Shimizu ընկերությունը ստորջրյա քաղաքի նախագիծ է մշակել: Ըստ տարածված տեղեկատվության` ընկերությունը ցանկանում է կառուցել յուրօրիանակ ստորջրյա քաղաք, որտեղ կկարողանա ապրել մոտ 5000 մարդ: Նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց 15 տարիների ընթացքում տեխնոլոգիաները այնպիսի զարգացում կապրեն, որ հնարավոր կլինի այս քաղաքի կառուցումը: Քաղաքի կառուցման համար կպահանջվի 26 մլրդ դոլար: Քաղաքի մեծ մասը իրենից ներկայացնելու է 500 մետր տրամագծով գնդաձև մի կառույց` Blue Garden (Կապույտ այգի) անվանմամբ, որտեղ տեղակայված կլինեն հանգստի գոտիներ, ռեստորաններ, գիտահետազոտական կենտրոն և այլ անհրաժեշտ շինություններ`տարածված 75 հարկերում:
Գունդը տեղադրված կլինի պարույրի վրա, որը կհասնի մինչև ջրի հատակը, այն կծառայի որպես վերելակ, որը կօգնի հետազոտողներին տեղաշարժվել, ինչպես նաև բարձրացնել օգտակար հանածոները և այլ օբյեկտները: Խորությունը կկազմի մոտ 3-4 կմ:
Shimizu ընկերությունը բացատրում է տվյալ նախագծի իրականացման անհրաժեշտությունը նրանով, որ ջրի մակարդակն անընդհատ բարձրանում է, և ապագայում նմանատիպ քաղաքների ստեղծումը կօգնի լուծել մարդկանց տարաբնակեցման խնդիրը:
http://mediamonitor.am/%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%bb%d6%80%d5%b5%d5%a1-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%ba%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/
No comments:
Post a Comment