Բազմոցը ցանկացած հյուրասենյակի ամենակարևոր առարկաներից մեկն է։ Այն պետք է լինի հարմարավետ, ֆունկցիոնալ, ինչպես նաև շքեղ, պետք է համապատասխանի սենյակի ինտերիերին։
Իհարկե իդեալական բազմոց շատ դժվար է գտնել, սակայն որոշ դիզայներներ, այնուամենայնիվ, բավականին քաջ են գտնվել և փորձել են ստեղծել օրիգինալ, բարդ բազմոցներ, որոնք, անկասկած, կդառնան ցանկացած ինտերիերի վառ շեշտադրումը։
Բազմոց Montanara
Gaetano Pesceդիզայները ստեղծել է յուրահատուկ և անկրկնելի բազմոց Montanara անվանմամբ։ Այն նախատեսված է բնության սիրահարների համար։ Բազմոցն ապշեցուցիչ նմանություն ունի լեռնային գագաթի հետ։
Այն պատրաստված է անչափ հարմարավետ կտորից, որի վրա գտնվող կնիքը նմանակում է լեռնային գագաթի, ջրվեժի և սառցե լանջերի պատկերներին։
Բազմոց Lip Sofa
Lip Sofa մոդելը ժամանակակից, զվարճալի դիզայնով հարմարավետ բազմոց է։ Այն ունի շուրթերի տեսք։ Lip Sofa-ն, անկասկած կդառնա ցանկացած հյուրասենյակի կենտրոնական տարրը։
Հետաքրքիր, համարձակ դիզայն, վառ կարմիր գույն։ Lip Sofa-ն ընտրում են նրանք, ովքեր ցանկանում են իրենց ինտերիերին հաղորդել ուրախության նրբերանգ։
Բազմոց և պահարան՝ երկուսը մեկում
Անչափ հետաքրքիր գրապահարան-մահճակալ։ Մահճակալի ներքնակը բաղկացած է երկու մասից, իսկ եթե այն դնել ուղղաձիգ դիրքով, ապա այն կվերածվի ժամանակակից գրապահարանի։
Պատի շրջանակներում կախված դարակները հիանալի կերպով համընկնում են ներքնակի դիզայնի հետ։ Այսպիսի բազմոցի օգնությամբ կարելի է բավականաչափ տարածք խնայել։ Բացի այդ, ներքնակը պատրաստված է վառ երանգներով, որոնք հյուրասենյակին հաղորդում են կենսուրախություն և դինամիզմ։
Դժվար է ասել, արդյոք հյուրասենյակում այսպիսի բազմոցի առկայությունը նշանակում է, որ նրա տերը խենթանում է մեքենաների համար, սակայն, այնուամենայնիվ, այն մարդը, ով իր հյուրասենյակում տեղադրում է այսպիսի բազմոց, մեքենաներ չսիրել չի կարող։
Բազմոցի դիզայնը հիշեցնում է շքեղ մեքենա։
Բազմոցի արմնկակալները մշակված են հատուկ այնպես, որպեսզի այնտեղ դրվի մի քանի ամսագիր։
Նստելատեղերը պատրաստված են բնական կաշվից՝առավելագույն որակ և հարմարավետություն ապահովելու համար։
Ալեձև բազմոց
Բնությունը ոգեշնչում է մեզ կյանքի ամեն մի պահ։ Դիզայներները մոդելների մեծ մասը ստեղծում են բնության ազդեցության ներքո։
Բազմոցը ստեղծվել է օվկիանոսի հանգիստ ալիքների ոգեշնչումից։ Այն նախատեսված է ժամանակակից և ընդարձակ հյուրասենյակների համար, իր մեջ զուգակցում է հարմարավետություն, ոճ և նորաձևություն։
Բազմոցի մակերեսը հարթ չէ, ինչն այն դարձնում է յուրահատուկ և ոճային։
Բազմոց գորգ-ինքնաթիռ
Ալադինի մասին պատմող հին և բարի հեքիաթները կախարդում են և հիպնոսացնում։ East Meets West բազմոցի դիզայներներն ակնհայտորեն գտնվել են այդ պերսոնաժի և նրա կախարդական գորգ-ինքնաթիռի տպավորության տակ։
Մոդելը տպավորում է պարզությամբ, ոճով և էլեգանտությամբ։ Հնի և նորի հիանալի համադրությունը կատարելապես միաձուլվում է դիզայնի ինտերիերի այլ տարրերի հետ։
Բազմոց-ակվարիում
Յուրահատուկ բազմոց-ակվարիումը թույլ է տալիս համատեղել հանգիստն ու սիրելի ձկներին հետևելու գործընթացը։ Դիզայները մշակել է բազմոցն այնպես, որ արմնկակալները տեղակայված են ակվարիումի երկու գագաթներին, որոնք գտնվում են բազմոցի երկու կողմերում։
Ակվարիումները սարքավորված են ըստ վերջին ստանդարտների և բավականաչափ տեղ ենապահովում ձկների համար։ Բացի այդ, բազմոց-ակվարիումը թույլ է տալիս նաև խնայել տարածք հյուրասենյակում։
Velvet Sofa պարուրաձև բազմոց
Դիզայներներ Andrea Fino և Samanta Snidaro-ն ստեղծել են պարույրի տեսքով բազմոց։ Velvet Sofa անվանումը բազմոցը ստացել է իր հարթ, փափուկ թավշի շնորհիվ։
Դիզայնն օրիգինալ է և պրակտիկ։ Բազմոցի հիանալի ֆուտուրիստական դիզայնը ցանկացած հյուրասենյակին նոր հնչեղությունկհաղորդի։
Բազմոց-ամպ
Մոդելը մշակված է դիզայներ D.K. Wei-ի կողմից և փափուկ ամպի տեսք ունի։ Բացի այդ, տպավորություն է ստեղծվում, որ ամպը սավառնում է տիեզերքում։
Այս էֆեկտը հնարավոր է բազմոցի հիմքում գտնվող մագնիսական ուժի շնորհիվ։ Միայն բազմոցին նայելով ստեղծվում է հանգստի զգացում։
Սակայն հարկ է նշել, որ բազմոց-ամպը դեռ գաղափար է, որը մոտ ապագայում կդառնա իրականություն։
Երփներանգ բազմոց՝70-ականներից
Մոդելը կհետաքրքրի նրանց, ովքեր կարոտել են 70-ական թվականների խենթ ոճին։ Հիանալի դիզայն է երեկույթների համար։Բազմոցն ապշեցնում է իր գունագեղ ոճով։
Վառ բարձեր, արտասովոր կտոր՝այս ամենը ստեղծում է բազմոցի ներդաշնակ պատկեր։
Բազմոց Bekky sofa
Bekky sofa բազմոցը բոլորին տեղափոխում է մանկություն։ Բազմոցը պատրաստված է Lego խորանարդիկներից։
Բազմոցի մանրամասերը հանովի են, և դրանցից կարելի է ստեղծել բազմոցի նոր տարբերակներ։ Անհրաժեշտ է ուղղակի կտորները դնել իրար վրա կամ փոփոխել դրանց համակցությունը, և ստացվում է բոլորովին նոր բազմոց։ Դա հեշտ է, զվարճալի և պրակտիկ։
http://mediamonitor.am/%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%a1%d5%ba%d5%b7%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%a3%d5%a5/
No comments:
Post a Comment