Մատանին ոչ միայն զարդ է, այլ նաև մարդկության հնագույն համայիլներից մեկը, որն օգնում է պաշտպանվել բացասական ազդեցությունից։
Մատանին հիանալի աքսեսուար է, որը կարող է լրացնել ցանկացած նորաձևությանը հետևող աղջկա կամ տղայի կերպարը։ Այն հանդիսանում է ոչ միայն զարդ, այլ նաև մարդկության ամենահին համայիլներից մեկը՝օգնելով ազատվել բացասական ազդեցությունից։
Մեր մարմինն էներգիա է ստանում վերջավորությունների միջոցով։ Մատանիները պաշտպանում են մեզ անսպասելի էներգիայից։
Աստղաբանության և ձեռնագուշակության մասնագետները վստահեցնում են, որ յուրաքանչյուր մատ կապված է որոշակի մոլորակի հետ։ Եթե մատանին կրել ճիշտ մատին, ապա այն կօգնի ստանալ այն ամենը, ինչ ցանկանում եք։
Մատանին կրելով ցուցամատին` Դուք ակտիվացնում եք Լուսնթագ մոլորակը։ Այն պատասխանատու է իշխանության համար։ Ընդ որում, մարդը դառնում է ավելի ինքնավստահ և նպատակասլաց։ Լուսնթագը նաև հաջողության, լավատեսության և առատաձեռնության մոլորակն է։
Միջնամատը (Երևակ մոլորակ և հողի տարերք) պատասխանատու է տոհմական հիշողության համար։ Միջնամատին պետք է կրել այն մատանին, որը Դուք ժառանգություն եք ստացել։ Մատանին մարդուն դարձնում է հոգեպես ավելի ուժեղ։
Օդի տարերքն ակտիվացնելու համար՝մատանին կրեք մատնեմատին։ Այն կպարգևի ոգեշնչում և կբարձրացնի ստեղծագործական պոտենցիալը։
Հարազատ մարդու նվիրած մատանին մատնեմատին կրելու դեպքում` այն կբարելավի անձնական հարաբերությունները։ Ճկույթը պատասխանատու է ջրի տարերքի համար (Փայլածու մոլորակ)։ Սա մարդու անկախության կամ դրա ձգտման խորհրդանիշն է։
Փայլածուն նպաստում է նաև մտավոր գործունեությանը և բարելավում է ինտելեկտուալ էներգիան։
http://mediamonitor.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d6%80%d5%a5%d5%ac/
No comments:
Post a Comment