Breaking News

Wednesday, July 22, 2015

THE INDEPENDENT Համաշխարհային համալսարանական կենտրոնը (CWUR)) հրապարակել է համալսարանների թոփ տասնյակի նոր ցուցակը

THE INDEPENDENT Առաջին հինգ տեղերից երկուսը զբաղեցրել են բրիտանական երկու համալսարաններ մինչդեռ մնացած բոլոր տեղերը գրավում են ամերիկյան համալսարանները։ Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները երկրորդ տարին շարունակ զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականները իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցնում է Մասաչուսեց նահանգի Հարվարդի համալսարանը։ Տասնյակում իր տեղը կորցրել է Յեյլի համալսարանը, զիջելով այն Նյու Յորքի Քորնուելլ համալսարանին։

CWUR կենտրոնը միակն է, որ հրապարակում է ցուցակ ուր հաշվի են ատնվում ոչ միայն կրթության որակը այլ ֆակուլտետների անդամների հեղինակությունն ու վերջիններիս կողմից արված հետազոտությունների որակը։ Կազմակերպությունը նաև առանձնանում է նրանով, որ չի օգտվում տարատեսակ հարցումների արդյունքներից և համալսարանների կողմից ներկայացված տվյալներից։

Քեմբրիջի համալսարանի խոսնակը անդրադառնալով այս ցուցակին ասում է «Այս դասակարգումը, ինչպես նաև բազմաթիվ այլ ցուցակները, ևս մեկ անգամ փաստում է որ, մեր համալսարանը գտնվում է աշխարհի ամենահարգված և ազդեցիկ համալսարանների փոքր ցուցակում»։
CWUR-ը ներկայացրել է 1000 համալսարանների ցուցակ, որը կազմելիս հաշվի են առնվել նաև համալսարանի շրջանավարտների և պրոֆեսորների կողմից ստացված միջազգային մրցանակները, մեդալները ինչպես նաև վերջիններիս զբաղեցրած պաշտոնները հեղինակավոր ընկերություններում։

[caption id="" align="alignnone" width="1024"] 1. Harvard University (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 2. Stanford University (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 3. Massachusetts Institute of Technology (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 4. University of Cambridge (UK)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 5. University of Oxford (UK)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 6. Columbia University (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 7. University of California, Berkeley (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 8. University of Chicago (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 9. Princeton University (USA)[/caption]

[caption id="" align="alignnone" width="1024"] 10. Cornell University (USA)[/caption]


http://mediamonitor.am/the-independent-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates