Պեթերմանը տեղակայված է Հյուսիս-արևմտյան Գրենլանդիայում: Պեթերմանը սառցադաշտ է, որը ձևավորում է սառցալեռներ: Այն միավորում է Գրենլանդիայի սառցե ծածկույթը հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետ:
Գրենլանդիայի մեծ մասը ծածկված է սառույցի ընդարձակ շերտով, որը հայտնի է ‹‹Գրենլանդիայի սառցե վահան›› անունով, որը ձգվում է 2400 կմ հյուսիսից հարավ:
2- 3 կմ հաստությամբ սառույցը ծառայում է ապացույց նրան, որ այս սառցե վահանը սկսում է հալվել, ինչը անհանգստացնում է բազմաթիվ գիտնականներին և շրջակա միջավայրի պաշտպաններին:
Ամռանը սառույցը սկսում է հալվել`առաջացնելով վտակների ոչ մեծ հոսք, որոնք արդյունքում միախառնվում են մեծ հոսքերին, իսկ վերջին հաշվով դառնում են գետեր: Ջուրն ունի մուգ ծովակնի հիանալի գույն:
Սպիտակ սառույցի` կապույտ գետերի և փոքր սև բծերի հետ միասին, հիանալի տեսարանը չի կարող հիացմունք չառաջացնել`նեղ կամ ընդարձակ, նրանք հոսում են ոլորաններով, ասես կախարդական գետ հեքիաթային աշխարհում:
Սառույցի լողացող լեզուն ունի 15 կմ լայնություն և 70 կմ երկարություն, որի հաստությունը փոփոխվում է մոտավորապես 600 մ հիմքից և մոտավորապես 30-80 մ եզրերից:
Ենթադրվում է, որ սառցադաշտի զանգվածի 80 % -ը իրենից ներկայացնում է ձյունհալքի ջուր: Գրինպիս էքսպեդիցիան հաստատել է, որ մոտ ժամանակներս սառցադաշտը կկորցնի ավելի քան 100կմ2 սառույց:
Այդ քանակությունը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տաս տարի ջրով ապահովել այնպիսի քաղաք, ինչպիսին է Սիդնեյը, որի բնակչությունը 2006 թվականի տվյալներով կազմել է մոտավորապես 4,28 միլիոն մարդ:
Սակայն այս գետն ունի նաև ‹‹մեդալի հակառակ կողմը››, քանի որ աշխարհի ոչնչացման վտանգ է իր հետ բերում, որն ամեն տարի ավելի է մեծանում համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացմամբ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառույցը Գրենլանդիայում սկսել է հալվել չորս անգամ ավելի արագ, քան տաս տարի առաջ:
[embed]https://youtu.be/uw4nPgwXyWo[/embed]
http://mediamonitor.am/%d5%af%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d5%b5%d5%bf-%d5%a3%d5%a5%d5%bf/
No comments:
Post a Comment