Breaking News

Tuesday, September 8, 2015

Հացը օգտակար է սրտի համար

5f343b4529e7fd8a76439f814b092bac

Իսպանացի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել հաց ամեն օր:

Հաճախ ասում են, որ հացը ածխաջրերի և օսլայի աղբյուր է, որոնք նպաստում են գիրանալուն, այդ պատճառով շատ մարդիկ հրաժարվում են այն օգտագործել` գեղեցիկ կազմվածք ունենալու համար: Սակայն, Բարսելոնայի համալսարանի հետազոտողները կոչ են անում ամեն օր օգտագործել հաց: Նրանց խոսքերով, հացի չափավոր օգտագործումը օգտակար է անոթների և սրտի համար:

Օրական երկու-երեք կտոր հացը պաշտպանում է սրտանոթային հիվանդությունների զարգացումից: Այն նաև նպաստում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

Բժիշկների կարծիքը հիմնվում է 275 ծեր կամավորների մասնակցությամբ հետազոտության արդյունքների վրա: Նրանց ապրելակերպի, սննդի և օրգանիզմի հետազոտման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հացի սիրահարներն ավելի քիչ են տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններով:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ հացն օգտակար է առողջության համար և ավելորդ քաշի պատճառ չի հանդիսանում: Գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք է չափավոր ուտել, վստահեցնում են փորձագետները:


http://mediamonitor.am/%d5%b0%d5%a1%d6%81%d5%a8-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%bd%d6%80%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates