- Ուղիղ որովայն. բոլոր աղջիկների երազանքը: Բայց քչերը գիտեն, որ որովայնի մկանները ամրացնող վարժությունները չեն կարող օգնել հասնելու կատարյալ վիճակի: Գեղեցիկ որովայն ունենալու համար պետք է որովայնի շարժումներ անել՝ ետ քաշելով այն, այսպես լավ վարժեցնում ենք մկանները:
- Ավելի շատ քայլեք: Զբոսանքը գեղեցկացնում է ոտքերը:
- Եթե որոշել եք մարզվել սպորտդահլիճում, ապա մի մոռացեք վերջում ձգող վարժություններ կատարել: Ձգումները մկաններն ավելի ճկուն են դարձնում ու ընդգծում կանացի գեղեցիկ կառուցվածքը:
- Առավոտյան ջուր խմեք: 2 բաժակ ջուր խմելուց հետո նոր սկսկեք նախաճաշը, այդպես դուք հաստատ շատ չեք ուտի:
- 1 գդալ ձիթապտղի ձեթը նախաճաշից առաջ շատ օգտակար է կանանց համար: Այս ձեթը լավ է մազերի ու մաշկի համար:
- Հաց ուտելուց անմիջապես հետո երբեք ջուր կամ թեյ մի խմեք: Թողեք անցնի 40 րոպե ու նոր անցեք ըմպելիքներին:
- Արագ նյութափոխանակության համար միանգամից մի կերեք շատ, այլ կերեք հաճախ: Ամենաճիշտ հաճախականությունը օրական 5 անգամն է:
- Հաճախ այցելեք շոգեբաղնիք: Դա շատ լավ է մաշկի համար:
- Քնից 3-4 ժամ առաջ ոչինչ մի կերեք, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել:
- 16:00-ից հետո սպիտակուցներով հարուստ սնունդ մի կերեք: Ածխաջրերն օրվա այդ պահից հետո վերածվում են ճարպի:
- Իրար հաջորդող տաք ու սառը լոգանք ընդունեք և դուք կխուսափեք ցելյուլիտից: Բացի այդ այս գործընթացը նաև ուժեղացնում է կամքի ուժը:
- Ինչքան կարող եք դանդաղ ծամեք սնունդը: Սա ոչ միայն նպաստում է նյութափոխանակությանն, այլ նաև օգնում է երկար ժամանակ կուշտ մնալ: Լավ ծամված սնունդն ավելի հեշտ է մարսվում ու ավելորդ քաշի չի վերածվում:
- Կերեք դանդաղ: Կուշտ լինելու զգացումը ուտելուց միայն 20 րոպե հետո է առաջանում, մի մոռացեք դա:
- Ոչ մի դեպքում մի կերեք հեռուստացույցի առաջ կամ գիրք կարդալիս: Նստեք սեղանի մոտ ու այդպես կերեք: Դա կօգնի ավելի քիչ ուտել:
- Կարող եք ձեզ շեղել, երբ հանկարծակի քաղց եք զգում: 20 հատ կքանստում կատարեք, լոգանք ընդունեք, գեղեցիկ հագուստ փնտրեք... Նայեք ձեզ հայելու մեջ ու մտածեք, թե արդյոք դուք կարող եք ձեզ թույլ տալ բուտերբրոտ ուտել:
- Շատ մի նստեք համակարգչի առաջ: Ամեն կես ժամը մեկ փորձեք թեթև մարմնամարզություններ անել:
- Ինչքան շատ եք սպորտով զբաղվում, այնքան ավելի քիչ եք ուզում ուտել: Սա իրոք ճիշտ է: Երբ օրգանիզմը սկսում է արագ սպառել էներգիա, նորը պահանջելու փոխարեն, այն սկսում է սպառել էներգիայի կուտակած պաշարները:
- Ժամը մեկ ջուր խմեք, և չեք էլ նկատի, թե ինչպես կսկսեք նիհարել: Ջուրը երիտասարդեցնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները և դուրս է մղում թունավոր նյութերը օրգանիզմից:
- Սկսեք ատել սիգարետն ու ալկոհոլն այնպես, ինչպես ատում եք կախ ընկած որովայնը: Դա նաև վերաբերվում է չիպսերին, արագ սնունդին ու գազավորված քաղցր ըմպելիքներին:
- Զգուշացեք ընկուզեղենից ու բուսական յուղից. սրանք շատ հարուստ են կալորիաներով: Աշխատեք օրական 10 ընկույզից ավել չուտել, իսկ աղցանների վրա քիչ լցրեք բուսական յուղ:
- Քիչ հաց օգտագործեք: Դրա փոխարեն ուրիշ մթերքներով սնվեք:
- Թեյն ըմպեք առանց շաքարավազի: Սա շատ օգտակար է, քանի որ թեյը լավ ազդում է օրգանիզմի վրա: Սակայն հետը շաքարավազ մի խառնեք ու մի օգտագործեք քաղցր բլիթներ:
Դուք կարող եք ամեն ինչ. կարևորը ցանկությունն է: Եթե ուզում եք հետևել ձեր արտաքինին, ապա «Աչքերը վախենում են, ձեռքերը՝ կատարում» ասացվածքը շատ տեղին է: Բավական է տառապեք, ինքներդ ձեզ վրա վստահ եղեք:
http://mediamonitor.am/%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-22-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6/
No comments:
Post a Comment