Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է մի գեն, որը պատասխանատու է նյարդային բջիջների զարգացման և ցավի զգացումի համար: Այդ մասին հաղորդվում է Քեմբրիջի համալսարանի կայքում:
Հետազոտությունն իրականացվել է Քեմբրիջի համալսարանի գիտնականների ղեկավարության ներքո:
Նրանք քննել են Եվրոպայում և Ասիայում ապրող 11 ընտանիք, որոնց անդամները անզգայուն են ցավի նկատմամբ: Եվ եկել են այն եզրակացության, որ անոմալիան զարգանում է զարգացման սաղմնային փուլում:
Գենետիկական հետազոտությունները թույլ են տվել բացահայտել PRDM12 գենի երկու տարբերակ, որոնք առաջացնում են այդ հազվագյուտ հիվանդությունը: Ըստ վիճակագրության, այն հանդիպում է միլիոնից մեկի մոտ:
Հետազոտողների կարծիքով, եթե երեխան գենի այս տարբերակը ժառանգի ծնողներից միայն մեկից, ապա ցավի նկատմամբ անզգայունությունը նրա մոտ չի զարգանա:
Ցավ զգալու ընդունակությունն անչափ կարևոր է օրգանիզմի համար,- կարծում է Քեմրիջի համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Վուդսը: «Սակայն մենք դեռ ավելի շատ բան գիտենք հենց ցավի մասին, քան դրա ընկալման բացակայության մասին»:
Նրա խոսքերով, այդ գիտելիքները հավասարապես կարևոր են բուժման նոր մեթոդների զարգացման համար: Եթե մանրակրկիտ ուսումնասիրել մարդու կողմից ցավի ընկալման մեխանիզմը, ապա կարելի է սովորել վերահսկել այն:
Գիտնականների կարծիքով, նոր գենի բացահայտումն արդեն մոտ ապագայում թույլ կտա ստեղծել ցավազրկող դեղամիջոցների նոր տեսակներ:
http://mediamonitor.am/%d5%a2%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
No comments:
Post a Comment