Breaking News

Friday, July 8, 2016

Մարդիկ չեն կարողանում գտնել այս գորգի վրա դրված հեռախոսը և դա իրենց իրոք նյարդայնացնում է

Հաշվեք ինչքան ժամանակ ձեզանից կպահանջվի հեռախոսը գտնելու համար։



Վաղուց նման գլուխկոտրուկ չենք տեսել։ Ֆեյսբուքում գնալով տարածում գտնող այս նկարում իրոք դժվար է տարբերակել հեռախոսը և դա կատաղեցնում է։



Անգամ հուշումների պարագայում դժվար է գտնել։ Եթե ուզում եք գտնել հեռախոսը ապա պետք է ման գաք սեղանի աջ ոտքի մոտակայքում։ Օգնե՞ց։  Օգտատերերից մեկը գրել է որ արդեն 15 րոպե նայում է  նկարին բայց չի գտնում։  Մյուս հուշումն ասում է որ հեռախոսի տուփը սև է և ծաղիկների նկարներ ունի իր վրա։ Գտա՞ք։

Լավ եթե չեք գտնում նայեք ներքևի նկարին։



MIRROR.CO.UK


http://mediamonitor.am/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%a3%d5%b8%d6%80%d5%a3%d5%ab/
Read more ...

Friday, June 24, 2016

Բոլորովին նոր MERCEDES' AMG GT R-Ը, PORSCHE 911- կատաղի մրցակիցն է

Մերսեդես ընկերությունը հենց նոր է ավարտին հասցրել գերարագ 577 ձիաուժ հզորությամբ սպորտային կուպեն, որը 0-ից 100 կմ ժամ արագությանն հասնում է ընդամենը 3,5 վայրկյանում։ Դիրքավորվելով, որպես Պորշե 911-ի մրցակից, այս մոդելը պատրաստվում է գրավել այն ֆանատների սրտերը, որոնք դեմ չեն յուրահատուկ ընթացքի, որն իր մեջ պարփակում է գեղեցիկ տեսք, գերմանական ինժեներիա և վտանգավոր հզորության մեծ չափաբաժիններ։  Մեքենայի գինը դեռևս անհայտ է սակայն դժվար թե այն 130000 դոլարից ցածր լինի։ Ամեն դեպքում, երբ մեքենան վաճառքի հանվի հաջորդ ամռանը, ամեն ինչ պարզ կլինի։

3


http://mediamonitor.am/%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%b8%d5%be%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-mercedes-amg-gt-r-%d5%a8-porsche-911-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b2%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6/
Read more ...

Friday, May 20, 2016

Հայկական ապրանքներ կարող եք գնել այս հղումով

 madeinarmeniastamp





http://mediamonitor.am/7120-2/
Read more ...

Tuesday, November 17, 2015

Ի՞նչ պատասխանեց Դալայ Լաման այն հարցին թե պե՞տք է արդյոք աղոթել Փարիզի համար

24893-g38mhh

Փարիզի հարձակումներից հետո, ինչպես շատ աղետների դեպքում, մարդկանց առաջին արձագանքն աղոթքն էր։

Այն պարագայում երբ #աղոթեք Փարիզի համար հեշթագն արագորեն տարածվում է սոցիալական մեդիայում, իսկ հոգևոր առաջնորդներն իրար հետևից դատապարտում են հարձակումները, Դալայ Լաման ասում է որ աշխարհն աստծուց չպետք է պահանջի լուծել մարդու կողմից  ստեղծված պերբլեմները։ Տիբեթյան հոգևոր առաջնորդը նման պատասխան է տվել գերմանական պետական հեռարձակող Deutsche Welle, հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մենք չենք կարող լուծել պրոբլեմները միայն աղոթքով։ Ես բուդդիստ եմ և հավատում եմ աղոթքներին։ Բայց չէ՞, որ մարդիկ են ստեղծել այս խնդիրը և այժմ խնդրում են աստծուն լուծել այն։ Աստված կասի դուք ստեղծել եք դուք էլ լուծեք այն։

Համամարդկային արժեքները տարածելու ու ներդաշնակ կյանքի հասնելու համար մենք համակարգային լուծում պետք է գտնենք։ Եթե մենք այսօր սկսենք դա անել ապա հույս կլինի, որ այս հազարամյակը տարբեր կլինի նախորդներից։ Սա բխում է բոլորի շահերից։

Եկեք խաղաղ ապրենք մեր ընտանիքներում և հասարակություններում և աստծուց, Բուդդայից կամ տարատեսակ կառավարություններից օգնություն չպահանջենք։

Ությունամյա առաջնորդն ավելացնում է որ շատ խնդիրներ առաջ են գալիս կրոնական կամ ազգայնական հիմքով ստեղծվող արհեստական տարբերություններից։ Իսկ մարդկանց նրա ուղերձը հետևյալն է
– Մենք նույն մարդիկ ենք։  

 


http://mediamonitor.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81-%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5-%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%ab/
Read more ...

Sunday, November 8, 2015

Ո՞վ կարող է նշմարել այս լուսանկարի 500 ոչխարներին

Ձմռան գալով հովիվների գործը բարդանում է։ Նրանց հոտը այս եղանակին հակում ունի անհետանալու։
Կանադացի ֆերմեր Լիզել Քեննեդին մեքենայով ձյունառատ գիշերից հետո հոտը ման գալուց համարյա անցել էր իր հոտի միջով առանց նրանց նկատելու։
-Հազիվ գտա հոտս, - գրում է նա իր թվիթերյան էջում,- 50 ոտնաչափից նոր տարբերակել էմ 500 ոչխար ունեցող հոտը։

 

Could-hardly-find-my-sheep-this-morning




http://mediamonitor.am/%d5%b8%d5%9e%d5%be-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%b6%d5%b7%d5%b4%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%ab-500-%d5%b8%d5%b9/
Read more ...

Friday, November 6, 2015

www.Mediamarket.am՝ հայկական արտադրանքի ամենամեծ հարթակը

6-ը նոյեմբերի, 2015թ.

Ընդամենը չորս ամիս առաջ իր գործունեությունը մեկնարկած «ՄեդիաՄարկետ» առցանց խանութն այսօր արդեն ներկայացնում է ավելի քան  50 հայկական ապրանքանիշեր՝ հանդիսանալով տեղական արտադրանքի վաճառքի ամենալայն հարթակը Հայաստանում։

Ի սկզբանե ներկայացնելով այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են հագուստը, կոշկեղենը, տարատեսակ աքսեսուարներն ու տնային պարագաները, ներկայումս «ՄեդիաՄարկետ»-ի տեսականին հարստացել է նաև գրականությամբ, խաղալիքներով, անձնական խնամքի միջոցներով, արդուզարդի պարագաներով և այլն։

Ստորև ներկայացնում ենք այն ապրանքանիշերի ցուցակը, որոնց տեսականին ներկայումս հնարավոր է գնել առցանց՝ «ՄեդիաՄարկետ»-ի միջոցով, նվազագույն շուկայական գներով։ Ինչպես գիտեք, 7000 դրամից բարձր գնումների դեպքում առաքումը կատարում ենք անվճար։ Այսպիսով, հրավիրում ենք Ձեզ հաճելի և օգտակար գնումներ կատարել «ՄեդիաՄարկետ»-ի միջոցով՝ խնայելով Ձեր ջանքերն ու ժամանակը։

Հագուստ՝ մանկական ու մեծահասակների

1

Աքսեսուարներ` պայուսակներ, դրամապանակներ, ժամացույցներ, գոտիներ,շարֆեր, շալեր, զարդեր

2

Ինչպես նաև` «Ներկարարյան», «Կանաչ աղվես», «Մարի Արտ», Թամարա Դադայան, Շուշան Տոնոյան, Սեդա Խաչատրյան և այլն․․․

Անձնական խնամքի միջոցներ

3

Տնային պարագաներ

4

Նաև՝ «Shooshan» անկողնային պարագաներ

Խաղեր, խաղալիքներ

5

Նվերներ

6

Գիրք, գրականություն

6

«Մեդիամարկետ»-ի տեղական արտադրող ընկերություններին և անհատներին հրավիրում է համագործակցության: Հետաքրքրվածության դեպքում կարող եք զանգահարել (060) 701010 հեռախոսահամարով:


http://mediamonitor.am/www-mediamarket-am%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%b0%d5%a1/
Read more ...

Wednesday, September 30, 2015

ԵՊՀ ընդունելություն՝ PR, HR, մարքետինգ և հաշվապահություն մասնագիտություններով

0000


http://mediamonitor.am/%d5%a5%d5%ba%d5%b0-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-pr-hr-%d5%b4%d5%a1%d6%80%d6%84%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a3-%d6%87-%d5%b0%d5%a1/
Read more ...
Designed By Blogger Templates