Breaking News

Tuesday, November 17, 2015

Ի՞նչ պատասխանեց Դալայ Լաման այն հարցին թե պե՞տք է արդյոք աղոթել Փարիզի համար

24893-g38mhh

Փարիզի հարձակումներից հետո, ինչպես շատ աղետների դեպքում, մարդկանց առաջին արձագանքն աղոթքն էր։

Այն պարագայում երբ #աղոթեք Փարիզի համար հեշթագն արագորեն տարածվում է սոցիալական մեդիայում, իսկ հոգևոր առաջնորդներն իրար հետևից դատապարտում են հարձակումները, Դալայ Լաման ասում է որ աշխարհն աստծուց չպետք է պահանջի լուծել մարդու կողմից  ստեղծված պերբլեմները։ Տիբեթյան հոգևոր առաջնորդը նման պատասխան է տվել գերմանական պետական հեռարձակող Deutsche Welle, հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մենք չենք կարող լուծել պրոբլեմները միայն աղոթքով։ Ես բուդդիստ եմ և հավատում եմ աղոթքներին։ Բայց չէ՞, որ մարդիկ են ստեղծել այս խնդիրը և այժմ խնդրում են աստծուն լուծել այն։ Աստված կասի դուք ստեղծել եք դուք էլ լուծեք այն։

Համամարդկային արժեքները տարածելու ու ներդաշնակ կյանքի հասնելու համար մենք համակարգային լուծում պետք է գտնենք։ Եթե մենք այսօր սկսենք դա անել ապա հույս կլինի, որ այս հազարամյակը տարբեր կլինի նախորդներից։ Սա բխում է բոլորի շահերից։

Եկեք խաղաղ ապրենք մեր ընտանիքներում և հասարակություններում և աստծուց, Բուդդայից կամ տարատեսակ կառավարություններից օգնություն չպահանջենք։

Ությունամյա առաջնորդն ավելացնում է որ շատ խնդիրներ առաջ են գալիս կրոնական կամ ազգայնական հիմքով ստեղծվող արհեստական տարբերություններից։ Իսկ մարդկանց նրա ուղերձը հետևյալն է
– Մենք նույն մարդիկ ենք։  

 


http://mediamonitor.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81-%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5-%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%ab/
Read more ...

Sunday, November 8, 2015

Ո՞վ կարող է նշմարել այս լուսանկարի 500 ոչխարներին

Ձմռան գալով հովիվների գործը բարդանում է։ Նրանց հոտը այս եղանակին հակում ունի անհետանալու։
Կանադացի ֆերմեր Լիզել Քեննեդին մեքենայով ձյունառատ գիշերից հետո հոտը ման գալուց համարյա անցել էր իր հոտի միջով առանց նրանց նկատելու։
-Հազիվ գտա հոտս, - գրում է նա իր թվիթերյան էջում,- 50 ոտնաչափից նոր տարբերակել էմ 500 ոչխար ունեցող հոտը։

 

Could-hardly-find-my-sheep-this-morning




http://mediamonitor.am/%d5%b8%d5%9e%d5%be-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%b6%d5%b7%d5%b4%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%ab-500-%d5%b8%d5%b9/
Read more ...

Friday, November 6, 2015

www.Mediamarket.am՝ հայկական արտադրանքի ամենամեծ հարթակը

6-ը նոյեմբերի, 2015թ.

Ընդամենը չորս ամիս առաջ իր գործունեությունը մեկնարկած «ՄեդիաՄարկետ» առցանց խանութն այսօր արդեն ներկայացնում է ավելի քան  50 հայկական ապրանքանիշեր՝ հանդիսանալով տեղական արտադրանքի վաճառքի ամենալայն հարթակը Հայաստանում։

Ի սկզբանե ներկայացնելով այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են հագուստը, կոշկեղենը, տարատեսակ աքսեսուարներն ու տնային պարագաները, ներկայումս «ՄեդիաՄարկետ»-ի տեսականին հարստացել է նաև գրականությամբ, խաղալիքներով, անձնական խնամքի միջոցներով, արդուզարդի պարագաներով և այլն։

Ստորև ներկայացնում ենք այն ապրանքանիշերի ցուցակը, որոնց տեսականին ներկայումս հնարավոր է գնել առցանց՝ «ՄեդիաՄարկետ»-ի միջոցով, նվազագույն շուկայական գներով։ Ինչպես գիտեք, 7000 դրամից բարձր գնումների դեպքում առաքումը կատարում ենք անվճար։ Այսպիսով, հրավիրում ենք Ձեզ հաճելի և օգտակար գնումներ կատարել «ՄեդիաՄարկետ»-ի միջոցով՝ խնայելով Ձեր ջանքերն ու ժամանակը։

Հագուստ՝ մանկական ու մեծահասակների

1

Աքսեսուարներ` պայուսակներ, դրամապանակներ, ժամացույցներ, գոտիներ,շարֆեր, շալեր, զարդեր

2

Ինչպես նաև` «Ներկարարյան», «Կանաչ աղվես», «Մարի Արտ», Թամարա Դադայան, Շուշան Տոնոյան, Սեդա Խաչատրյան և այլն․․․

Անձնական խնամքի միջոցներ

3

Տնային պարագաներ

4

Նաև՝ «Shooshan» անկողնային պարագաներ

Խաղեր, խաղալիքներ

5

Նվերներ

6

Գիրք, գրականություն

6

«Մեդիամարկետ»-ի տեղական արտադրող ընկերություններին և անհատներին հրավիրում է համագործակցության: Հետաքրքրվածության դեպքում կարող եք զանգահարել (060) 701010 հեռախոսահամարով:


http://mediamonitor.am/www-mediamarket-am%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%b0%d5%a1/
Read more ...

Wednesday, September 30, 2015

ԵՊՀ ընդունելություն՝ PR, HR, մարքետինգ և հաշվապահություն մասնագիտություններով

0000


http://mediamonitor.am/%d5%a5%d5%ba%d5%b0-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-pr-hr-%d5%b4%d5%a1%d6%80%d6%84%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a3-%d6%87-%d5%b0%d5%a1/
Read more ...

Tuesday, September 29, 2015

ԵՊՀ ընդունելություն՝ PR, HR, մարկետինգ, հաշվապահություն առարկաներով

Advertisement (1)


http://mediamonitor.am/%d5%a5%d5%ba%d5%b0-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-pr-hr-%d5%b4%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%b0%d5%a1%d5%b7/
Read more ...

Thursday, September 24, 2015

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Advertisement


http://mediamonitor.am/%d5%a5%d6%80%d5%a5%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3/
Read more ...

Tuesday, September 22, 2015

Այս երկրի բնակչությունն ամենաերջանիկն է աշխարհում

530021581

 

TIME: Համաձայն վերջերս արված հետազոտության՝ աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Շվեյցարիայում

«Երջանկության համաշխարհային երրորդ զեկույցը», որն անցած հինգշաբթի հրապարակվել է ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Լուծումների Ցանցի կողմից, 158 երկրներին դասակարգել է՝ ելնելով Գելլափի 2012-15թթ․ հետազոտության արդյունքներից ուսումնասիրելով երջանկության մակարդակներին նպաստող առանցքային գործոնները։

Շվեյցարիան, Իսլանդիան, Դանիան, Նորվեգիան և Կանադան առաջին հինգ ամենաերջանիկ երկրներն են, իսկ Արևմտյան Աֆրիկայի Տոգո երկրի բնակիչները՝ ամենադժբախտը։

Զեկույցը նպատակ ունի ողջ աշխարհում քաղաքականություն մշակողներին տրամադրել նոր չափման միավոր, ըստ որի ավելի շեշտադրվում է բարեկացության սուբյեկտիվ ընկալումը։ Մինչ եկամուտը զգալի տեղ է գրավում երջանկությունը խթանելու գործում (ամենաերջանիկ 10 երկրներում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 25 անգամ բարձր է 10 ամենադժբախտ երկրների ՀՆԱ-ից), այն բնավ միակ գործոնը չէ։ Համաձայն հետազոտության կյանքի տևողությունը, սոցիալական կապերը, անձնական ազատությունը, բարեկրթությունը և կոռուպցիայի մակարդակները ևս մեծապես պայմանավորում են երջանկության մակարդակը։

ԱՄՆ-ն, օրինակ, զեկույցում գրավում է 5-րդ հորիզոնականը, Մեքսիկայից մեկ և Կոստա Ռիկայից երեք միավոր ներքև, երկիր որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կոպիտ հաշվարկով հազիվ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մեկ հինգերորդ մասն է կազմում։

«Այս զեկույցը բացատրում է, թե ինչպես հասնել հանրային բարեկեցության,-ասում է Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Ջեֆրի Սաչսը։ - Դա չի արվում միայն փողի շնորհիվ, արդարությունը, ազնվությունը, վստահությունն ու լավ առողջությունը պակաս կարևոր գործոններ չեն»։

Ըստ զեկույցի, երկրում տնտեսական կտրուկ փոփոխությունները կարող են ազդել մարդկանց երջանկության վրա։ Հունաստանում, որտեղ գլոբալ տնտասական անկումը տևական տնտեսական խառնաշփոթ առաջացրեց, 2005-07 թվականներից ի վեր երջանկության մակարդակը նվազել է։

Այսուհանդերձ, զեկույցը զգուշացնում է քաղաքականություն մշակողներին, որպեսզի չգերագնահատեն եկամտի դերը։

«Երբ երկրները ՀՆԱ-ին հետևում են միակողմանիորեն՝ մոռանալով սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրների մասին, արդյունքները կարող են բացասական լինել մարդկանց բարեկեցության համար»,-նշվում է զեկույցում։ «Վերջին տարիներին շատ երկրներ տնտեսական աճ են ունեցել ի հաշիվ եկամտի անհավասարության կտրուկ աճի և շրջակա միջավայրին հասցրած մեծ վնասի»։

Հայաստանը զեկույցում զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը


http://mediamonitor.am/%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%b9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a5%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab/
Read more ...

Thursday, September 17, 2015

Ստորջրյա քաղաք Ճապոնիայում



Shimizu ընկերությունը ստորջրյա քաղաքի նախագիծ է մշակել: Ըստ տարածված տեղեկատվության` ընկերությունը ցանկանում է կառուցել յուրօրիանակ ստորջրյա քաղաք, որտեղ կկարողանա ապրել մոտ 5000 մարդ: Նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց 15 տարիների ընթացքում տեխնոլոգիաները այնպիսի զարգացում կապրեն, որ հնարավոր կլինի այս քաղաքի կառուցումը: Քաղաքի կառուցման համար կպահանջվի 26 մլրդ դոլար: Քաղաքի մեծ մասը իրենից ներկայացնելու է 500 մետր տրամագծով գնդաձև մի կառույց` Blue Garden (Կապույտ այգի) անվանմամբ, որտեղ տեղակայված կլինեն հանգստի գոտիներ, ռեստորաններ, գիտահետազոտական կենտրոն և այլ անհրաժեշտ շինություններ`տարածված 75 հարկերում:



Գունդը տեղադրված կլինի պարույրի վրա, որը կհասնի մինչև ջրի հատակը, այն կծառայի որպես վերելակ, որը կօգնի հետազոտողներին տեղաշարժվել, ինչպես նաև բարձրացնել օգտակար հանածոները և այլ օբյեկտները: Խորությունը կկազմի մոտ 3-4 կմ:



Օվկիանոսի պարուրակը (Ocean Spiral) ամբողջովին ինքնակառավարվող է լինելու: Էլեկտրաէներգիա ստանալը հնարավոր կլինի ծովի հատակի սառը և մակերեսային տաք ջրերի ջերմաստիճանների տարբերության շնորհիվ: Օդի և ջրի մաքրումը կիրականացվի ստացված էլեկտրաէներգիայի միջոցով: Բացի այդ, կօգտագործվի նաև «հողային գործարան» (Earth Favtory), որը կապահովի ածխաթթվային գազի վերամշակումը:
Shimizu ընկերությունը բացատրում է տվյալ նախագծի իրականացման անհրաժեշտությունը նրանով, որ ջրի մակարդակն անընդհատ բարձրանում է, և ապագայում նմանատիպ քաղաքների ստեղծումը կօգնի լուծել մարդկանց տարաբնակեցման խնդիրը:


http://mediamonitor.am/%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%bb%d6%80%d5%b5%d5%a1-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%ba%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/
Read more ...

Tuesday, September 8, 2015

Հացը օգտակար է սրտի համար

5f343b4529e7fd8a76439f814b092bac

Իսպանացի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել հաց ամեն օր:

Հաճախ ասում են, որ հացը ածխաջրերի և օսլայի աղբյուր է, որոնք նպաստում են գիրանալուն, այդ պատճառով շատ մարդիկ հրաժարվում են այն օգտագործել` գեղեցիկ կազմվածք ունենալու համար: Սակայն, Բարսելոնայի համալսարանի հետազոտողները կոչ են անում ամեն օր օգտագործել հաց: Նրանց խոսքերով, հացի չափավոր օգտագործումը օգտակար է անոթների և սրտի համար:

Օրական երկու-երեք կտոր հացը պաշտպանում է սրտանոթային հիվանդությունների զարգացումից: Այն նաև նպաստում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

Բժիշկների կարծիքը հիմնվում է 275 ծեր կամավորների մասնակցությամբ հետազոտության արդյունքների վրա: Նրանց ապրելակերպի, սննդի և օրգանիզմի հետազոտման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հացի սիրահարներն ավելի քիչ են տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններով:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ հացն օգտակար է առողջության համար և ավելորդ քաշի պատճառ չի հանդիսանում: Գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք է չափավոր ուտել, վստահեցնում են փորձագետները:


http://mediamonitor.am/%d5%b0%d5%a1%d6%81%d5%a8-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%bd%d6%80%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/
Read more ...

Sunday, September 6, 2015

Ֆիննական դպրոցի հանելուկը. քիչ սովորում ես` շատ գիտելիք ստանում

Ֆիննական դպրոցի հանելուկը. քիչ սովորում ես` շատ գիտելիք ստանում

Ֆիննական կրթությունը վաղուց առաջատար դիրքեր է զբաղեցնում բոլոր հնարավոր 10421302_711683165596140_4397568351706819881_nվարկանիշային աղյուսակներում, որոնք հնարավոր չէ այս հոդվածում թվարկել: Այսուհանդերձ, գլխավոր «մրցանակի» մասին հարկ է նշել. հեղինակային PISA միջազգային կազմակերպության կողմից անցկացվող հետազոտությունների համաձայն, որոնք իրականացվում են տարին երեք անգամ, ֆիննական դպրոցականները գիտելիքների մակարդակով գրանցել են աշխարհի ամենաբարձր արդյունքները: Նրանք նաև համարվել են աշխարհի ամենակարդացած երեխաները, գրավել են երկրորդ տեղը բնական գիտություններով, և հինգերորդը` մաթեմատիկայով: Բայց նույնիսկ դա չէ որ այդքան հիացնում է աշխարհի մանկավարժ հանրությանը: Անհավատալի է, բայց ֆինն դպրոցականները, չնայած այդպիսի բարձր արդյունքներին, ուսման վրա ծախսում են ավելի քիչ ժամանակ, իսկ ֆիննական պետությունն իր որակյալ և անվճար կրթությունը կազմակերպելու համար այլ պետությունների համեմատ բավական համեստ միջոցներ է ծախսում:

Մի խոսքով կա ինչ-որ գաղտնիք, որը փործում են գտնել աշխարհի տարբեր երկրների մանկավարժները: Մեծ հաշվով ֆինները ոչինչ չեն էլ թաքցնում և մեծ հաճույքով կիսվում են սեփական փորձով, անց են կացնում սեմինարներ ինչպես իրենց, այնպես էլ այլ պետություններում:

Ֆինլանդիայում միջին հանրակրթական պարտադիր ուսուցումը ներառում է երկու աստիճանի դպրոց.
- ցածր` 1-ից 6-րդ դասարան,
- բարձր` 7-ից 9-րդ դասարան:

10-րդ` լրացուցիչ դասարանում սովորողները կարող են բարելավել իրենց գնահատականները: Այնուհետև աշակերտները գնում են մասնագիտացված քոլեջներ կամ շարունակում են կրթությունը վարժարաններում (lukio), որոնք համարժեք են մեր 11-12-րդ դասարաններին:

Ֆիննական դպրոցն ընտրել է ծանրաբեռնվածության աստիճանաբար ավելացման տարբերակը` այն առավելագույնի հասցնելով միայն «Լուկիո» ընտրածների համար, ովքեր ցանկություն ունեն և ընդունակ են սովորելու:

Ֆիննական կրթության միջին օղակի յոթ սկզբունքները.

1. Հավասարություն

- Հավասարություն դպրոցների

Չկան ո´չ էլիտարներ, ո´չ էլ «թույլիկներ»: Պետության ամենախոշոր դպրոցում սովորում են 960 աշակերտներ, ամենափոքրում` 11: Բոլորն ունեն բացարձակ միանման հագեցվածություն, հնարավորություններ և համամասնական ֆինանսավորում: Գրեթե բոլոր դպրոցները պետական են, գոյություն ունեն մի քանի տասնյակ մասնավոր-պետական դպրոցներ: Տարբերությունն այն է, որ ծնողները մասնակի ֆինանսավորում են ապահովում, և աշակերտների նկատմամբ պահանջներն ավելի բարձր են: Որպես կանոն դրանք ինքնատիպ «մանկավարժական» լաբորատորիաներ են, որոնք հետևում են ընտրված դասավանդման մեթոդին. Մոնտեսորիի, Ֆրենեի, Շտեյների և Վալդորֆյան մեթոդներին: Մասնավոր են համարվում նաև ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն լեզվով դասավանդվող դպրոցները:
Հետևելով հավասարության սկզբունքներին` Ֆինլանդիայում զուգահեռ գործում է «մանկապարտեզից մինչև համալսարան» կրթական համակարգը շվեդերեն լեզվով: Չեն անտեսվել նաև սաամ ժողովրդի շահերը. երկրի հյուսիսում կարելի է կրթվել մայրենի լեզվով:
Մինչև վերջերս ֆիններին արգելվում էր ընտրել դպրոցը, անհրաժեշտ էր երեխաներին տանել ամենամոտ գտնվող դպրոցը: Արգելքը հանել են, սակայն ծնողների մեծ մասն այդպես էլ ամենամոտ դպրոցն են ընտրում, չէ՞ որ տարբերություն չկա, բոլոր դպրոցներն էլ հավասար լավն են:

- Հավասարություն բոլոր առարկաների

Մի առարկա մյուսի հաշվին խորացված սովորելը չի ողջունվում: Այստեղ չի համարվում, որ մաթեմատիկան ավելի կարևոր է քան, ասենք, արվեստաբանությունը: Հակառակը, միակ բացառությունը, որ արվում է, դա նկարչության, երաժշտության և սպորտի մեջ տաղանդ ունեցող երեխաների համար հատուկ դասարաններ բացելն է:

- Հավասարություն ծնողների

Երեխայի ծնողների մասնագիտության (սոցիալական կարգավիճակի) մասին դասատուն տեղեկանում է վերջին հերթին: Ծնողների աշխատավայրի մասին ուսուցչի կողմից հարցերը կամ անկետաներն արգելվում են:

- Հավասարություն աշակերտների

Ֆիններն աշակերտներին ըստ դասարանների չեն բաժանում կամ կրթական հաստատությունները ըստ երեխաների ընդունակությունների և մասնագիտական նախընտրությունների:
Չկան նաև «լավ» և «վատ» աշակերտներ: Աշակերտներին միմյանց հետ համեմատելն արգելվում է: Արտակարգ տաղանդով օժտված և պակաս մտավոր ունակություններով երեխաները հավասարապես համարվում են «յուրահատուկ» և սովորում են բոլորի հետ միասին: Ընդհանուր կոլեկտիվում սովորում են նաև հաշմանդամ երեխաները: Սովորական դպրոցում կարող են ստեղծվել դասարաններ լսողության և տեսողության արատով երեխաների համար: Ֆինները ձգտում են հնարավորինս հասարակության մեջ ինտեգրել նրանց, ովքեր կարիք ունեն հատուկ ուշադրության: Ի դեպ ուժեղ և թույլ սովորողների միջև տարբերությունն այստեղ աշխարհում ամենափոքրն է:
«Ինձ նյարդայնացնում էր ֆիննական կրթական համակարգը, որովհետև տեղական չափանիշներով իմ աղջիկը համարվում էր տաղանդավոր: Բայց երբ դպրոց գնաց իմ տղան, ով ուներ բազմաթիվ խնդիրներ, ինձ սկսեց դուր գալ այդ համակարգը» – իր տպավորություններով կիսվում է ռուս մայրիկը:

- Հավասարություն ուսուցիչների

Չկան «սիրելի ուսուցիչներ» և «անտանելի վհուկներ»: Ուսուցիչները նույնպես հոգով չեն տրվում «իրենց դասարանին», չունեն «սիրելիներ» և հակառակը: Ցանկացած շեղում ներդաշնակությունից, կհանգեցնի տվյալ ուսուցչի անհապաղ հեռացմանը համակարգից: Ֆինն ուսուցիչները պետք է ընդամենը կատարեն իրենց պարտականությունները: Աշխատանքային կոլեկտիվում նրանք բոլորն էլ կարևոր են` և´ «ֆիզիկոսները», և´ «երաժիշտները», և´ աշխատանքի ուսուցման դասատուները:

- Մեծահասակների և փոքրերի իրավունքների միջև հավասարություն

Ֆիններն այս սկզբունքն անվանում են «աշակերտի նկատմամբ հարգալից վերաբերմունք»: Երեխաներին փոքր հասակից բացատրում են իրենց իրավունքները, այդ թվում նաև սոցիալական աշխատողին բողոքելու իրենց իրավունքը: Դա ֆինն ծնողների շրջանում խթանում է այն գաղափարը, որ իրենց երեխան անհատականություն է, և նրան չի կարելի վիրավորել ո´չ խոսքով, ո´չ էլ ճիպոտով: Աշակերտներին ստորացնել ուսուցիչների մոտ չի ստացվում շնորհիվ ուսուցչի մասնագիտության որոշ առանձնահատկությունների, որոնք սահմանված են ֆիննական աշխատանքային օրենսգրքում: Բանն այն է, որ ուսուցիչների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարով երկարացնելու (կամ ոչ) հնարավորությամբ, և նրանք ստանում են բարձր աշխատավարձ (օգնականը` 2500 եվրո, ուսուցիչ-առարկայագետը` մինչև 5000 եվրո):

2. Անվճար կրթություն

Բացի հենց ուսուցումից, անվճար են նաև.
ճաշը
էքսկուրսիաները, թանգարանները և այլ արտադասարանային միջոցառումները
դպրոցական տաքսին, որը երեխային տանում է դպրոց և վերադարձնում տուն, այն դեպքում, երբ ամենամոտ դպրոցը 2կմ հեռավորության վրա է:
դասագրքերը, գրենական պիտույքները, հաշվիչները, նոութբուքերը, պլանշետները

Ծնողների դրամական միջոցների ցանկացած տիպի հավաքները խստիվ արգելվում են:

3. Անհատականություն

Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է կրթության և զարգացման առանձին նախագիծ: Անհատականացումը վերաբերվում է օգտագործվող դասագրքերի բովանդակությանը, վարժություններին, տնային և դասարանային աշխատանքների քանակին և նրանց հատկացվող ժամանակին, ինչպես նաև ուսուցանվող նյութին: Հանձնարարությունները ոմանց համար կարող են լինել ավելի խորացված, ոմանց համար էլ` ընդհանուր` գլխավորի մասին:
Նույն դասարանի դասին երեխաները կատարում են տարբեր բարդության վարժություններ և գնահատվում են համաձայն անհատական մակարդակի: Եթե երեխան գերազանց կատարի իր սկսնակ փուլի վարժությունը, կստանա «գերազանց»: Հաջորդ օրը նա կստանա ավելի բարդ վարժություն և եթե գլուխ չհանի, հոգ չէ, նորից կստանա հեշտը:
- Ֆիննական դպրոցներում հասարակ ուսուցանման կողքին գոյություն ունեն երկու յուրահատուկ կրթական գործընթացների տեսակներ. «թույլ» աշակերտների ուսուցանման աջակցություն, այսինքն այն, ինչ Ռուսաստանում անում են անհատ դասավանդողները: Ֆինլանդիայում անհատ դասավանդողները արդիական չեն, դպրոցի ուսուցիչներն ինքնակամ հաղթահարում են լրացուցիչ օգնության անհրաժեշտությունը դասերի ժամին և դրանցից դուրս:
- Ճշգրտող դասավանդում – կապված է նյութի ընկալման բարդությունների հետ, օրինակ, եթե ֆիներենը մայրենի լեզուն չէ, որով անց է կացվում ուսուցումը, կամ հուշելու հետ կապված խնդիրներ, մաթեմատիկայի ընկալման դժվարություններ, ինչպես նաև սոցիումում չհարմարվող երեխաների խնդիրներ: Ուղղիչ դասավանդումն անց է կացվում փոքր խմբերում կամ անհատական կերպով:

4. Հարմարավետություն
Ֆինները ասում են. «Կամ մենք պատրաստում ենք կյանքին, կամ` քննություններին: Մենք ընտրում ենք առաջինը»: Այդ պատճառով ֆիննական դպրոցներում քննություններ չկան: Ստուգողականները և քննչական թեստերը ուսուցչի հայեցողության վրա են: Գոյություն ունի մեկ պարտադիր` միջին հանրակրթական դպրոցի ստանդարտ ավարտական թեստ, որի արդյունքների մասին ուսուցիչները չեն անհանգստանում և երեխաներին էլ առանձնապես չեն պատրաստում դրան:
Դպրոցում դասավանդում են միայն այն, ինչ կարող է պետք գալ կյանքում. լոգարիթմները և դոմնային վառարանի կառուցվածքը պետք չեն գա, հետևաբար չեն ուսումնասիրում: Փոխարենն այստեղի երեխաները մանկական տարիքից գիտեն` ինչ է նշանակում պայմանագիր, պորտֆոլիո և բանկային քարտ: Կարող են հաշվել ստացված ժառանգությունից գոյացած հարկերի տոկոսը, ապագայում ստացած եկամուտները, համացանցում ստեղծել կայք-այցեքարտ կամ հաշվել ապրանքի գինը մի քանի անգամ զեղչվելուց հետո, պատկերել «քամիների հետագիծը» տվյալ տեղանքի համար:
5. Վստահություն
Առաջին հերթին վստահություն դեպի դպրոցի աշխատակիցները և ուսուցիչները: Չկան ստուգումներ, երկրում կրթության ծրագիրը միակն է, բայց իրենից ներկայացնում է ընդհանուր հանձնարարականներ, և յուրաքանչյուր ուսուցիչ գործածում է այն ուսուցման մեթոդը, որը գտնում է ավելի նպատակահարմար:
Երկրորդ` վստահություն երեխաների հանդեպ: Դասերին կարելի է զբաղվել ինչ-որ սեփական գործերով: Օրինակ, եթե գրականության ժամին նախատեսված է ուսուցողական ֆիլմ դիտել, իսկ աշակերտին դա հետաքրքիր չէ, նա կարող է գիրք կարդալ: Համարվում է, որ աշակերտն ինքն է ընտրում, թե ինչն է իրեն համար ավելի օգտակար:
Այս սկզբունքի հետ անմիջական կապ ունեն մյուս երկուսը:

6. Կամավորության

Սովորում է նա, ով ուզում է սովորել: Ուսուցիչներն ամեն կերպ կփորձեն գրավել աշակերտի ուշադրությունը, բայց եթե նրա մոտ ի սպառ բացակայում է սովորելու ցանկությունը կամ ունակությունները, երեխային կուղղեն դեպի այլ, ավելի պրակտիկ, «ոչ բարդ» մասնագիտություն և չեն ճնշի «երկուսներով»: Ոչ բոլորը պետք է ինքնաթիռներ նախագծեն, ինչ-որ մեկը պետք է կարողանա ավտոբուս լավ վարել:
Այստեղ ֆինները նույնպես կարևորում են միջին դպրոցի դերը` բացահայտել, արդյո՞ք իմաստ ունի այս փուլում դեռահասին շարունակել ուսումը վարժարաններում, թե՞ բավական է գիտելիքների մինիմում մակարդակը, ու՞մ է ավելի օգտակար գնալ մասնագիտացված ուսումնական հաստատություն: Պետք է նշել, որ երկու ճանապարհներն էլ երկրում գնահատվում են:
Դպրոցական հատուկ մասնագետը` «ապագայի ուսուցիչը», թեստերի և զրույցների միջոցով բացահայտում է երեխաների հակումը դեպի այս կամ այն մասնագիտությունը:
Ընդհանուր առմամբ ուսման պրոցեսը ֆիննական դպրոցում մեղմ է, բայց դա չի նշանակում, որ կարելի է անլուրջ վերաբերվել դպրոցին: Դպրոցական ռեժիմի վերահսկումը պարտադիր է: Բաց թողնված բոլոր դասերը լրացվում են: Օրինակ` ուսուցիչը կարող է վեցերորդ դասարանի աշակերտի համար դասացուցակում «պատուհան» գտնել և նստեցնել երկրորդ դասարանցիների հետ, որպեսզի նա նստի, տխրի և մտածի կյանքի մասին: Կխանգարես փոքրերին` նստածդ մեկ ժամը հաշվի չի առնվի: Ուսուցչի հանձնարարածը չկատարես` ոչ ոք չի բղավի վրադ, չի վիրավորի, ծնող չի կանչի և չի սպառնա: Եթե ծնողներն անհանգստացած չեն երեխայի ուսմամբ, ապա նա շատ հանգիստ հաջորդ դասարան չի տեղափոխվի:
Երկրորդ տարին նույն դասարանում մնալը Ֆինլանդիայում ամոթ չէ, մանավանդ` իններորդ դասարանից հետո: Մեծահասակ կյանքին պետք է լուրջ պատրաստվել, այդ պատճառով Ֆինլանդիայում գոյություն ունի (ոչ պարտադիր) տասներորդ դասարան:

7. Ինքնուրույնություն
Ֆինները ենթադրում են, որ դպրոցը պետք է սովորեցնի երեխային ամենագլխավորին` ինքնուրույն հաջողակ կյանքին:
Այդ պատճառով այստեղ սովորեցնում են մտածել և ինքնուրույն ստանալ գիտելիքներ: Ուսուցիչը նոր թեմաներ չի պատմում` ամբողջն առկա է դասագրքերում: Կարևոր են ոչ թե անգիր արած բանաձևերը, այլ տեղեկատուներից, տեքստից, ինտերնետից, հաշվիչից օգտվել կարողանալը, ընթացիկ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ միջոցները ներգրավելը:
Ուսուցիչները չեն միջամտում նաև երեխաների միջանձնային հարաբերություններին, թողնելով, որ նրանք կարողանան սեփական հարցերն ինքնուրույն լուծել:
Դպրոց, դպրոց, դու իմ երազներում ես
Ուսումնական գործընթացը «միանման» ֆիննական դպրոցներում կազմակերպված է բավական տարբեր կերպով

Ե՞րբ և ինչքա՞ն ենք սովորում

Ուսումնական տարին Ֆինլանդիայում սկսվում է օգոստոսի 8-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում: Վերջանում է մայիսի վերջին: Աշնանային կիսամյակում գոյություն ունի երեքից չորս հանգստյան օր և երկու շաբաթ Սուրբ Ծննդի արձակուրդներ: Գարնանային կիսամյակը ներառում է մեկական շաբաթ փետրվարյան «դահուկային» (ֆինն ընտանիքները, որպես կանոն, ընտանիքներով մեկնում են դահուկ քշելու) և Զատիկի արձակուրդներ:

Ուսուցումը հնգօրյա է, միայն ցերեկային հերթափոխով: Ուրբաթը կարճ օր է:

Ին՞չ ենք սովորում

1–2 դասարաններ

Դասավանդվում են մայրենի (ֆիններեն) լեզու և ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն, կրոն (համաձայն դավանանքի) կամ «կյանքի ընկալում»` նրանց համար, ում հետաքրքիր չէ կրոնը, երաժշտություն, աշխատանքի ուսուցում և ֆիզկուլտուրա: Մեկ դասի ընթացքում կարող է ուսումնասիրվել միանգամից մի քանի առարկա:

3–6 դասարաններ

Սկսվում է անգլերեն լեզվի ուսումնասիրությունը: Չորորդ դասարանում մեկ օտար լեզու ևս` ֆրանսերեն, շվեդերեն, գերմաներեն կամ ռուսերեն: Ավելանում են լրացուցիչ առարկաներ` աշակերտների ընտրությամբ, յուրաքանչյուր դպրոցի համար առանձին. ստեղնաշարի վրա մուտքագրելու արագություն, համակարգչային գրագիտություն, փայտի հետ աշխատանք, երգչախմբում երգեցողություն: Գրեթե բոլոր դպրոցներում ինը տարվա ընթացքում երեխաները փորձում են բոլոր երաժշտական գործիքները շվիից մինչև կոնտրաբաս:
Հինգերորդ դասարանում ավելանում է աշխարհագրությունը, ֆիզիկան, քիմիան, պատմությունը: Մեկից վեցերորդ դասարաններում գրեթե բոլոր առարկաները դասավանդում է նույն ուսուցիչը: Ֆիզկուլտուրայի դասը ցանկացած սպորտային խաղ է, շաբաթը մեկից երեք անգամ` կախված դպրոցից: Դասից հետո բաղնիքը պարտադիր է: Մեր պատկերացումով գրականություն որպես այդպիսին չի ուսումնասիրվում, դա ուղղակի ընթերցանություն է: Առարկայագետ ուսուցիչները ներկայանում են յոթերորդ դասարանից:

7–9 դասարաններ

Ֆիններեն լեզու և գրականություն (ընթերցանություն, մշակույթ), շվեդերեն, անգլերեն, մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, առողջապահության հիմքեր, կրոն (կյանքի ընկալում), երաժշտություն, արվեստ, մարմնամարզություն, աշխատանքի ուսուցումը չի առանձնացվում տղաների և աղջիների համար: Միասին սովորում են ապուր եփել և փայտ կտրել: Իններորդ դասարանում երկու շաբաթ ծանոթանում են «աշխատանքային կյանքին»: Երեխաներն ընտրում են իրենց համար ցանկացած «աշխատատեղ» և հեծանվով մեծ հաճույքով գնում են «աշխատանքի»:

Ու՞մ են պետք գնահատականները

Երկրում ընդունված է տաս բալանոց համակարգ, սակայն մինչև յոթերորդ դասարան օգտագործվում են բանավոր գնահատականներ` չգնահատված, բավարար, լավ, գերազանց: Մեկից մինչև երրորդ դասարան գնահատականներն ի սպառ բացակայում են:
Բոլոր դպրոցները միացված են «Wilma» պետական էլեկտրոնային համակարգին: Դա նման է էլեկտրոնային օրագրին, որին ծնողները ստանում են անձնական հասանելիություն: Ոսուցիչները գնահատականներ են նշանակում, նշում են բացակայությունները, տեղեկացնում են երեխայի կյանքի մասին: Հոգեբանը, սոցիալական աշխատողը, «ապագայի ուսուցիչը» և բուժակը նույնպես այնտեղ գրառում են անհրաժեշտ ինֆորմացիա:
Գնահատականը ֆիննական դպրոցում չունի չարիքի երանգ և անհրաժեշտ է միայն աշակերտի համար, որպեսզի նա շարժառիթ ունենա հասնելու դրված նպատակներին և բարելավի գիտելիքները, եթե ցանկանում է: Գնահատականները ոչ մի կերպ չեն ազդում ուսուցչի կամ դպրոցի հեղինակության վրա և չեն վատացնում շրջանային ցուցանիշները:

Դպրոցական կյանքի մանրուքները
- Դպրոցի տարածքը ցանկապատած չէ, և մուտքի մոտ պահակակետ չկա: Մեծամասամբ դպրոցների դռների վրա առկա է ավտոմատ փական և կարելի է դպրոց մտնել միայն համաձայն դասացուցակի:
- Պարտադիր չէ, որ երեխաները նստեն դասասեղանի առջև, կարող են տեղավորվել նաև հատակին, գորգի վրա: Որոշ դպրոցներում դասարանները հագեցած են բազմոցներով և բազկաթոռներով:
- Հատուկ համազգեստը բացակայում է, ինչպես նաև հագուստի նկատմամբ պահանջները, կարող են դպրոց հաճախել նույնիսկ գիշերանոցով: Կոշիկները փոխելը անհրաժեշտ է, բայց ցածր դասարանների աշակերտները նախընտրում են վազվզել գուլպաներով:
- Տաք եղանակին ընդունված է դասերն անցկացնել բաց երկնքի տակ, խոտերի կամ հատուկ պատրաստված նստարանների վրա: Դասամիջոցներին ցածր դասարանի աշակերտները պարտադիր դուրս են գալիս փողոց` մաքուր օդ շնչելու:
- Տնային աշխատանքներ տրվում են շատ հազվադեպ: Երեխաները պետք է հանգստանան: Ծնողները չպետք է երեխաների հետ զբաղվեն դասերով, փոխարենը` ուսուցիչները խորհուրդ են տալիս գնալ երեխաների հետ թանգարան, անտառ կամ լողավազան:
- Գրատախտակի մոտ ուսուցանումը չի ընդունվում, երեխաներին չեն կանչում վերապատմելու նյութը: Ուսուցիչը դասին տալիս է ընդհանուր երանգ և, անցնելով աշակերտների միջով, օգնում և վերահսկում է առաջադրանքի կատարումը: Այդ գործով է զբաղված նաև ուսուցչի օգնականը (ֆիննական դպրոցում կա այդպիսի պաշտոն):
- Տետրերում կարելի է գրել մատիտով և ջնջել որքան ուզում ես: Ավելին, ուսուցիչը նույնպես կարող է ստուգել առաջադրանքը մատիտով:

Առաջին անգամ առաջին ֆիննական դասարան

Իմ ծանոթներից մեկը, ով վերջերս է տեղափոխվել Ֆինլանդիա, անցած տարի երեխային տանում էր առաջին դասարան: Նա հուզված էր և այդ իրադարձությանը պատրաստվել էր ռուսական ավանդույթների համաձայն: Ավելի ուշ նա կիսվեց տպավորություններով:
«Օգոստոսի 14-ի առավոտյան ժամը իննին` հավաք դպրոցի մոտ:

Առաջին ցնցումը. տպավորություն է, որ երեխաներն ինչպես քնել էին, այնպես էլ դասի են եկել: Իմ տղան` բաճկոնով և ծաղիկներով, նման էր հրավիրված արտիստի: Մեզնից բացի ծաղիկներ ոչ ոք չնվիրեց: Ժապավեններ, փուչիկներ և այլ տոնական պարագաներ նույնպես չկային: Դպրոցի տնօրենը դուրս եկավ 1–ից 4-րդ դասարանցիների մոտ (մեծահասակներն այլ շինությունում էին), մի քանի ողջույնի խոսքեր արտասանեց, և ապա հայտարարեցին աշակերտների անունները` նշելով, թե ով որ դասարան պետք է գնա: Վերջ: Բարև մեր ամենասեպտեմբերի ՄԵԿ:
Բոլոր արտասահմանցիները մի դասարանում են. շվեդներ, արաբներ, հնդիկ, անգլիացի, մեկ զույգ Էստոնիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Ֆինն ուսուցիչը և երեք թարգմանիչ:

Երկրորդ ցնցումը դրական էր. ծնողներից չի պահանջվում ոչ մի պատրաստություն: Երեխային դպրոցում տրվեց բառացիորեն ամեն ինչ (պայուսակ, գրենական պիտույքներ, լողավազանի լաթեր, նույնիսկ` սրբիչ): Ծնողներից ընդհանրապես ոչինչ չի պահանջվում. «Ամեն ինչ կարգին է, Ձեր երեխան հրաշք է»,-ասում են բոլորին: Միակ բանը, որ հուզում է նրանց, այն է, թե արդյո՞ք երեխան բավարար ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ:

Երրորդ. հիշվող պահ էր ճաշարանը: Դպրոցի կայքում առկա է ամսական մենյուն: Երեխան ինքն է ընտրում առաջարկվածից ինչ ուտել և տեղադրում է կայքի անձնական բաժնում, զամբյուղի մեջ: Մենյուն ենթադրում է երեխայի ցանկացած նախընտրություն, ցանկացած դիետա, եթե այդպիսիք կան, անհրաժեշտ է միայն տեղյակ պահել, գոյություն ունի նաև բուսակերների խոհանոց: Ինչպես դասարանում, այնպես էլ ճաշարանում, երեխաները նստում են ամեն մեկն իր տեղում»:
Ահա այսպիսին է ֆիննական միջնակարգ կրթությունը: Ոմանց այն կարող է սխալ թվալ: Սակայն ֆինները չեն ձգտում իդեալ լինել, բայց կանգ չեն առնում ձեռք բերածի վրա, նույնիսկ ամենալավի մեջ կարելի է թերություն գտնել: Նրանք անընդհատ ուսումնասիրում են, թե որքանով է իրենց կրթական համակարգը համապատասխանում հասարակության փոփոխությանը:
Սակայն ֆիննական կրթությունը միանշանակ տալիս է ամենակարևորը. նրանց երեխաները գերհոգնածությունից գիշերը գոռալով չեն արթնանում, չեն երազում շուտ մեծանալ, չեն ատում դպրոցը, քննություններին պատրաստվելիս չեն տանջում իրենց և ամբողջ ընտանիքը: Հանգիստ են, կշռադատող և երջանիկ, կարդում են գրքեր, հեշտությամբ դիտում են ֆիլմեր առանց ֆիններեն թարգմանության, խաղում են համակարգչային խաղեր, սահում են չմուշկներով, քշում են հեծանիվ, գրում են երաժշտություն, թատերական պիեսներ, երգում են: Նրանք վայելում են կյանքը: Եվ այս բոլորի հետ մեկտեղ հասցնում են նաև սովորել:


http://mediamonitor.am/%d6%86%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%af%d5%a8-%d6%84%d5%ab%d5%b9-%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%b8/
Read more ...

Բրիտանացի գիտնականների բացահայտումը թույլ կտա վերահսկել ցավը

Otkrytie_gena_default

Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է մի գեն, որը պատասխանատու է նյարդային բջիջների զարգացման և ցավի զգացումի համար: Այդ մասին հաղորդվում է Քեմբրիջի համալսարանի կայքում:

Հետազոտությունն իրականացվել է Քեմբրիջի համալսարանի գիտնականների ղեկավարության ներքո:

Նրանք քննել են Եվրոպայում և Ասիայում ապրող 11 ընտանիք, որոնց անդամները անզգայուն են ցավի նկատմամբ: Եվ եկել են այն եզրակացության, որ անոմալիան զարգանում է զարգացման սաղմնային փուլում:

Գենետիկական հետազոտությունները թույլ են տվել բացահայտել PRDM12 գենի երկու տարբերակ, որոնք առաջացնում են այդ հազվագյուտ հիվանդությունը: Ըստ վիճակագրության, այն հանդիպում է միլիոնից մեկի մոտ:

Հետազոտողների կարծիքով, եթե երեխան գենի այս տարբերակը ժառանգի ծնողներից միայն մեկից, ապա ցավի նկատմամբ անզգայունությունը նրա մոտ չի զարգանա:

Ցավ զգալու ընդունակությունն անչափ կարևոր է օրգանիզմի համար,- կարծում է Քեմրիջի համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Վուդսը: «Սակայն մենք դեռ ավելի շատ բան գիտենք հենց ցավի մասին, քան դրա ընկալման բացակայության մասին»:

Նրա խոսքերով, այդ գիտելիքները հավասարապես կարևոր են բուժման նոր մեթոդների զարգացման համար: Եթե մանրակրկիտ ուսումնասիրել մարդու կողմից ցավի ընկալման մեխանիզմը, ապա կարելի է սովորել վերահսկել այն:

Գիտնականների կարծիքով, նոր գենի բացահայտումն արդեն մոտ ապագայում թույլ կտա ստեղծել ցավազրկող դեղամիջոցների նոր տեսակներ:


http://mediamonitor.am/%d5%a2%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
Read more ...

Wednesday, September 2, 2015

Նիհարեցնող դեղահաբերի մասին ամբողջ ճշմարտությունն ու տարածված միֆերը

Նիհարեցնող դեղահաբերի մասին ճշմարտությունն ու միֆերը

Շատ աղջիկներ փորձում են բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում և նիհարեցնող դեղահաբերով ազատվել ավելորդ քաշից: Woman's Day-ի խմբագրությունը զրուցել է եվրոպական կենտրոնի (European Aesthetic Center) դիետոլոգ Յուլիա Բորիսովոյ Մոսկվիչայեվի հետ նման «դիետայի» դրական և բացասական կողմերի մասին:

Արդյո՞ք վաճառվող բոլոր նիհարեցնող դեղահաբերը իրենցից ներկայացնում են կենսաակտիվ հավելումներ և վաճառվու՞մ են առանց դեղատոմսերի:

Ո՛չ, ո՛չ բոլորը: Դեղատներում դեղատոմսով վաճառվում են այն պրեպարատները, որոնք հանդիսանում են դեղամիջոցներ: Նրանց անվանումները կարող են լինել տարբեր, բայց նրանց ակտիվ բաղադրիչներն են օրլիստատը և սիբուտրամինը:

Մնացած միջոցները իրենցից ներկայացնում են կենսաակտիվ հավելումներ (БАД) և շատ հաճախ պարունակում են բուսական բաղադրիչներ՝ (օրինակ՝ կոֆեին), որոնք կարող են նյարդային համակարգի վրա ունենալ ակտիվացնող ազդեցություն՝ խթանելով նյութափոխանակությունը և հանդիսանալ որպես լուծողական, լեղամուղ, միզամուղ, բջջանյութ, որը ուռելով ստամոքսում թույլ է տալիս նվազեցնել սպառման չափաբաժինը և այլն:

Ճի՞շտ է, որ պետք չէ պահել դիետա քաշը նվազեցնող հաբեր օգտագործելու դեպքում: Ասում են, որ հաբերը ձեր փոխարեն անում են ամեն ինչ:

Դեղորայքային միջոցներ արտադրողները անպայման նշում են, որ պրապարատները, որոնք պարունակում են օրլիստատ և սիբուտրամին, հանդիսանում են միայն լրացուցիչ միջոցներ առողջ կյանք վարելու և ճիշտ սնվելու համար:

Դրանք չեն խոստանում հրաշքներ և նախազգուշացնում են հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Իսկ կենսաակտիվ հավելումների (БАД) գովազդը խոստանում է հենց հրաշքներ. կերեք ինչ ուզում եք և նիհարեք: Դա պետք է ձեզ սթափեցնի:

Ինքանո՞վ են անվտանգ «բարեկազմության համար նախատեսված հաբերը»:

Քաշի նավզեցման համար նախատեսված դեղորայքային պրեպարատները ունեն մի շարք հակացուցումներ: Դրանք նշանակվում են միայն բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը:

Դրանք ունեն որոշակի կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած դեպքում, չնայած այն բանին, որ այդ պրեպարատները անցել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ:

Իսկ կենսաակտիվ հավելումները (БАД) ունեն միայն անվտանգության սերտիֆիկատ, որում նշված է, որ բաղադրության մեջ չկա սնդիկ և այլ ծանր մետաղներ:

Արտադրողները կենսաակտիվ հավելումների կողմնակի ազդեցությունների մասին ոչինչ չեն նշում, լռում են: Դրանց բաղադրության մեջ շատ հաճախ ընդգրկվում են բարձր ակտիվության նյութեր, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը, արագացնում սրտի բաբախը, առաջացնում անքնություն, նյարդային գրգռվածություն և այլն:

Կտրականապես խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, ինչպես քաշը նվազեցնող պրեպարատներով, այնպես էլ կենսաակտիվ հավելումներով: Հետևանքները կարող են վտանգավոր լինել հատկապես հղիների, կրծքով կերակրողների և դեռահասների համար:

Հաբերի ընդունումից հետո քաշի կորստի արդյունավետությունը ինչքա՞ ն ժամանակ է պահպանվում:

Եթե դուք նույնիսկ ընդունել եք քաշի նվազեցման համար նախատեսված պրեպարատ, բայց չեք փոխել ձեր ապրելակերպը, ապա դրանց ընդունման արդյունավետությունը կլինի չափազանց կարճաժամկետ: Իմացեք, որ կենսաակտիվ հավելումների մեծ մասը ընդհանրապես չեն ազդում ճարպային հյուսվածքների նվազեցման վրա:

Բարեկազմությունը ձեռք է բերվում միզամուղի և լուծողականի հաշվին: Նմանատիպ կենսաակտիվ հավելումների ընդունման դադարեցման դեպքում անմիջապես հետ կվերադարձնեք ձեր կորցրած կիլոգրամները:

Առանց վերահսկողության միզամուղ և լուծողական միջոցների ընդունումը կարող է հանգեցնել օրգանիզմում ջուր-աղ հավասարակշռության խախտմանը և պատճառ հանդիսանալ ուշագնացության, վատ ինքնազգացողության, դիսբակտերիոզի առաջացմանը:

Ինչու՞ են շատ խոսում սիբուտրամինի վտանգավորության մասին:

XXI դարի սկզբին սենսացիա էր ավելցուկային քաշի դեմ նման հատկություններով օժտված դեղերի հայտնվելը: Բայց աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ դրա անցանկալի կողմնակի ազդեցությունները:

Փորկապությունը, բերանում չորության զգացումը տհաճ է, բայց այդ երևույթները կարելի է կանոնավորել հեղուկի և բջջանյութի օգտագործման ավելացմամբ: Բայց բացահայտվեց, որ այդ միջոցները կարող են ունենալ բացասական ազդեցություն գեր հիվանդների սրտանոթային համակարգի վրա:

Ստորև ներկայացնում ենք սիբուտրամին պարունակող դեղամիջոցի օգտագործումից առաջացող ախտանիշների մի մասը՝ սրտի բաբախի արագացում, զարկերակային ճնշման բարձրացում, ուշագնացություն , միգրենի նման գլխացավեր և այլն: Չնայած այս ամենին, ամերիկացի բժիշկների տեսանկյունից հիվանդի համար քաշի նվազեցման արդյունավետությունը ավելի կարևոր է, քան կողմանկի ազդեցությունները: Առավել ևս, որ դրանք ոչ բոլորի մոտ են ի հայտ գալիս և դրանց արտահայտվածության աստիճանը տարբեր է:

Այնուհետև տեղեկություն տարածվեց այն մասին, որ հաբեր ընդունողների մոտ առաջանում է սրտամկանի ինֆարկտ, ընկճախտ և նույնիսկ որոշները գործում են ինքնասպանություն:

Ճի՞շտ է, որ թայլանդական հաբերը պարունակում են թմրամիջոցներ:

Ցավոք, այսպես կոչված թայլանդական հաբերը կարող են պարունակել ուժեղ ներգործող հոգեմետ նյութեր: Դրանց ճշգրիտ բաղադրությունը հայտնի չէ, քանի որ դրանք նույնիսկ չեն ստացել անվտանգության սրտիֆիկատ կենսաակտի հավելումները տարածելու համար:

Ապօրինի ձևով են ներմուծվում թայլանդական հաբերը Ռուսատան: Առողջ դատողություն ունեցողների համար բավական է, որ այդ հաբերը չգնեն:

Ամենայն հավանականությամբ դրանց բաղադրության մեջ մտնող ֆենտերմինի կամ ամֆետամինի նման նյութերի օգտագործումը ոչ միայն ներգործում են քաշի նվազեցման արդյունավետության, այլ նաև նյարդային համակարգի ակտիվության վրա: Կախվածության, հոգեկան խանգարումների և սրտանոթային անբավարարության առաջացման վտանգ կա: Արժե՞ արդյոք վճարել այդպիսի գին քաշը նվազեցնելու համար:

Կարո՞ղ է սիբուտամինը կենսաակտիվ հավելումների մաս կազմել:

Լայթ նախածանցով քաշը նվազեցնող պրեպարատների հայտնվելը անհանգստություն առաջացրեց բժիշկների մոտ, քանի որ դա զուգակցվում էր ոչ անվնաս պրեպարատով, որի հիմքում ընկած էր սիբուտրամինը: Դրա անվտանգության մասին բժիշկների շրջանում մինչև հիմա տեղի են ունենում քննարկումներ: Բայց ուսումնասիրելով այդ «հրաշք-լայթի» բաղադրությունը, բժիշկների մեծ մասը թեթևացած շունչ քաշեց, քանի որ դրա բաղադրության մեջ ոչ մի սիբուտրամին չի մտնում և դրա մասին խոսք լինել չէր կարող: Հիմնական ակտիվ նյութը հանդիսանում է կոնյուգացված լինոլինային թթուն և վիտամին E: Ի՞նչ տեսակի հրաշք է այդ կոնյուգացված լինոլինային թթուն: Լինոլինային թթուն պատկանում է օմեգա 6 չհագեցված ճարպերի դասին: Դրանց նույնպես անվանում են եթերային ճարպային թթուներ:

Դեռևս անցած դարի 90-ական թթ. օմեգա 6 և օմեգա 3 ճարպաթթուների դերը նյութափոխանակությունում դարձել է ուսումնասիրության առարկա սննդաբանների համար: Բազմաչհագեցված ճարպաթթուները չեն սինթեզվում մարդու կողմից, դրանք ստացվում են սննդի միջոցով: Լինոլինային թթուն պարունակվում է տավարի, գառան, խոզի ճարպում:

Դա պարունակվում է չռաֆինացված յուղերում՝ օրինակ՝ վայրի քրքումից, խաղողի կորիզից, մայրի ծառի ընկույզներից և այլնից ստացված յուղերում: Օրգանիզմում լինոլինային թթուն վերածվում է արախիդոնայինի: Բազմաչհագեցված թթվի նշանակությունը շատ մեծ է: Դրանք աջակցում են մեմբրանների կառուցվածքին, կանխում անոթների պատերին աթերոսկլերոտիկ երևույթների առաջացմումը և վերահսկում են ճարպային բջիջների աճը: Հատկապես վերջին հատկանիշն է դարձել պատճառ ներառելու լինոլինային թթուն սկզբում սպորտային սննդում, իսկ հետո քաշի նվազեցման համար նախատեսված կենսաակտիվ հավելումներում:

Ըստ սննդամթերքների վերահսկման ինստիտուտի նախնական արդյունքների լիովին հավանական է, որ կոնյուգացված լինոլինային թթուն նպաստում է քաշի նվազեցմանը, որը դեռևս պետք է հաստատվի: Բայց բժշկության խելամիտ ներկայացուցիչները կառչելով առաջին իսկ եզրակացությունից, անմիջապես սկսեցին գովազդել ավելորդ քաշից ազատվելու խոստումնալից առաջարկը: Եթե դուք իսկապես ցանկանում եք նիհարել առանց ձեզ վնասելու, ապա խորհրդակցեք բժիշկ-էնդոկրինոլոգի հետ: Միայն համակցված մոտեցմամբ և բժիշկ մասնագետների վերահսկողության ներքո հնարավոր կլինի հասնել քաշի նվազեցման արդյունքի:

Հիմա շատ կենսաակտիվ հավելումներ ներառում են կանաչ սուրճ, պնդելով, որ դա ունի հիանալի ներգործություն ճարպային հյուսվածքների վրա: Հավատա՞լ գովազդին:

Չբոված սուրճի հատիկները պարունակում են երկու կենսաբանական նյութեր՝ կոֆեին և քլորոգենային թթու: Կոֆեինը բնական խթանիչ է, դա չեզոքացնում է ֆոսֆոդիէստերազի ֆերմենտը:

Դա ներգործում է լիպոլիզի մեխանիզմի վրա՝ քայքայելով ճարպային հյուսվածքները: Բայց ուշադրություն դարձրեք, որ նման գործունեություն կոֆեինը ցուցաբերում է ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Քլորոգենային թթուն ազդում է ածխաջրերի փոխակերպման վրա՝ նպաստելով արյան մեջ դրանց աստիճանական ներծծմանը: Դա թույլ է տալիս ավելի երկար հագեցվածության զգացում ունենալ, և դա նշանակում է, որ օգնում է նվազեցնել սննդի օգտագործման քանակը:

Ինչու՞ չի կարելի լուծել ավելորդ քաշի խնդիրը միայն հաբերի միջոցով:

Քաշի նվազեցումը դա բուժական գործընթաց է, որը անպայման ներառում է խնդրի ախտորոշում և ավելորդ քաշի նվազեցման անհատական պլանի մշակում: Դա պետք է իրականացվի էնդոկրինոլոգի վերահսկողության ներքո, դիետոլոգի օգնությամբ:

Միայն կոմպլեքս մոտեցմամբ կարող եք հասնել ավելորդ ճարպային հյուսվածքի քանակի իրական նվազեցմանը: Ինչպես արդեն նշվեց, պրեպարատները կարելի է համարել որպես «հենակներ», որի վրա ճարպակալած հիվանդը կարող է ժամանակավորապես «հենվել»՝ անցնելով նոր ապրելակերպի:

Բայց ոչ մի դեպքում նիհարեցնող հաբերից չի կարելի ակնկալել հրաշալի փոփոխություններ անձնական կյանքում:

Չէ որ պրեպարատները չի կարելի երկար ժամանակ ընդունել, և եթե ուտելու սովորությունները չեն փոխվել, ապա հաբերի ընդունումից հետո կորցրած քաշը կվերականգնվի:

Դրա համար, եթե ուզում եք մշտապես հրաժեշտ տալ ավելորդ քաշին, ապա անհրաժեշտ է դիմել պրոֆեսիոնալների, ովքեր կկարողանան ձեզ համար անհրաժեշտ դիետա ընտրել և մարզումների պլան կազմել:

Ինչու՞ են քաշի նվազեցման համար նախատեսված կենսաակտիվ հավելումների բաղադրության մեջ ներառվում ֆիտոէստրոգեններ:

Մի շարք բույսեր ունեն հորմոնային հատկություններ. օրինակ՝ սոյայի ունդերը, կիտրոնաթփի սերմերը, կտավատը, քունջութը, ուղտափուշը, դդումը, տարեկանը, գարին, ցորենը, վարսակը, բրոկոլինը: Դրանք օգնում են կարգավորել կանացի հորմոնների անհավասարակշռությունը, որը առաջ է գալիս կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ և հանգեցնում քաշի ավելացմանը:

Ի տարբերություն արհեստական էստրոգենների, ֆիտոէստրոգենները չունեն կանցերոգեն ակտիվություն և կարգավորում են հորմոնային հավասարակշռությունը ինչպես հիպո-, այնպես էլ հիպերէստրոգենային վիճակում:

[caption id="" align="alignnone" width="214"] «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոն[/caption]

 


http://mediamonitor.am/%d5%b6%d5%ab%d5%b0%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d5%b2-%d5%a4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%b3/
Read more ...

Monday, August 31, 2015

Ռուս աղջիկների սկանդալային ֆոտոսեսիան զայրացրել է բրիտանական լրատվամիջոցներին

[embed]http://youtu.be/SpR2fDGtqCs[/embed]

Բրիտանացի ուշադիր լրագրողները մեղադրել են լուսանկարչին խորամանկության մեջ:

Համացանցում լայն տարածում գտած ռուս մոդել-աղջիկների նկարները արջերի հետ հասել են մինչև Մեծ Բրիտանիա:

Լուսանկարները արել է լուսանկարիչ Օլգա Բարենցովան, մերձմոսկովյան անտառներից մեկում: Ֆոտոսեսիայի մասնակիցներն են մի քանի խիզախ աղջիկներ, այդ թվում Մարիա Սիդորովան և Լիդիա Ֆետիսովան: Նկարահանման գլխավոր հերոսն է գորշ արջ Ստեփանը, որը 700կգ քաշ ունի:

Հսկա գիշատիչի գրկում նուրբ աղջիկների նկարները արագորեն տարածվեցին համացանցում: Նրանք ապշեցրեցին նաև արտասահմանյան լրատվամիջոցներին: Ֆոտոսեսիայի մասին գրեցին Բրիտանական խոշոր գործակալությունները:

medved-2

Գաղափարի հեղինակները նշել են, որ միտքը հանդիսանում է հակաորսորդային պրոպագանդայի մի մասը և ուղղված է արջերի պահպանությանը:

«Մենք ցանկանում էինք ցույց տալ արջերի և մարդկանց միջև բնական ներդաշնակությունը: Մենք պետք է միասին ապրենք ներդաշնակության մեջ, այլ ոչ թե սպանենք մեր համաքաղաքացիներին, որոնք ապրում են անտառներում», հայտարարել է Բարենցովան:

20152304150948

Սակայն բրիտանացի ուշադիր լրագրողները բռնացրել են լուսանկարչին խորամանկության մեջ: Մասնավորապես նրանք նկատել են, որ մասնակից աղջիկներից մեկը նկարահանվում է բնական մորթիով մուշտակը հագին, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում նախաձեռնության գաղափարին:

Ինչևէ այդ նկատողությունը ոչ մի կերպ չազդեց ֆոտոսեսիայի շուրջ զարգացող քննարկման վրա: Daily Mail կայքի ընթերցողների համարեցին նկարները «ահավոր և անառողջ սեքսուալ ենթատեքստով»: Ոմանք էլ կատակով ասել են, որ «չէին ցանկանա, որ իրենց մեջքը տրորեր այս արջը»:

Բրիտանական էջում իրենց մեկնաբանություններն են թողել նաև ռուս օգտատերերը: «Ռուսաստանում բոլոր մարդիկ ունեն իրենց սեփական արջը… Ես օրինակ սուպերմարկետ եմ գնում իմ արջով, երբեմն մենք միասին օղի ենք խմում, երբեն՝ վիսկի, երբեմն էլ Ղրիմից բերված կարմիր կամ սպիտակ գինի: Իմ արջը շատ չի խմում՝ 1-2 շիշ օղի, և սիրում է այն համեմել կարմիր խավիարով», գրել է Hot kiss from Russia կեղծանունով օգտատերը:

20152304151010_f8ibka

http://www.ridus.ru


http://mediamonitor.am/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a1%d5%b2%d5%bb%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%bf%d5%b8%d5%bd%d5%a5%d5%bd%d5%ab/
Read more ...

Ավստրալիա. Ձիաքարշ տրամվայ

Եթե դուք կարծում եք, որ տրամվայները, որոնց քաշում են ձիերը մնացել են անցյալում, ապա սխալվում եք: Ավստրալիայում կա մի քաղաք՝ Վիկտոր-Խարբոր. Ահա այստեղ դեռ մնացել է տրամվայ-կառքը, որը մեծ մասսայականություն է վայելում:Ավստրիալական այս քաղաքը հայտնի է ոչ միայն անսովոր տրամվայով: Այստեղ կա նաև գրանետե կղզի, որը քաղաքին միանում է 630 մետրանոց կամրջով:Ահա այս կամրջով է անցնում տրամվայ-կառքը: Կղզում, որը տուրիստների շրջանում ոչ պակաս հայտնի է, բնակվում են մեծ քանակությամբ փոքր պինգվինների տեսակներ: Այս տեսակը ամենափոքրն է:Տրամվայ-կառքի մեկ վագոնում կարող է տեղավորվել մինչև 50 ուղևոր: Ամենաառաջին ձիաքարշ տրամվայը այստեղ հայտնվել է 1894 թվականին: Այս գծով տարեկան տեղափոխվում է 150 հազար մարդ:


http://mediamonitor.am/%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%b1%d5%ab%d5%a1%d6%84%d5%a1%d6%80%d5%b7-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%be%d5%a1%d5%b5/
Read more ...

Friday, August 28, 2015

National Geographic-ի 2015թ լավագույն լուսանկարները (9-18)

9. Պինգվինի թռիչքը. Անտարկտիդա. (Լուսանկարը՝  Christopher Michel):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

10. Պապը հետ թոռների հետ. Ծովառյուծների արուներին հատուկ է այսպես կոչված, հարեմային բազմակնությունը. Ընդ որում էգերը վարում են բավական ազատ կյանք, տեղափոխվելով մեկ արուից մյուսի մոտ, իսկ արուները չեն էլ նկատում «կնոջ» կորուստը: (Լուսանկարը՝ Photo Ivanitsky Maxim)Лучшие фотографии августа 2015 от National Geographic

11. Փիղը դուրս է դալիս ջրից. Աֆրիկա. (Լուսանկարը՝  Szakács Cukrász):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

12. Միայնակ ծառ Դուբայի անապատում. Տեսքը օդապարիկից. (Լուսանկարը՝ Mark Seabury):Лучшие фотографии августа 2015 от National Geographic13. Մարդը շան հետ (Լուսանկարը՝  Chuan Teik Heng):Лучшие фотографии августа 2015 от National Geographic14. Բավարական անտառի հեքիաթը. Վեհապանծ եղջերուն (Фото Оксаны Ващук):Лучшие фотографии августа 2015 от National Geographic15. Մաթերհորնի գագաթը Շվեյցարիայում. (Լուսանկարը՝  Andrey Omelyanchuk):Лучшие фотографии августа 2015 от National Geographic16. Աղվեսներ - Կամչատկայի կենդանբական աշխարհի ամենավառ ներկայաացուցիչները. (Լուսանկարը՝ Александра Сидонцева):Лучшие фотографии августа 2015 от National Geographic17. Մինչև հաջորդ ամիս: Արջերը Ալյասկայում. (Լուսանկարը՝ Laura Keene):Лучшие фотографии августа 2015 от National Geographic18. Մեծ երեխա - Սապատավոր կետ. (Լուսանկարը՝ Karim Iliya):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

 


http://mediamonitor.am/national-geographic-%d5%ab-2015%d5%a9-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-9-18/
Read more ...

Thursday, August 27, 2015

National Geographic-ի 2015թ լավագույն լուսանկարները (1-8)

Ստորև ներկայացնում ենք National Geographic և National Geographic Russia ամսագրերի 2015թ օգոստոսի լավագույն լուսանկարները.

Лучшие фотографии августа 2015 от National Geographic

1. Ժամանակի ձեռքերը. Տարեց մարդ: Բանգլադեշ. (Լուսանկարը՝ Dolon archi):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

2. Փղերի շքերթ և Կլիմանջարոյի լեռները. (Լուսանկարը՝ Daniel Pinheiro):

3. Քարավանը անապատում մայրամուտին  (Լուսանկարը՝ Фото Rogel Tura):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

4. Պատուհան դեպի աղքատություն: Երեխաները աշխատում են աղբանոցում: Կամբոջա (Լուսանկարը՝ Yap Kh):

Лучшие фотографии августа 2015 от National Geographic

5. Շնաձկները Կուբայում. (Լուսանկարը՝ Anuar Patjane):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

6. «Մեռյալ հովիտ» Նաիբի անապատոււմ. (Լուսանկարը՝ Beth McCarley):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

7. Բրնձի դաշտում. Թայլանդ:  (Լուսանկարը՝ Sarawut Intarob):Лучшие фотографии августа 2015 от National Geographic

8. Քամելոնը «բռնեց ճաշը»: Քամելիոնը թրթուռնեըը բռնում է լեզվով: Զոհին հասնելու պրոցոսը տևում է 1/20-վրկ, իսկ վերադարձը զոհի հետ միասին կես վրկ.(Լուսանկարը՝ Christian Ziegler):

Лучшие фотографии августа 2015 от National Geographic

 


http://mediamonitor.am/national-geographic-%d5%ab-2015%d5%a9-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-1-8/
Read more ...
Designed By Blogger Templates