Breaking News

Monday, July 27, 2015

Ճիշտ պահին արված 10 լուսանկար

         Հաշվել չենք կարող, թե ինչքան անհավանական բան է թաքցնում մեր մոլորակն իր մեջ: Ամբողջ կյանքն անգամ բավական չէ այդ ամենը տեսնելու համար: Բայց , բարեբախտաբար, այսօր մենք հնարավորություն ունենք տեսնել շատ գեղեցիկ տեսարաններ լուսանկարների և ժամանակակից զարգացած տեխնոլոգիայի շնորհիվ:

Ձեզ կներկայացնենք մի քանի այդպիսի գեղեցիկ լուսանկար: Հավատացե՛ք , իրականությունն անհավանական գեղեցիկ է:

Ժանգջիաջի ազգային այգին, Չինաստան

Չինաստանի հունան նահանգի Ժանգջիաջի անտառային այգին հայտնի է իր հսկայական ժայռոտ սյուներով, որոնք հազարավար տարիների ընթացքում տեղի ունեցած էրոզիայի արդյունք են: Իսկ դուք գիտեի՞ք, որ հենց այս այգու սյուների հիման վրա են պատկերել «Ավատար» ֆիլմի Պանդորա մոլորակի սավառնող լեռները: Չնայած, որ Չինաստանում լեռները չեն շարժվում, ինչպես, որ պատկերված է հայտնի այդ ֆիլմում, բայց այգու տեսարանն իրոք շատ ցնցող է:

1

Հակոբոսի ջրհորը: Տեխաս, ԱՄՆ

Այն կոչվում են նաև  «մի վայր , որը սպանում է ջրասույզներին»: Հակոբոսի ջրհորը արտեզյան ջրերի մեծ աղբյուր է. ունի 4 մ տրամագիծ և 10 մ խորություն: Այս ջրհորի ջուրն այնքան մաքուր է, որ թվում է՝ դատարկություն է այնտեղ: Սակայն հատակի հատվածում այս ջրհորն ունի մի քանի ճուղավորում, որոնք դեռ ուսումնասիրված չեն, և դրանց ուսումնասիրությունների ընթացքում արդեն 8 ջրասույզ է մահացել: Վտանգավոր գեղեցկություն...

2

Հունգարիայում գտնվող անտառ

Չկարծեք, որ այս երկրի բոլոր անտառներն են այսպես գեղեցիկ: Այս գեղեցկության պատճառը ցավալի է շատ. 2010 թվականի հոկտեմբերի 4-ին ալյումին արտադրող գործարաններից մեկից տեղի է ունեցել կարմիր նստվածքի գրեթե 1.1 մլն խորանարդ մետր արտահոսք: Դրա արդյունում տուժել են տարածքի 3 շրջանները: Ահա թե ինչու է անտառում այդպես հստակ երևում այդ կարմիր թունավոր նյութի ազդեցության սահմանը:

3

Սաբահի լիճը, Մալայզիա

Ուղղակի ապշեցնում է այս լճի բյուրեղյա մաքրությունը: Ասես՝ երեխաները ոչ թե լողան, այլ սավառնեն լճի վրայով: Մալայզիա գնալու ցանկություն առաջացավ միանգամից...

4

Կիոտոյում գտնվող Սագանո բամբուկե անտառը,  Ճապոնիա

Այս անտառը  16 քառակուսի կիլոմետր տարածք է, որը համարվում է Ճապոնիայի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Այն ոչ միայն իր տեսքով է յուրահատուկ, այլ նաև  ունի իրեն բնորոշ մի ձայն, որն առաջանում է քամու ժամանակ: Այցելուները  պնդում են, որ «Բամբուկե երաժշտությունը» առաջացնում է խաղաղության և ներդաշնակության զգացում: Բացի այդ այս երկրում նաև հավատում են, որ այդ ձայները պաշտպանում են չար ուժերից: Այնպես, որ վախենալ պետք չէ:

5

Սուպհանբուրի նահանգի Վարդապետները, Թաիլանդ

Բուդիստ վարդապետները ասում են, որ կրակը մաքրում է հոգին և   ուժ ու եռանդ է տալիս մաքրման նոր փուլ մտնելու համար: Այդ իսկ պատճառով նրանք թղթե լապտերներ են վառում ՝ իրենց հավատի համաձայն: Իսկ եթե մի կողմ դնենք կրոնական գաղափարները, ապա այդ թղթե լապտերիկները վառում են ամբողջ աշխարհում, այնուհետև բաց թողնում: Սակայն ամենագեղեցիկ տեսարանը Թաիլանդում է:

6

Չիլի պղպեղների դաշտը Ահմեդաբադում, Հնդկաստան

Այս տղան հավաքում է պղպեղները հետագա մշակման փուլի համար, որպեսզի այդ պղպեղներից փոշի ստանան: Նկարից ուղղակի ջերմություն է ճառագում:

7

Վենեցիայի մոստերից մեկի վրա

... Անտեսանելի մարդը: Ոչ սա ուրվական չէ, այլ այլ հայտնի չինացի նկարիչ լյու Բոլինի ստեղծագործություններից մեկը, այս նկարչին նաև անվանում են  «անհետացող» նկարիչ: Նա մի քանի տարի առաջ է սկսել ստեղծագործել և դեռ շարունակում է զարմացնել իր ստեղծագործություններով: «Ես ապրել եմ դժվար պահեր իմ կյանքում, երբ ինձ թվում էր ՝ ոչ ոքի պետք չեմ , և ոչ ոք չի նկատում ինձ», - ասում է Լյուն: Որոշ նկարների նախապատրաստական աշխատանքների համար նա ծախսել է 10 ժամ: Սակայն արդյունքը տպավորիչ է:

8

Կուբինկայում գտնվող երկնային հրեշտակը, Ռուսաստան

Սա «նկարել» է  «Ռուս մարտիկների» թիմը «Ավիոտեխնիկաների ցուցադրության կենտրոնի » 75-ամյակի կապակցությամբ: 6 վայրկյանի ընթացքում  Su-27-ի 4  մարտիկները ցույց տվեցին օդաչուաան բարձր վարպետություն, որի արդյունքում ծխից հրեշտակի կերպար առաջացավ երկնքում: Դա իսկապես հիսքանչ տեսարան էր:

9

Սառցաբեկորի դեմքը, Անտարկտիդա

Նման գեղեցկությամբ կարող ենք հիանալ Անտարկտիդա կատարած այցելության ժամանակ: Հիացմունքից կարող է նույնիսկ հալչել սառույցը:

10


http://mediamonitor.am/%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-10-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates