Ընտանեկան հարաբերությունների առավելությունները կարելի է խմբավորել մի քանի կետերի:
Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, կնոջ երկարակեցությունը կախված է ամուսնուց և հակառակը: Ընդ որում, երջանիկ ընտանեկան կյանքի պայմաններից մեկը, որը նպաստում է և′ կնոջ և′ տղամարդու երկարակեցությանը, հանդիսանում է միմյանցից ներողություն խնդրելու կարողությունը:
Ամուսնու ներողամտությունը նպաստում է նրան, որ կնոջ սրտանոթային համակարգը նորմալ է աշխատում և չի փոփոխվում սրտի ռիթմը: Այսպիսի ֆիզիկական վիճակը նպաստում է կնոջ երկարակեցությանը: Սակայն կարևոր է, որ ամուսիններից յուրաքանչյուրը ներողություն խնդրի անմիջապես վեճից հետո:
Կնոջ վարքը նույնպես ազդում է ամուսնու կյանքի տևողության վրա: Որքան հանգիստ է կինը, այնքան ավելի երկար է ամուսնու կյանքը: Վիճակագրական տվյալներով, տղամարդու կյանքի միջին տևողությունը մի քանի տարով քիչ է, քան կնոջ մոտ: Եվ եթե տղամարդու սրտանոթային համակարգը վեճերի ընթացքում ավելի շատ է ենթարկվում լարվածության, ապա դա զգալիորեն կրճատում է տղամարդու կյանքը:
Եվ չնայած այս ամենին, ամուսնական կյանքը երկարացնում է տարեց մարդկանց կյանքի տևողությունը, եթե նրանք միասին ապրել են մինչև խոր ծերություն: Ընտանեկան հարաբերությունների առավելությունները կարելի է խմբավորել մի քանի կետերի`
- Երկրորդ կեսն օգնում է ազատվել սթրեսից, աշխատանքի հետ կապված բոլոր ապրումներից:
- Ամուսնական կյանքը նվազեցնում է ցավի շեմը: Գիտնականներն ապացուցել են, որ կանանց մոտ ցավի շեմն ավելի ցածր է, քան տղամարդկանց մոտ: Ցավը բթացնել օգնում են երջանկության հորմոնները, որոնք արտադրվում են սիրելի մարդու փաղաքշանքների, համբույրների, հպումների շնորհիվ:
- Միասին ապրելը նպաստում է քաշի նորմալ պահպանմանը: Միայնակ կանայք կամ նրանք, ովքեր դժբախտ են ամուսնական կյանքում, ունեն վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշին: Որպես հետևանք, զարգանում են հիվանդություններ, որոնք կրճատում են կյանքը, օրինակ`շաքարախտը, ինֆարկտը, ինսուլտը:
- Ամուսնացած տղամարդիկ ազատվում են վնասակար սովորություններից, ավելի հաճախ են դիմում բժշկի, առողջ սնունդ են օգտագործում:
- Ընտանեկան կյանքը երիտասարդեցնում է օրգանիզմը: Ամուսնական կյանքում երջանիկ կինը 5-6 տարով երիտասարդ տեսք ունի: Տղամարդը միջինը երեք տարով: Բացի այդ, ամուսնուն երիտասարդեցնում է ընտանիքում երեխայի առկայությունը:
Ընտանեկան կյանքի բոլոր վերոնշյալ առավելությունները գործում են միայն այն դեպքում, երբ ընտանիքում սիրո մթնոլորտ է տիրում: Յուրաքանչյուր ընտանեկան զույգ այդ զգացմունքը նկարագրում է յուրովի: Միայն սիրով լի կյանքն է նպաստում երկարակեցությանը, համերաշխությանը և երջանկությանը:
http://mediamonitor.am/%d5%af%d5%b6%d5%b8%d5%bb-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%ad%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82/
No comments:
Post a Comment