Հունաստանում զինվորական զվարճալի համազգեստ են հագնում պահակ զինվորները: Նրանք պարտավոր են հսկել կարևոր , այդ թվում նաև սուրբ իրերը: Նկարում պատկերված է անհայտ զինվորի արձանը հսկող զինվորների երթը: Թվում է ՝ միայն ցինիկ մարդը կարող է ծաղրել այդ արձանը, սակայն բոլոր զբոսաշրջիկները չէ, որ կարողանում են զսպել իրենց ծիծաղը՝ տեսնելով այդ զինորներին:
Հնդկաստանում հանրապետության օրվան նվիրված տոնի առթիվ սահմանապահները շրջում են զարդարած ուղտերի վրա նստած: Սակայն տեսքից չես ասի, որ նրանք սահմանապահներ են: Շատ զբոսաշրջիկներ այս տոնակատարությունը ընդւնում են որպես դիմակահանդես:
Հաիթիում հաճախ են տեղի ունենում ռազմական հակամարտություններ, այդ իսկ պատճառով էլ հազիվ թե կարողանանք այս երկիրը խաղաղ անվանել: Իշխանակնները միշտ հակամարտության ինչ-որ առիթ գտնում են, և նրանց համազգեստը միշտ կեղտոտ է ու արյունոտ: Սակայն երբ խոսքը վերաբերում է զորահանդեսին, ապա նրանք ներկայանում են իրենց ողջ գեղեցկությամբ: Զարմանալի չէ, երբ սպան այնպես է զարդարված լինում, ասես տոնածառ լինի:
Ֆրանսիայում զինվորական հագուստը ինչ-որ տարօրինակությամբ չի առանձնանում, սակայն կա մի «բայց»: Զինվորների գլխարկներն ասես խոհարարի գլխարկներ լինեն:
Ֆիջիում ժամապահ զինվորները պետք է անպայման ունենան մերկ ոտքեր ու կրեն պատառոտված կիսաշրջազգեստ: Բացի այդ նրանք նաև արթուն հսկում են նախկին նախագահ Ռատու Կամիսեսե Կապաիվաի Տուիմակիլաի Մարայի գերեզմանը: Սակայն դա նույնպես առիթ չի հանդիսացել փոխելու համազգեստը: Գոնե հագնեին սև կիսաշրջազգեստ ու կրեին սև մաշիկներ՝ որպես սգի նշան:
http://mediamonitor.am/%d5%bf%d5%a1%d6%80%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-5-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a5%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80/
No comments:
Post a Comment