Անհիշելի ժամանակներից մարդիկ փորձել են գտնել անմահության բանաձևը: Ոմանք այն պարզելու համար դիմել են ալքիմիայի օգնությանը, ոմանք՝ կախարդության և տարբեր այլ միջոցների: Ոմանք փորձում էին հարցի պատասխանը գտնել գիտության մեջ: Սակայն մինչ այսօր մարդիկ չեն գտել անմահության բանաձևը: Կան մարդիկ, ովքեր մահացել են ՝ փորձելով անմահ դառնալ կամ գոնե պահպանել երիտասարդությունը:
Ալեքսանդր Բոգդանով
Այս մարդը 20-րդ դարի վերջին համարվում էր հրաշագործ: Նա իրեն նվիրել էր գիտությանը: Նա եկել էր այն եզրակացության, որ մարդկանց հավերժական երիտասարդության աղբյուրը արյունն է: Անմահության հասնելու համար Ալեքսանդրը մի քանի փորձարկում է կատարել՝ ինքն իրեն արյուն փոխներարկելով: Հարկ է նշել, որ ամեն փոխներարկումից հետո նա իրեն ավելի ու ավելի լավ և առողջ էր զգում: Սակայն հերթական ներարկման ժամանակ տեղի ունեցավ անկանխատեսելին: 1928 թվականին նա իրեն փոխներարկեց մի ուսանողի արյուն: Ինչպես պարզվեց հետո, այդ ուսանողը մալարիայով էր հիվանդ: Մինչ այսօր հայտնի չէ՝ արդյո՞ք գիտնականին սպանեց մալարիան, թե՞ արյան խմբերի անհամատեղելիությունը, բայց փաստը մնում է փաստ. Ալեքսանսր Բոգդանովը մահացավ անմահության գաղտնիքը պարզելու պատճառով:
Կայսր Ցին Շի Հուանդին
Այս մարդը Ցին դինաստիայի առաջին կայսրն էր: Այս չինացին ամենաշատը վախենում էր գալիք մահից: Նա շատ էր սիրում արշավել և ուղղակի թափառել: Ճանապարհին նա հանդիպում էր իմաստունների, բժիշկների ու մոգերի, որոնցից կայսրը փորձում էր իմանալա անմահության բանաձևը: Եղավ այնպես, որ 219 թվականին նա մի ամբողջ արշավախումբ ուղարկեց Արևելյան ծով՝ անմահության գաղտնիքը պարզելու համար: Մի անգամ կայսրին առաջարկեցին դեղահաբեր, որոնք պետք է, որ նրան անմահ դարձնեին: Բայց նրան չէին զգուշացրել, որ այդ հաբերը պարունակում են սնդիկ: Որոշ պատմաբաններ վստահ են, որ հենց այդ հաբերն են 39-ամյա կայսեր մահվան պատճառ դարձել:
Դոկտոր Շառլ Էդուարդ Բրոուն-Սեկար
Դիանա դե Պուատյե
Հայտնի այս ֆրանսուհին ապրել է XVI դարում և եղել է թագավոր Հենրի II -ի սիրուհին: Նա ապրել է 66 տարի և ամբողջ կյանքում մնացել է թարմ ու երիտասարդ: Նրա երիտասարդության գաղտնիքը ոսկու բաղադրիչներ պարունակող խմիչքն էր: Այդ ժամանակ բժիշկներն ու իմաստունները հավատում էին, որ ոսկին անմահության աղբյուր է: Այդ խառնուրդի մեջ մտնում էին ոչ միայն ոսկու քլորիդ, այլ նաև էթիլային եթեր, որն այսօր կիրառում են նարկոզի բաղադրության մեջ: Այս բաղադրատոմսը դանդաղորեն սպանեց պալատական այս կնոջը, և նա մահացավ անմիջապես թագավորի մահից հետո:
Կայսր Չժու Հոուցուն
Նա իշխել է 1521-1567 թթ Չինաստանում: Նա Մին դինաստիայի 11-րդ կայսրն էր: Քանի որ նա սկսել էր անմահության թուրմը գտնելու որոնողական աշխատանքներ կատարել, իր կառավարման վերջին տարիներին երկիրը հանձնեց ներքին ղեկավարների ձեռքը: Դաո Չժունվեն իմաստունը հաբեր էր պատրաստում, որոնք պետք է , որ հավերժական կյանք պարգևեին նրան: Դրա բաղադրության մեջ մտնում էր սպիտակ մկնդեղ ու կարմիր կապար: Իմաստունը նույնիսկ կայսրին խորհուրդ էր տվել սեռական կապ ունենալ միայն կույս աղջիկների հետ: Նա կարծում էր, որ դա հավերժական կյանք է տալիս: Այս նպատակներով 1552 թ-ին հավաքագրվեց 8-14 տարեկան 800 երիտասարդ աղջիկ: Իսկ 1555 թվականին՝ ևս 180-ը: Սակայն հավերժական կյանքի կայսրն այդպես էլ չհասավ, 1567 թվականի հունվարի 23-ին այդ հաբերից նա մահացավ:
http://mediamonitor.am/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d5%b8%d5%be%d6%84%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d5%9d-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d5%be-%d5%ba/
No comments:
Post a Comment