Խոզերը վազվզում են ափի երկայնքով, արևայրուկ են ստանում և լողում են տաք փիրուզագույն ջրում՝զբոսանավերում գտնվող զբոսաշրջիկներին ողջունելու համար։
Հարց է ծագում։ Ինչպես են խոզերն ընդհանրապես գտել այստեղ բերող ճանապարհը։ Ինչպես են խոզերը հայտնվել կղզում՝ոչ ոք հաստատ չգիտի։
Վարկածներից մեկի համաձայն՝նավաստիները խոզերին ափ են իջեցրել՝մտադրություն ունենալով հետագայում վերադառնալ, որպեսզի ուտեն։ Հավանաբար, չեն վերադարձել։
Մեկ այլ առասպելի համաձայն, խոզերը նավաբեկության են ենթարկվել, սակայն կարողացել են լողալ մինչև ափ և այդ պահից ի վեր մնացել են կղզում։
Ամեն դեպքում այժմ նրանք իրենց շատ լավ են զգում այստեղ։
Նրանց անհանգստացնող միակ պատճառը՝որտեղ ճաշել հաջորդ անգամ։ Սակայն նրանք դա էլ են մտածել՝կղզու կողքով պարբերաբար անցնում են զբոսաշրջիկների զբոսանավեր, ովքեր հաճույքով նրանց ուտելիք են նետում։
Կղզին արդեն անվանել են խոզերի կղզի, ինչպես որ սպասելի էր։
http://mediamonitor.am/%d5%ad%d5%b8%d5%a6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%b2%d5%a6%d5%ab/
No comments:
Post a Comment