Կլեոպատրան ապրել է ավելի մոտ Լուսնի վրա վայրէջքին, քան Քեոփսի բուրգի կառուցմանը:
Խեցգետին-հարցուկը կարող է չանչով այնքան արագ թափահարել, որ դրա շուրջ ջուրը եռա, և երևան լույսի փայլատակումներ:
Իսպանիայի ազգային օրհներգում բառեր չկան:
Մեղրը չի փչանում: Դուք հանգիստ կարող եք ուտել մեղր, որը 3000 տարեկան է:
Մահացած մարդկանց մարմնով կարող է սարսուռ անցնել:
‹‹Մահացած›› հեռուստակայանների խանգարումների չնչին տոկոսը հանդիսանում է Մեծ Պայթյունի մնացորդային ճառագայթումը: Դուք տեսնում եք Տիեզերքի ստեղծման հետևանքները:
Երբ մենք շնչում ենք քթով, մենք միշտ ավելի շատ օդ ենք ներշնչում մեկ քթածակով, քան մյուսով: Դա փոփոխվում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ:
Եթե ջնջել ատոմների ողջ դատարկ տարածությունը, որոնցից կազմված են երկրի վրա գտնվող բոլոր մարդիկ, ապա աշխարհի բնակչությունը կարելի է տեղավորել մեկ խնձորի մեջ:
Բրդոտ մամոնտները դեռ քայլում էին երկրի վրա, երբ կառուցվում էին բուրգերը:
Շախմատում գոյություն ունի ավելի շատ հնարավոր քայլեր, քան հայտնի Տիեզերքի ատոմներն են:
Եթե դուք կարողանայիք ինչ-որ կերպ մեր մոլորակի միջուկից արդյունահանել ողջ ոսկին, ապա կկարողանայիք ոսկով ծածկել երկիրն ամբողջությամբ:
Անհրաժեշտ է միաժամանակ ներծծող 1 200 000 մոծակ, որպեսզի դուրս քաշեն միջին վիճակագրական մարդու ողջ արյունը:
Իմանալու համար զուգավորման ժամանակը, արու ընձուղտը գլխով անընդմեջ հարվածում է էգ ընձուղտի միզապարկին այնքան, մինչև որ նա միզի: Այնուհետև արուն փորձում է մեզը`հասկանալու համար արդյոք ձվազատում կա:
http://mediamonitor.am/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%81-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4%d5%ab%d6%81-%d5%a4%d5%aa%d5%be/
No comments:
Post a Comment