման օրվա էությունը մեծ թվով սպիտակուցների օգտագործումն է: Հարիչի մեջ ավելացրեք 500 գրամ կաթնաշոռ (կարելի է և ավելի շատ), 0.5 լիտր կեֆիր և ոչ քաղցր մրգեր: Խուսափեք օգտագործել բանան, խաղող և թուզ: Կոկտեյլի մեծ մասը պետք է բաղկացած լինի կաթնաշոռից և կեֆիրից, որի արդյունքում դուք կստանաք սպիտակուցի մեծ չափաբաժին, որը դրական ազդեցություն կունենա նյութափոխանակության վրա: Ի դեպ, նրանք, ովքեր ավելի շատ սիրում են բաջարեղեն, նրանց համար էլ կա տարբերակ: Խառնեք կեֆիրը, կաթնաշոռը, վարունգը և կանաչին (կհամապատասխանի ցանկացածը՝ սպանախ, հազարի տերևներ, մաղադանոս և այլն):

Բեռբաթափման օր խնձորով




Ամենաօգտակարը համարվում է կանաչ խնձորը, բայց զգույշ եղեք, եթե ունեք գաստրիտ կամ ստամքոսի խոց: Օրվա ընթացքում կերեք խնձոր կաթնաշոռով (անհրաժեշտ կլինի ուտել մոտավորապես 1 կգ) կամ խմեք հանքային ջուր խնձոր ուտելուց կես ժամ առաջ: Խնձորը կարելի է համադրել կեֆիրի, մեղրի հետ կամ կարելի է դրանք ուտել որպես առանձին սննդամթերքներ՝ նույնիսկ չօգտագործելով ջուր: Այսպիսով դուք կօգնեք ձեր օրգանիզմին ազատվել հեղուկի ավելցուկից:

Cosmopolitan

 


http://mediamonitor.am/%d5%a2%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-5-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b2-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a2%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/
Read more ...

Աշխարհի ամենակարճ փողոցը

Աշխարհի ամենակարճ փողոցը 

Այնպիսի տեղեր, ինչպիսին սա է, իրենց են հրապուրում բազմաթիվ տուրիստների: Նրանք պարզապես նախատեսված են ռոմանտիկ հանդիպումների համար: Եթե Ձեզ հաջղվի լինել Նորվեգիայի Ուիկ քաղաքում, ապա անպայման այցելեք Էբենզեր-փլեյս փողոց: Սակայն միանգամից զգուշացնում եմ՝ լիարժեք զբոսանք չի ստացվի, քանի որ դա աշխարհի ամենակարճ փողոցն է:



Նա չկա նույնիսկ քաղաքի քարտեզի վրա

Ի՞նչ եք կարծում ինչպիսի երկարություն պետք է ունենա այդ տեսարժան վայրը: Դժվար է հավատալ, բայց  Էբենզեր-փլեյս փողոցի երկարություն ընդամենը 2,06 մետր է: Հենց դրա շնորհիվ էլ այն գրանցված է Գինեսի ռեկորդների գռրում, որպես աշխարհի ամենակարճ փողոց: Էբենզեր-փլեյսը ադպիսի պատվի արժանացել է 2006 թվին: Արժե նշել, որ մինչ այդ հիշարժան պահը, ամենակարճ փողոցը չկար նույնիսկ քաղաքի քարտեզի վրա: Իսկ այժմ  Էբենզեր-փլեյսի փառքը տարածված է Շոտլանդիայի սահաններից դուրս:



Փողոց՝ հյուրանոցի ճակատային մասի երկարությամբ

Էբենզեր-փլեյս փողոցը հիմնադրվել է 1883 թվին: Հենց այդ ժամանակ է այդտեղ հայտնվել «Մակկեյս հոթել» անունով  հյուրանոցը: Ի միջի այլոց այն այսօր էլ  գործում է: Հյուրանոցը կառուցվել է սեղանի տեսքով, որի կողմերից մեկը ելք ունի դեպի Բիստրո N1:  Էբենզեր-փլեյսը հյուրանոցի ճակատային նեղ մասի լայնություն  է: Այսօր այդ փողոցը Ուիկ քաղաքի ամենատեսարժան վայրն է:

 


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%b3-%d6%83%d5%b8%d5%b2%d5%b8%d6%81%d5%a8/
Read more ...

Աշխարհում միակ մարդը,ով սիրտ չունի

11088087_739183519513456_1427965459_n

Անցյալ տարվա մարտ ամսին 55ամյա Կրեյգ Լյուիսը մահանում էր սրտային անբավարարությունից, որն առաջացել էր նրա մարմնի հյուսվածքներում գտնվող սպեցիֆիկ սպիտակուցների հետևանքով, և անգամ կարդիոխթանիչի տեղադրումը չէր կարող փրկել նրա կյանքը: Բայց Տեխասցի երկու բժիշկներ գտան այդ պրոբլեմի հեղաշրջումային լուծումը, որը կայանում էր մի սարքի տեղադրման մեջ, որը թույլ է տալիս, որ արյունը շրջանառություն կատարի ամբողջ օրգանիզմում՝ անգամ պուլսի բացակայության դեպքում: Բժիշկներ՝ Բիլլի Կոնը և Բադ Ֆրեյզերը վիրահատեցին և հանեցին Կրեյգի սիրտը և այնտեղ տեղադրեցին տվյալ ապարատը: Վիրահատությունից արդեն մեկ օր անց հիվանդը գիտակցության է եկել և հաղորդել իր փրկիչներին, որ իրեն հրաշալի է զգում: Բժիշկները ասացին, որ մինչ այդ ապարատը մարդու օրգանիզմում տեղադրելը, նրանք կատարել են 50 հաջող փորձեր կենդանիների վրա: Միստր Լյուիսի ամիլոիդոզը այնքան արագ էր ընթանում, որ նրան բուժող բժիշկը ասում էր, որ եթե հրաշք չլինի, ապա նա կմահանա 12 ժամից: Հետևաբար կնոջ համաձայնությամբ կատարեցին ապարատի տեղադրումը, որը կազմված էր այնպիսի մասերից, որոնց մեծամասնությունը պատրաստված էր տնային պայմաններում: Սարքը աշխատում է անդադար՝ մատակարարելով արյուն: Նրա կինը ասում է, որ դրել է ականջը նրա կրծքավանդակին և լսել խշշոց: Նա ասում է, որ ամուսինը ճիշտ այնպիսին է, ինչպիսին առաջ, միայն հիմա նա պուլս չունի:

UnnaturaL


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8%d5%b8%d5%be-%d5%bd%d5%ab%d6%80%d5%bf-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab/
Read more ...

Saturday, August 15, 2015

Bastoy՝ բանտ-երազանք Նորվեգիայում

Բաստոյ՝ բանտ-երազանք Նորվեգիայում


Ինչպես հայտնի է,  Նորվեգիան ունի առավել մարդասիռական բանտային համակարգը: Բաստոյ կղզին յուրաքանչյուր բանտարկյալի երազանքն է: Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաշքեղ բանտը: Նրա միակ մրցակիցը Վենեսուելայի Սան Անտոնիոյի բանտն է:

Bastoy – тюрьма-мечта в Норвегии

Շքեղ պայմաններ վտանգավոր հանցագործների համար

Բաստոյ գղզին գտնվում է  Օսլոյից ոչ հեռու. Միակ ճանապարհը անցնում է ջրի միջով. Բանտը ավելի շատ նման է դիտարժան տեսարաններով հանգստավայրի:  Այստեղ կան մի քանի լողափեր կահավորված թենիսի կորտերով եւ սաունաներով. Բանտում չկան ոչ խցեր և ոչ էլ վանդակաճաղեր: Կալանավորները, որոնք 115-ն են բանտառկության ժամկետը անցկացնում  են  փայտից պատրաստված փոքր տնակներում՝ լիովին կահավորված հարմարավետ ապրելու համար: Այստեղ չկան ոչ փշոտ մետաղալարեր, ոչ զինված պահակախումբը եւ ոչ էլ հատուկ վարժեցված շներ: Հարկ է նշել, որ սա խիստ ռեժիմի բանտ է. Այնտեղ  են ուղարկում առավել վտանգավոր հանցագործների՝ թմրանյութերի խոշոր բիզնեսմեններից մինչև սերիական մարդասպաններ:

turma

Աշխատեց՞ր  Ստացիր աշխատավարձ.

Այստեղ ռեժիմը եւս ինքնատիպ է: Բանտարկյալների միակ պարտականությունը  աշխատանքն է. Յուրաքանչյուր ոք աշխատում է 8:30 - ից մինչեւ 15:30: Աշխատանքը, իհարկե, վճարվում է՝  օրական 10 դոլար: Այս փողերը բանտարկյալները կարող են ծախսել իրենց հայեցողությամբ: Կղզում կա մթերային խանութ, որտեղ էլ ծախսում են աշխատավարձը: Նրանք կառող են գնել սնունդ, այսպիսով նախաճաշել, ճաշել եւ ընթրել իրենց հայեցողությամբ: Ճաշ պարտադիր տրվում է, որը պատրաստում  է ճամբարի խահարարը,  եւ ընդհանուր է, ինչպես հանցագործների այնպես էլ բանտային անձնակազմի համար:  Մեկ այլ պարտավորություն է ունեն բանտարկյալները՝  օրը մի քանի անգամ նշվել հսկիչ կետում:

Bastoy – тюрьма-мечта в Норвегии

Բանտի նպատակը  ինքնահարգանքի սկիզբը դնելն է

Կարող է թվալ, որ նման բանտը վիրավորում է օրինապաշտ քաղաքացիներին. Բայց դա այդպես չէ: Հիմնադիրները հանցագործներին հնարավորություն են տալիս փոխելու իրենց ապրելակերպը եւ վերադառնալ հասարակություն, որպես օրինապաշտ քաղաքացինեռ: Kvernvik Arne Nielsen, Բանտապետ Կվերնիկի Արնե Նելսենը ասում է, որ ամենակարեւորը դա ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա բացահայտել իր լավագույն կողմեռը և սկսի ինքը իրեն հարգել որպես օրինապաշտ քաղաքացի:

 

 


http://mediamonitor.am/bastoy%d5%9d-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%bf-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b6%d5%b8%d6%80%d5%be%d5%a5%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/
Read more ...

Ինչպե՞ս սովորել խնայել և ավելի շատ վաստակել: մի քանի պարզ կանոն

1707a1e31dad8aeafff18609e7a7005a_cropped_630x350

 

Ինչպե՞ս խնայել, ինչպե՞ս սկսել սեփական բիզնես և բարելավել անձնական ֆինանսական վիճակը: Astro7-ի փորձագետները պարզել են 4 կանոն, որը ձեզ լավ ծառայություն կմատուցի:

Յուրաքանչյուր հարուստ մարդու մի ձևով է հաջողվել գումար ձեռք բերել: Մեկին բախտ է վիճակվել ծնվել որպես պատկառելի կարողության ժառանգորդ, մյուսը այնքան հաջողակ է, որ ընդունակ է վաստակել ցանկացած շահախարդախությամբ (աֆերայով), երրորդը կարող է ձեռնտու ներդրումներ անել և շահաբաժիններ ստանալ:

Կլինի՞ ձեր կյանքում նման բարեբախտություն: Հնարավոր է երկար երազել քաղաքի կենտրոնում էլիտար բնակարանի և այգեգործական տարածքով քաղաքամերձ տան, հեղինակավոր մակնիշի մեքենայի և համաշխարհային դիզայներների զգեստներով և աքսեսուարներով լի զգեստապահարանի մասին: Կարելի է երկար ժամանակ վերին ուժերից խնդրել վիճակախաղով միլիոններ շահելու և հեռավոր արյունակցից ժառանգություն ստանալու մասին: Հրաշքներ լինում են…

Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, իրական կյանքում փողը աշխատանքով է տրվում:

Ընտրեք արդյունավետ  մեթոդներ

Մտքում պլաններ կազմեք, քանի որ մտովի պատկերացումները ուղղվում են սեփական ֆինանսական վիճակի բարելավմանը: Նման գործողության համար ամենաբարենպաստ ընթացքը համարվում է լուսնային ամսվա սկիզբը, 1-ից 7 օրերը: Այդ ժամանակ վերին ուժերը օգնում են երազանքների իրականացմանը: Ինչպե՞ս մտովի պատկերացումները արդյունավետորեն վերածել իրականության: Դա կարելի է իրականացնել նյութավորման և աֆիրմացիայի հատուկ պրակտիկայի օգնությամբ, որոնք բազմաթիվ են: Ընտրիր քո սրտին մոտ որևէ մեկը:

Ամենօրյա նպատակաուղղված աշխատանք

Փողը դեպի ձեզ ձգելու համար ընտրված մեթոդներով աշխատանքը պետք է իրականացնել ամեն օր: Մի՛ ծուլացեք և մի՛ հրաժարվեք ձեր նախաձեռնությունից մի քանի օր անց: Շտապողականությունը, երկմտանքը և ծուլությունը վատ դաշնակիցներ են: Դուք պետք է քայլ առ քայլ վստահ առաջ ընթանաք դեպի ձեր առաջ դրված նպատակը: Առաջին դրական փոփոխությունը կնկատեք արդեն մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերված փորձից հետո, իսկ գումարները ձեր կյանքում կհայտնվեն մի փոքր ավելի ուշ: Աշխարհում ոչինչ միանգամից տեղի չի ունենում: Հիշե՛ք դրա մասին: Ամեն ինչ կախված է համառությունից և հաջողության հասնելու ցանկությունից:

Դադարե՛ք ձեզ խղճալ

«Ես փող չունեմ»,- ասում են շատ հաճախորդներ: Հեռու վանեք նմանատիպ մտքերը: Միայն հավատը անձնական հաջողության հանդեպ կհաղթի, բայց երբեք հուսահատությունը և ձեր հանդեպ խղճահարությունը: Ենթագիտակցորեն հավատալը կբարելավի կյանքը: Հնարավոր է ձեզ վճարեն դրամական պարգև կամ աշխատավայրում բարձրացնեն աշխատավարձդ: Դուք կգտնեք լրացուցիչ եկամտի աղբյուր կամ կսկսեք ձեր անձնական եկամտաբեր բիզնեսը:

Պայքարե՛ք դժվարությունների դեմ:

Առաջին դժվարություններից հուսահատության մեջ մի ընկեք, չէ որ աղքատությունը և դժվարությունը հեշտ չէ հաղթահարել: Պետք չէ պարզապես երազել պատկառելի կյանքի մասին, բայց և ակտիվ քայլեր ձեռնարկեք դրան հասնելու համար: Հիշե՛ք, ճակատագիրը ձեր ձեռքերում է: Տանը նստել լավ աշխատանքի սպասումո՞վ: Գործատուն չգիտի ձեր գոյության մասին, եթե դուք նույնիսկ աչքի չեք անցկացնում թափուր աշխատատեղերը և ինքնակենսագրություն չեք ուղարկում: Երազում եք սեփական բիզնեսի մասի՞ն: Քանի դեռ դուք չեք կազմել բիզնես պլան և փաստաթղթերը հանձնել գրանցման, երբեք դա չի հայտնվի: Տրամաբանական է, այնպես չէ՞: Գլխավորն է կատարել առաջին քայլը: Մնացածն ինքնաբերաբար կստացվի: Մարդ ինքնուրույն է կերտում իր ճակատագիրը: Եթե ի սրտե ցանկանում եք սեփական կյանքը փոխել, դա անպայման կլինի: Վաղ, թե ուշ, բայց հաստատ:

 


http://mediamonitor.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac-%d6%87-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%be%d5%a1%d5%bd/
Read more ...

Մի քանի հետաքրքիր փաստ Kinder ձվիկի մասին

532

Kinder Surprise շոկոլադները մեզ ուրախացնում են 1972 թվականից սկսած: Դրանց մտահաղացման հեղինակն է շվեյցարացի Հենրի Ռոտը:

Տաք կլիմայով երկրների համար Ferrero ընկերությունը արտադրում է Kinder ձվիկների ուշ հալչող տարբերակը Kinder Joy անվանումով:

Kinder Surprise շոկոլադի արտադրողները մի քանի տարի վարում էին  www.magic-kinder.com կայքը,  ուր խաղեր կարելի էր խաղալ միայն ձվիկի միջից հանված գաղտնաբառով: Կայքի գաղտնաբառով տարբերակը սակայն երկար չտևեց և հիմա կայք կարող է մտնել ցանկացած երեխա և խաղալ ցանկացած խաղ:

2007 թվականին Kinder խաղալիքների 90000 օրինակից բաղկացած հավաքածուն ebay կայքում վաճառվեց 30000 եվրո արժեքով: Իտալիայում և Իսպանիայում ձվիկները վաճառվում են Kinder Sorpresa անվան տակ, Գերմանիայում՝ Kinder Uberraschung, Պորտուգալիայում և Բրազիլիայում՝ Kinder Surpresa:

Ferrero ընկերությանն են պատկանում նաև Raffaello, Fiesta, Nutella, Duplo, Тик-Так և այլ ապրանքանիշեր:

ԱՄՆ-ում շոկոլադե ձվիկների վաճառքն արգելված է, քանի որ կա 1938 թվականին ընդունված օրենք ըստ որի արգելվում է սննդի համար ոչ պիտանի ապրանքները տեղադրել պարենային ապրանքների մեջ:




http://mediamonitor.am/%d5%b4%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf-kinder-%d5%b1%d5%be%d5%ab%d5%af%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/
Read more ...
Designed By Blogger Templates