Եգիպտացի այս կինը իր կյանքի կեսն ապրել է տղամարդ ձևանալով, որպեսզի կարողանա աշխատանք գտնել: Ամուսնու մահից հետո Սիսա Աբու Դաուհը մնաց միայնակ և պետք է խնամեր ու պահեր իր փոքրիկ աղջկան: Այնտեղ, որտեղ նա էր ապրում, այն ժամանակ այնքան էլ տարածված չէր կանանց աշխատելու փաստը, և նա ստիպված էր դիմել ճարահատյալ քայլի: Տղամարդ ձևանալով՝ այս կինը աշխատել է շինարարության բնագավառում, աղյուսների ու ցեմենտի բեռնակիրություն է արել հարևան քաղաքներում, որպեսզի վստահ լիներ, որ իրեն ոչ ոք չի ճանաչի: Սակայն կային նաև այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում էին, որ նա խաբում է. ոմանք անընդհատ վիրավորում էին նրան, ոմանք էլ ուղղակի ուշադրություն չէին դարձնում: Այս օրինակելի մայրը որոշել էր, որ ոչ մի դեպքում փողոցներում մուրացկանություն չանել և կատարում էր ցանկացած աշխատանք իր և իր երեխայի կարիքները հոգալու համար:
Այսօր այսպիսի նվիրվածության հազվադեպ կարող ես ականատես լինել: Նույնիսկ, երբ աղջիկն ամուսնացավ ու վերջինիս ամուսինը հիվանդացավ, նորից ընտանիքի հոգսն ընկավ այս կնոջ ուսերին. նա սկսեց երկաթուղային կայարանում կոշիկ մաքրող աշխատել: Այս եգիպտուհին ասում է, որ ամեն ինչի պատրաստ է իր երեխայի և թոռների համար: Բացի այդ նա նաև նշում է, որ այնքան է սովորել տղամարդու արտաքին ունենալուն, որ այսօր էլ , երբ դրա կարիքն այլևս չկա, նա չի պատրաստվում հրաժարվել այդ կերպարից:
64 տարեկանում Սիսա Աբու Դաուհը մրցանակ է ստացել՝ որպես լավագույն մայր: Այսօր նա այլևս ստիպված չէ ձևացնել ու տաժանակիր աշխատանք կատարել:
http://mediamonitor.am/43-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1-%d5%bf%d5%b2%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4-%d5%a7-%d5%b1%d6%87%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84%d5%a8-%d5%af%d5%a5%d6%80/
No comments:
Post a Comment