Breaking News

Friday, July 31, 2015

Մեքենա սահմանափակ կարողություններով մարդկանց համար

kenguru.jpg.pagespeed.ce.tHYnnYiOhh

Սթեիսի Զոերնը «Community Cars» ընկերության հիմնադիրն է: Նա հաշմանդամ է և լավ է հասկանում , թե ինչ խնդիրների կարող են հանգել սահմանափակ կարողություններով մարդիկ: Այս ընկերությունը կյանքի է կոչել մի հիանալի նախագիծ: Նրանք էլեկտրական ավտոմեքենաներ են ստեղծել, որոնք շատ ավելի են հեշտացնում հաշմանդամների կյանքը: Այս մեքենայի հիմնական առավելությունն այն է, որ վարորդը ամբողջ ընթացքում կարող է մնալ հաշմանդամների համար նախատեսված իր սայլակի վրա:

Kenguru - հաշմանդամների համար նախատեսված մեքենա

фмещьщишд

Տեխնոլոգիայի այս հրաշքը կոչվում է Kenguru և իրենից ներկայացնում է էլեկտրական մեքենա:Մեքենան ունի հեռակառավարման համակարգ: Ընդամենը մեկ կոճակ սեղմելով հաշմանդամը կարող է մտնել մեքենայի մեջ: Միակ բացասական կողմն այն է, որ մեքենայի մեջ կա ընդամենը մեկ տեղ, և դա էլ վարորդի համար է: Այլ ուղևորների համար մեքենայույմ տեղ չկա: Էլեկտրամեքենան ամբողջովին ավտոմատացված է: Անգամ մեքենայի դռները ավտոմատ կերպով են բացվում:

Ղեկի համակրագը օգնում է ղեկավարել մեքենան: Եվ սա դեռ ամենը չէ. ընկերությունը նախագծել է ստեղծել մեքենա, որը կաշխատի ձայնային համակարգով: Հարկ է նշել, որ մարտկոցը կարող է բավականացնել 110 կմ վարելու համար: Ապահովության համար վարորդներին խորհուրդ է տրվում չանցնել 45կմ/ժ -ը:

Ընդհանուր բնութագիր

- Ամբողջ մեքենան առանց մարտկոցի կշռում է 350 կգ:

- Մարտկոցով մեքենան կշռում է 550 կգ:

- Մեքենայի բարձրությունը 1525 մմ է:

- Երկարությունը 2115 մմ է:

- Լայնությունը՝ 1620 մմ:

Այս մեքենան արժի 25.000 դոլար: Սակայն արտադրող ընկերությունն ասում է , որ գինի կիջնի մինչև 20.000 դոլար: Բացի այդ ընկերության ներկայացուցիչները խոստանում են անել ամեն ինչ, որպեսզի հետագայում մեքենան անվճար տրամադրվի հաշմանդամներին:


http://mediamonitor.am/%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d6%83%d5%a1%d5%af-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be/
Read more ...

Տարօրինակ 5 զինվորական համազգեստներ

Երբ զինվորական ծառայողը մեկնում է այլ երկիր, ավտոմատ կերպով պետք է ընդունի տվյալ երկրի բանակի բոլոր պայմանները, այդ թվում նաև կրի տվյալ երկրի բանակի համազգեստը:

Հունաստանում զինվորական զվարճալի համազգեստ են հագնում պահակ զինվորները: Նրանք պարտավոր են հսկել կարևոր , այդ թվում նաև սուրբ իրերը: Նկարում պատկերված է անհայտ զինվորի արձանը հսկող զինվորների երթը: Թվում է ՝ միայն ցինիկ մարդը կարող է ծաղրել այդ արձանը, սակայն բոլոր զբոսաշրջիկները չէ, որ կարողանում են զսպել իրենց ծիծաղը՝ տեսնելով այդ զինորներին:

1176

Հնդկաստանում հանրապետության օրվան նվիրված տոնի առթիվ սահմանապահները շրջում են զարդարած ուղտերի վրա նստած: Սակայն տեսքից չես ասի, որ նրանք սահմանապահներ են: Շատ զբոսաշրջիկներ այս տոնակատարությունը ընդւնում են որպես դիմակահանդես:

260

Հաիթիում հաճախ են տեղի ունենում ռազմական հակամարտություններ, այդ իսկ պատճառով էլ հազիվ թե կարողանանք այս երկիրը խաղաղ անվանել: Իշխանակնները միշտ հակամարտության ինչ-որ առիթ գտնում են, և նրանց համազգեստը միշտ կեղտոտ է ու արյունոտ: Սակայն երբ խոսքը վերաբերում է զորահանդեսին, ապա նրանք ներկայանում են իրենց ողջ գեղեցկությամբ: Զարմանալի չէ, երբ սպան այնպես է զարդարված լինում, ասես տոնածառ լինի:

349

Ֆրանսիայում զինվորական հագուստը ինչ-որ տարօրինակությամբ չի առանձնանում, սակայն կա մի «բայց»: Զինվորների գլխարկներն ասես խոհարարի գլխարկներ լինեն:

449

Ֆիջիում ժամապահ զինվորները պետք է անպայման ունենան մերկ ոտքեր ու կրեն պատառոտված կիսաշրջազգեստ: Բացի այդ նրանք նաև արթուն հսկում են նախկին նախագահ Ռատու Կամիսեսե Կապաիվաի Տուիմակիլաի Մարայի գերեզմանը: Սակայն դա նույնպես առիթ չի հանդիսացել փոխելու համազգեստը: Գոնե հագնեին սև կիսաշրջազգեստ ու կրեին սև մաշիկներ՝ որպես սգի նշան:

548


http://mediamonitor.am/%d5%bf%d5%a1%d6%80%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-5-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a5%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80/
Read more ...

34 զարմանալի փաստ: Իսկ դուք գիտեի՞ք

А-вы-знали

Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որ ուղղակի զարմացնում են մեզ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  1. Չինգիզ Խանը մահացել է սեռական հարաբերության ժամանակ:

  2. Ալբերտ Էյնշտեյնը ոչ մի կերպ չէր կարողանում հիշել իր հեռախոսահամարը:

  3. Հիտլերի մայրը ցանակացել է հեռացնել պտուղը, նրան միշտ այդ քայլից ետ է պահել բժիշկը:

  4. Metro-Goldwyn-Mayer-ի լոգոտիպի առյուծը սպանել է իր մարզիչին նկարահանման հենց հաջորդ օրը:

  5. Լուսնի վրա կա գոլֆի 3 գնդակ:

  6. Կողտոտ ձյունն ավելի արագ է հալչում քան մաքուրը:

  7. Գրասենյակային սեղանին 400 անգամ ավելի շատ են մանրեները , քան զուգարանում:

  8. 1111111 х 1111111 = 1234567654321

  9. Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի շուրթերը նկարել է 12 տարի:

  10. Անհնար է փռշտալ բաց աչքերով:

  11. 4-ամյա երեխան օրվա ընթացքում մոտ 400 հարց է տալիս:

  12. «ОК»-ը աշխարհում ամենատարածված բառն է:

  13. Եթե ծովախեցգետնի աչքը դուրս գա, ապա կառաջանա նորը:

  14. Ալաբամայում արգելված է մորուք պահել, որը եկեղեցում ծիծաղի պատճառ կարող է դառնալ:

  15. Ժպտալու համար մենք օգտագործում ենք 40 մկան, իսկ ձգանը քաշելու համար՝ 4:

  16. Guinness-ը օրվա ընթացքում 7 000 000 բաժակ գարեջուր է վաճառում:

  17. Միլիոնատերերի կանայք հիմնակնում ուսուցիչներ են:

  18. Ըստ Ծննդոց 1: 20-22 գրքի հավն է առաջացել նոր հավկիթը:

  19. Առաջին դասարանի երեխան արդեն 200 տարբեր ընկերությունների ապրանքանշաններ է կարողանում հիշել:

  20. Մահվան դեպք գրանցվելուց հետո, սովորաբար տվյալ ժամանցային այգի ավելի շատ մարդ է սկսում հաճախել:

  21. 1932 թվականի ձմռանն այնքան ցուրտ էր, Որ Նիագարայի ջրվեժը ամբողջովին սառչել էր:

  22. Գետնանուշը պայթուցիկ նյութի բաղադրիչներից մեկն է:

  23. Անողնաարավորներն ունեն 4 քիթ:

  24. Աշխատավայրում մահվան հիմանակն պատճառները սապանույուններն են:

  25. Պետական դպրոցների ուսուցիչների մեծամասնությունն իրենց երեխաներին ուղարկում են մասնավոր դպրոցներ:

  26. Մարդիկ իրենց կյանքի 2 շաբաթը վատնում են անցումներին կանաչ լույսին սպասելով:

  27. Ջորջ Բուշն ու Հյու Հեֆները (PlayBoy) զարմիկներ են:

  28. Հիսուսը , եթե իհարկե նա գոյություն է ունեցել, կենդանակերպի նշաններից պատկանել է այծեղջյուրների շարքին:

  29. Հին Մայաները հավատում էին 21.12.2012 թվականի աշխարհի վերջին, բացի այդ նաև հավատում էին, որ գոյություն ունի Ահ Մուն անունով եգիպտացորենի աստված:

  30. Էլեկտրական աթոռի հեղինակը ատամնաբույժ է:

  31. Գորիլա կապիկի գիտական անունը ՙՙգորիլա-գորիլա-գորիլա՚ է:

  32. Վաշինգտոնն ու Ջեֆերսոնն իրենց ագարակներում կանեփ էին աճեցնում:

  33. Ուինսթոն Չերչիլը ծնվել է դիսկոտեկում՝ կանանց զուգարանում:

  34. ԱՄՆ-ում թղթադրամների 97 տոկոսի վրա գույություն ունեն կոկայինի հետքեր:




http://mediamonitor.am/34-%d5%a6%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%ab-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%ab%d5%bd%d5%af-%d5%a4%d5%b8%d6%82%d6%84-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ab%d5%9e%d6%84/
Read more ...

Thursday, July 30, 2015

Հետաքրքիր փաստեր, որոնց միանգամից դժվար է հավատալ

Մեր աշխարհը զարմանահրաշ վայր է, որը լի է անսովոր և հետաքրքիր երևույթներով, որոնց մասին դուք երբևիցե չեք մտածել:

3021230204

Կլեոպատրան ապրել է ավելի մոտ Լուսնի վրա վայրէջքին, քան Քեոփսի բուրգի կառուցմանը:

30205

Խեցգետին-հարցուկը կարող է չանչով այնքան արագ թափահարել, որ դրա շուրջ ջուրը եռա, և երևան լույսի փայլատակումներ:

30206

Իսպանիայի ազգային օրհներգում բառեր չկան:

30207

Մեղրը չի փչանում: Դուք հանգիստ կարող եք ուտել մեղր, որը 3000 տարեկան է:

30208

Մահացած մարդկանց մարմնով կարող է սարսուռ անցնել:

30209

‹‹Մահացած›› հեռուստակայանների խանգարումների չնչին տոկոսը հանդիսանում է Մեծ Պայթյունի մնացորդային ճառագայթումը: Դուք տեսնում եք Տիեզերքի ստեղծման հետևանքները:

30210

Երբ մենք շնչում ենք քթով, մենք միշտ ավելի շատ օդ ենք ներշնչում մեկ քթածակով, քան մյուսով: Դա փոփոխվում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ:

 

30211

Եթե ջնջել ատոմների ողջ դատարկ տարածությունը, որոնցից կազմված են երկրի վրա գտնվող բոլոր մարդիկ, ապա աշխարհի բնակչությունը կարելի է տեղավորել մեկ խնձորի մեջ:

30212

Բրդոտ մամոնտները դեռ քայլում էին երկրի վրա, երբ կառուցվում էին բուրգերը:

30213

Շախմատում գոյություն ունի ավելի շատ հնարավոր քայլեր, քան հայտնի Տիեզերքի ատոմներն են:

30214

Եթե դուք կարողանայիք ինչ-որ կերպ մեր մոլորակի միջուկից արդյունահանել ողջ ոսկին, ապա կկարողանայիք ոսկով ծածկել երկիրն ամբողջությամբ:

30215

Անհրաժեշտ է միաժամանակ ներծծող 1 200 000 մոծակ, որպեսզի դուրս քաշեն միջին վիճակագրական մարդու ողջ արյունը:

30216Գիրը ստեղծվել է միմյանցից անկախ եգիպտացիների, շումերների, չինացիների և մայա ժողովուրդների կողմից:

30217

Իմանալու համար զուգավորման ժամանակը, արու ընձուղտը գլխով անընդմեջ հարվածում է էգ ընձուղտի միզապարկին այնքան, մինչև որ նա միզի: Այնուհետև արուն փորձում է մեզը`հասկանալու համար արդյոք ձվազատում կա:

30218                                                                                                                                              Լուսաքվանտներին անհրաժեշտ է 40 000 տարի, արևի միջուկից դեպի իր մակերես անցնելու համար, սակայն միայն 8 րոպե`մինչև երկիր հասնելու ճանապարհն անցնելու համար:

302190,5 մմ երկարություն ունեցող դանդաղագնաց միջատները կարող են գոյատևել ցանկացած միջավայրում, նույնիսկ տիեզերքի վակուումում:

30220Ըստ էության, այն ամենը, ինչ հալվում է, կարելի է վերածել ապակու: Պարզապես անհրաժեշտ է սառեցնել հալեցված նյութն այնքան, մինչև որ մոլեկուլներն այնպես վերակառուցվեն, ինչպիսին եղել են մինչ նյութի հալեցումը:

30221Կակապո թռչունը, որն անհետացման եզրին է գտնվում, ուժեղ, հաճելի մշկահոտ ունի, ինչի շնորհիվ գիշատիչները նրան հեշտությամբ գտնում են: Ինչի հետևանքով նրանք գտնվում են անհետացման սահմանագծում:

30222Երբ գետաձին վշտացած է, նրա քրտինքը կարմիր գույն է ստանում:

30223Գլխի մազերը կարող են 12 տոննա բեռ բարձրացնել կամ երկու փղերի քաշ:


http://mediamonitor.am/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%81-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4%d5%ab%d6%81-%d5%a4%d5%aa%d5%be/
Read more ...

Կապույտ գետ

Կապույտ գետը կամ Պեթերման`Հյուսիսային կիսագնդի ամենամեծ լողացող սառցադաշտն է:

30333

Պեթերմանը տեղակայված է Հյուսիս-արևմտյան Գրենլանդիայում: Պեթերմանը սառցադաշտ է, որը ձևավորում է սառցալեռներ: Այն միավորում է Գրենլանդիայի սառցե ծածկույթը հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետ:

30339 30340 30341 30342

Holes containing cryocronite deposits visible in the bed of a melt water lake on the Petermann glacier in north Greenland. The surface of the glacier is covered with pot holes like these, which are often perfectly circular to the eye. The black granular cryocronite accelerates melting because the darker part of the spectrum lowers the albedo or reflectance of the usually white ice. A combination of these darker deposits, warmer melt water, the sun and the wind conspire to make these intriguingly geometric pot-holes in the ice. The sizes typically vary between 3cm and 30 cm in diameter and are between 3 and 500 cm deep. A team of three scientists are on board the Arctic Sunrise during the 1st leg of Greenpeace's 3 month long Arctic Impacts expedition around Greenland, to document the effects of climate change on the Arctic environment ahead of the Copenhagen summit which will be held in December 2009.

30343

Գրենլանդիայի մեծ մասը ծածկված է սառույցի ընդարձակ շերտով, որը հայտնի է ‹‹Գրենլանդիայի սառցե վահան›› անունով, որը ձգվում է 2400 կմ հյուսիսից հարավ:

2- 3 կմ հաստությամբ սառույցը ծառայում է ապացույց նրան, որ այս սառցե վահանը սկսում է հալվել, ինչը անհանգստացնում է բազմաթիվ գիտնականներին և շրջակա միջավայրի պաշտպաններին:

30344 30345 30335

Ամռանը սառույցը սկսում է հալվել`առաջացնելով վտակների ոչ մեծ հոսք, որոնք արդյունքում միախառնվում են մեծ հոսքերին, իսկ վերջին հաշվով դառնում են գետեր: Ջուրն ունի մուգ ծովակնի հիանալի գույն:

Սպիտակ սառույցի` կապույտ գետերի և փոքր սև բծերի հետ միասին, հիանալի տեսարանը չի կարող հիացմունք չառաջացնել`նեղ կամ ընդարձակ, նրանք հոսում են ոլորաններով, ասես կախարդական գետ հեքիաթային աշխարհում:

30346 30347 30348 30336

Սառույցի լողացող լեզուն ունի 15 կմ լայնություն և 70 կմ երկարություն, որի հաստությունը փոփոխվում է մոտավորապես 600 մ հիմքից և մոտավորապես  30-80 մ եզրերից:

30349 30350 30351 30337

Ենթադրվում է, որ սառցադաշտի զանգվածի 80 % -ը իրենից ներկայացնում է ձյունհալքի ջուր: Գրինպիս էքսպեդիցիան հաստատել է, որ մոտ ժամանակներս սառցադաշտը կկորցնի ավելի քան 100կմ2 սառույց:

Այդ քանակությունը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տաս տարի ջրով ապահովել այնպիսի քաղաք, ինչպիսին է Սիդնեյը, որի բնակչությունը 2006 թվականի տվյալներով կազմել է մոտավորապես  4,28 միլիոն մարդ:

30352 30353

Eric Philips stands inside one of the 'cracks' in the Petermann glacier where it is crossed by a ravine, this crack is the one between blocks 'B' and 'C'. Small boulders and debris have fallen into the crack. Also visible is a thinner open crack, free of debris and snow, suggesting recent movement. It is anticipated by scientists studying the glacier that as this crack continues to actively widen, that a piece will break off- an ice island- will float away into the Petermann fjord and beyond to the sea. The glaciologists on site have named the vulnerable pieces 'A' 'B' and 'C'. A team of three scientists are on board the Arctic Sunrise during the 1st leg of Greenpeace's 3 month long Arctic Impacts expedition around Greenland, to document the effects of climate change on the Arctic environment ahead of the Copenhagen summit which will be held in December 2009.

30338

Սակայն այս գետն ունի նաև ‹‹մեդալի հակառակ կողմը››, քանի որ աշխարհի ոչնչացման վտանգ է իր հետ բերում, որն ամեն տարի ավելի է մեծանում համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացմամբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սառույցը Գրենլանդիայում սկսել է հալվել չորս անգամ ավելի արագ, քան տաս տարի առաջ:

[embed]https://youtu.be/uw4nPgwXyWo[/embed]


http://mediamonitor.am/%d5%af%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d5%b5%d5%bf-%d5%a3%d5%a5%d5%bf/
Read more ...
Designed By Blogger Templates