- Սովորե՞լ քնի մեջ: Դա հնարավոր է:
Հրաշալի կլիներ երազում գիտելիքներ կուտակելը: Հատկապես քննություններից առաջ: Եվ չնայած քնի ընթացքում նյութերն ամբողջությամբ սովորելու մեթոդներ չկան, սակայն դրա օգնությամբ կարելի է բարելավել հիշելու գործընթացը:
Քնի մեջ ուղեղը շարունակում է ակտիվ աշխատել, մասնավորապես`փորձում է ըմբռնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում, և ինֆորմացիան ուղեղից տեղափոխել դեպի ‹‹երկարաժամկետ պահոց››:
Բացի այդ, քնի մեջ ուղեղն ընդհանրացնում է այն ամենը, ինչ սովորել է: Ահա թե ինչու քննություններից առաջ խորհուրդ են տալիս լավ քնել`այդպես Դուք ‹‹ցեմենտապատում եք›› գիտելիքները: Իսկ եթե ամբողջ գիշեր գրքերի վրա տքնելով անցկացնեք, ապա գլխում ամեն ինչ էլ ավելի կխառնվի:
Ապացուցված է նաև, որ քնի մեջ հիշելու էֆեկտն ուժեղացնել կարելի է բուրմունքների և ձայների օգնությամբ: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում մարդկանց քնելուց առաջ առաջարկում էին մտապահել առարկաների որոշակի հաջորդականություն, ընդ որում առաջին խումբը հատուկ բուրմունքներով լի սենյակում էր, իսկ երկրորդը`սովորական:
Արդյունքում, առաջին խմբի մասնակիցները հիշեցին առարկաների 84%-ը, մինչդեռ երկրորդ խումբը`ընդամենը 61%-ը:
- Գրեթե բոլորի մոտ լինում է ‹‹քնային ընկնավորություն›› (էպիլեպսիա):
Երբ Դուք արդեն քնել եք, սակայն հանկարծ Ձեզ թվում է, որ դուք ինչ-որ տեղ եք ընկնում և Դուք կտրուկ ցնցվում եք ամբողջ մարմնով:
Որոշ մարդկանց դա անհանգստացնում է, որոշ մարդկանց ուղղակի վախեցնում:
Սակայն անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի մեր ուղեղում չկա միասնական ‹‹անջատիչ››, որը կտեղափոխեր Ձեզ քնի ռեժիմի:
Դրա փոխարեն պայքար է ընթանում երկու հակադիր համակարգերի միջև`‹‹գիշերայինը›› հետզհետե կաթվածահար է անում Ձեր մարմինը, իսկ ‹‹ցերեկայինը››`դիմադրում է:
Այսինքն, դրանք ուղղակի մեր ցերեկային ֆիզիկական ակտիվության մնացորդներն են:
- Ցանկանո՞ւմ եք ավելի լավ քնել: Կերեք գիշերը:
Գիշերային քունը փչացնելու երկու միջոց`
- Շատ ուտել և միանգամից պառկել քնելու,
- Քնել քաղցած:
Այսինքն հայտնի հաստատումը`չուտել 6-ից հետո, ոչ մի օգուտ չի բերի:
Իսկ քնելուց առաջ հատուկ սնունդը նախապատրաստում է ուղեղը հանգիստ քնի:
Դա կարող է լինել ոչ ճարպային սնունդն ածխաջրերի և բարձրորակ սպիտակուցի բարձր պարունակությամբ և քնի հորմոն արտադրող սննդամթերքները:
Ձուկը, պանիրը, կաթնաշոռը, գետնընկույզը, կաթը պարունակում են տրիպտոֆան:
- Հանգիստը բարձրացնում է ստեղծարարությունը:
2008 թվականին իրականացված հետազոտությունն ապացուցել է, որ հիշողությունն աշխատում է ավելի լավ, եթե ցերեկը քնել մեկ կամ երկու ժամ: Իսկ մեկ բաժակ սուրճը տվյալ դեպքում կամ չի օգնում կամ վատթարացնում է արդյունքը, քանի որ կոֆեինը կանխում է նոր ինֆորմացիայի և երկարաժամկետ հիշողության ամրապնդումը:
Հետազոտողների կարծիքով, ցերեկը քնելու իդեալական ժամանակը 2-4 ընկած հատվածն է:
Ընդ որում, ‹‹արագ քունը›› նպաստում է ստեղծարարությանը, իսկ ‹‹դանդաղ քունը››`օրգանիզմի վերականգնմանը:
- Նրանք, ովքեր քիչ են քնում ‹‹մուտանտներ են››:
Զարմանալի է, բայց նույնիսկ քունն ունի իր ‹‹հասարակական նորմերը››, և խոսքը ոչ միայն աշխատանքի կամ այլ պարտականությունների մասին է:
Հավանաբար, Դուք տեղյակ եք, որ նրանց, ովքեր սիրում են երկար քնել, ծույլ են անվանում:
Իսկ Դուք գիտեիք, որ քիչ քնող մարդիկ գենային մուտացիա ունեն: Նրանց մոտ փոփոխված է DEC2 գենը, ինչի պատճառով նրանք քունն առնում են 4-6 ժամում:
Այսպիսով, տարվա ընթացքում նրանք ունենում են 60 լրացուցիչ օրեր: Չնայած այդպիսի ‹‹մուտանտները›› կազմում եմ մարդկանց ընդամենը 5%-ը:
Այս ամենը նշանակում է, որ հենց Ձեր օրգանիզմին անհրաժեշտ քնի տևողությունը կոդավորված է գենետիկորեն:
- Ամենահաջողակներն ավելի քիչ ժամանակ են ծախսում քնի վրա: Առասպել:
Մարկանց մեծ մասին անհրաժեշտ է 8 ժամյա քուն: Բավականաչափ չքնելը ‹‹սովորական մարդկանց›› համար վատ է:
Եվ հակառակը, եթե գոնե մի քանի օր շարունակ քնել 7-8 ժամ, ապա ուշադրությունը, ռեակցիայի արագությունը, զգոնությունը`այս ամենը նկատելիորն կվատթարանան:
Հաջողակ գործարարների և քաղաքական գործիչների մասին հաճախ ասում են, որ նրանք քնում են 4-5 ժամ: Իրականում, ինչպես բացատրում են բժիշկները և հոգեբանները, նրանք քնում են այնքան, որքան մնացած մարդիկ, սակայն նրանք ավելի շատ ժամանակ ունեն միայն այն պատճառով, որ բոլոր գործերը նրանց փոխարեն ուրիշներն են անում:
- Քնելը մեզ համար ավելի բնական է, քան արթուն մնալը:
Մարդկությունն արդեն մի քանի դար է փորձում է հասկանալ քնի գաղտնիքը: Ինչո՞ւ ենք մենք երազներ տեսնում: Ինչպե՞ս է մեր ուղեղը գործում քնի մեջ: Ինչո՞ւ է անհրաժեշտ քնել:
Որոշ գիտնականներ առաջարկում են մեկ այլ հարց`իսկ ինչո՞ւ է պետք արթուն մնալ: Եվ իրոք, եթե մենք կուշտ ենք, ապահով, ապա ակտիվ մարմնի շարժումները և ուղեղի աշխատանքը միայն էներգիայի ավելորդ ծախս է:
- Երազները տեսնել էկրանի վրա: Իսկ ինչո՞ւ ոչ:
Ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում կարելի է տեսնել կամ ձայնագրել երազները: Օրինակ, ‹‹Դիվերգենտ›› ֆիլմում հերոսների երազները ցուցադրվում են էկրանի վրա: Գաղափարը գայթակղիչ է, չէ որ երբեմն մենք տեսնում ենք իսկապես հետաքրքիր սյուժեներ:
Կամ հետաքրքիր մտքեր են ծագում գլխում, որոնք առավոտյան մոռանում ենք: Գիտնականներն արդեն փորձում են ֆանտաստիկան իրականություն դարձնել:
- ‹‹Պաշարով›› քնել հնարավոր է:
Դա ապացուցել են զինվորականների համար աշխատող հետազոտողները: Հետազոտության մասնակիցները մեկ շաբաթվա ընթացքում սովորականից մի քանի ժամ շուտ էին քնում, այնուհետև, ընդհակառակը, նրանց զրկում էին քնից: Արդյունքում նրանք իրենց ավելի լավ էին զգում, քան նրանք, ովքեր ‹‹նախապես›› չէին քնում:
Իհարկե խոսքը գնում է հենց պլանաչափ քնի ‹‹կուտակման›› մասին: Իսկ ահա հանգստյան օրերին ‹‹ամբողջ շաբաթվա համար›› քնել չի ստացվի:
- Քրոնիկական քնատությունը հանգեցնում է հարբեցման:
Հարբեցումը տհաճ է առանց ալկոհոլային էյֆորիայի: Պարզվում է, որ 12 օր քնատությունը հավասարազոր է արյան մեջ 0,1% ալկոհոլի առկայությանը:
Այլ կերպ ասած, շարունակաբար բավականաչափ չքնող մարդը նույնն է, ինչ անպարզ խոսքով, վատ կոորդինացիայով և վատ հիշողությամբ հարբած մարդը:
http://mediamonitor.am/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80-%d6%84%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/
No comments:
Post a Comment