Սարդ-սիրամարգը կամ սիրամարգային սարդն (Maratus volans) աշխարհի ամենագեղեցիկ սարդն է: Սարդը բնակվում է Ավստրալիայի արևելյան հատվածում: Maratus volans նշանակում է թռչող սարդ:
Նման երանգը հատուկ է միայն արուներին, իսկ էգերը խունացած գույն ունեն: Արուներն այդ երանգն օգտագործում են զուգավորման շրջանում`էգերի ուշադրությունը գրավելու համար, ինչպես նաև փրկվում են թռչունների և միջատների իրենց կյանքին վնասելու փորձ կատարելու դեպքում:
Էգի ուշադրությունը գրավելու համար`սարդ-սիրամարգը կանգնում է երկու թաթերի վրա, և պարում է իր պարը: Եթե էգին պարը դուր չի գալիս, ապա թեկնածուն կարող է հեշտությամբ ճաշ դառնալ:
Արու սարդի գույները տատանվում են կարմիր, կանաչ և կապույտ գույների մեջ, դա դժվար չէ նկատել:
Որոշ գիտնականներ կարծում են, որ սարդ-սիրամարգը կարող է ցատկել մեծ տարածություններ կամ նույնիսկ պլանավորել իր տափակ որովայնի օգնությամբ: Սակայն այդ ենթադրությունը դեռ չի հաջողվել հաստատել:
Սարդ-սիրամարգը հիանալի տեսողություն ունի, ինչը թույլ է տալիս նրան հայտնաբերել որսը 20 սմ տարածության վրա: Մեծահասակ սարդերն ունեն փոքր չափեր`4-5 մմ:
[embed]https://youtu.be/E-nmeYirsvA[/embed]
http://mediamonitor.am/%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4-%d5%bd%d5%ab%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-%d5%bd/
No comments:
Post a Comment