Բրիտանացի գենետիկները հաստատել են, որ յուրաքանչյուր մարդ ունի 10 հազար իրեն անծանոթ ազգական:
Մասնագետները հաշվարկել են, որ նույնիսկ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են իր արագ փոփոխվող և միջազգային բնակչությամբ Լոնդոնը, ավտոբուսի սովորական ուղևորը հանդիպում է հեռավոր ազգականի իր ուղևորության ժամանակ:
Հնարավոր է նաև, որ մետրոյում հանդիպեք Ձեր զարմիկին: Մետրոյի ուղևորը միջինը ամեն օր 12 հազար անծանոթ ազգականների կողքով է անցնում:
Այդպիսի շշմեցուցիչ գնահատականները հետազոտության արդյունքներ են, որն անցկացրել է AncestryDNA ընկերությունը համակարգչային մոդելավորման օգնությամբ:
Ծրագրում հաշվի են առնվել ծնելիության, ընտանիքների չափերի և գենետիկական հարաբերությունների տվյալները վերջին 200 տարիների ընթացքում: Պարզվել է, որ յուրաքանչյուր բրիտանացի ունի 193 հազար ազգական:
Մասնագետները նաև հաշվարկել են, որ յուրաքանչյուր քառակուսի մղոնի համար Մեծ Բրիտանիայում գալիս է երկու հորեղբոր/մորաքրոջ կամ հորաքրոջ աղջիկ կամ տղա:
‹‹Սա անհավանական է, սակայն ամեն օր մեզանից գրեթե յուրաքանչյուրը շփվում է անծանոթ ազգականի հետ`անգամ չկռահելով, որ նրա հետ ընդհանուր ավելի շատ բան ունի, քան ուղղակի միևնույն սիրելի սպորտային թիմը կամ աշխատանքի ընդհանուր երթուղին››,- պատմում է AncestryDNA ընկերության կոմերցիոն տնօրեն Բրեդ Արջիենթը:
http://mediamonitor.am/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a4%d5%ab-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d5%b6%d5%b9%d5%b5%d5%b8%d6%82%d6%80-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9-193-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1/
No comments:
Post a Comment