telegraph.co.uk
20 Jan 2015
Հնդկաստանի կառավարության համաձայն վագրերի պոպուլյացիան երկրում աճել է 30%-ով՝ չորս տարի առաջ այն 1706-էր իսկ 2014-ին՝ 2226:
«Հնդակստանը աշխարհի 70% վագրերի տունն է», ասում է Հնդակստանի բնապահպանության նախարար Պրակաշ Ջավադեկարը:
20-րդ դարի սկզբին Հնդկաստանում կար մոտավորապես 100000 վագր, այնինչ
2008-ին
ընդամենը 1411-ը: Իսկ հիմա ամբողջ երկիրը և մասնավորապես
բնապահպանները նշում են իրենց «մեծ հաջողությունը»:
«Հաջողության մեծ մասը պայմանավորաված է բնապահպանների վստահելի աշխատանքով, որոնք ամեն օր պայքարում են քայքայման և կործանման, անտարբերության և կաշառակերության դեմ», ասաց Ջուլիան Մեթյուսը Travel Operators for Tigers գործակալությունից: Իրավապաշտպանների այս խումբը
առաջ
է
մղում պատասխանատու տուրիզմի գաղափարը: Վերջինս նաև նշում է, որ այս թվերը ապացուցում են, որ տուրիզմը կարող է նպաստել վտանգված տեսակների պահպանման գործին: Այս եզրակացությանը
նա
հանգել
է
այն
բանից
հետո, երբ 2012-ին հնդկական իշխանությունները արգելեցին տուրիստների այցելությունները վագրերի արգելոցներ: Այն բանից
հետո երբ մեղադարնքներ հնչեցին, որ որոշ հնդկական նահանգներում արգելոցների ներսում թույլտրել են հյուրանոցներ և խանութներ կառուցել, Հնդկաստանի կառավարությունը արգելեց տուրիստների մուտքը ավելի քան 40 արգելոցների կենտրոնական հատվածներ:
Բնապահպանները մտավախություն ունեին, որ տուրիստների բացակայությունը արգելոցներից ավելի մեծ ռիսկերի կենթարկի վագրերին՝ նրանց թողելով
միայնակ որսագողերի առաջ, իսկ անտառահատները
անարգել
ելումուտ
կունենան նրանց կենսական միջավայրը:
«Այսօր, ինչպես այս թվերը հուշում են, տնտեսության այս հատվածը անհապաղ կարիքը ունի բազմաթիվ աշխատատեղերի և վագրերի
մեծաթիվ
զանգվածներին
պահպանող
այս
արգելոցների
միլիոնավոր
նվիրյալ
ջատագովների,», ավելացրեց
բանախոսը:
Բնապահպանական տուրիզմը տնտեսության հեռանկարային և արագ աճող ճյուղերից
մեկն
է:
Վայրի
բնության
ուսումնասիրության
տուրիստական
արշավների
ծավալները
Հնդկաստանում
տարեկան
աճում
են
մեկ
քաոորդով
իսկ
ընդգրկված
թուրիստների
թիվը
հասնում
է
երեք
միլիոնի:
Հաշվարկները
ցույց
են
տալիս,
որ
հաճախ
այցելվող
արգելոցների
տուրիստական
այցերից
ստացված
եկամուտը
2010 թվականին
մեկ
վագրի
հաշվով
կազմում
էր
750000 ԱՄՆ
դոլար:
Այնուամենայնիվ այս ոլորտում ամեն ինչ չէ որ կարգին է: Survival International բարեգործական
կազմակերպության
տվյալներով Kanha
Tiger Reserve արգելոցից վերջին տարիներին այնտեղ բնակվող բնիկ ցեղախմբերը բռնի տեղահանվում
են:
Կազմակերպությունը
պնդում
է
որ
ցեղախմբերի
ընտանիքները
տարիներ
շարունակ
ենթարկվել
են
ոտնձգությունների,
որպեսզի
ստիպված
լինեն
լքել
իրենց
բնակավայրերը,
և
այժմ
արդեն
նրանց
մեծ
մասը
վերջնականապես
վտարվել
են
իրենց
բնակավայրերից
առանց
որևէ
փոխհատուցման
կամ
համարժեք
բնակատեղիի
տրամադրմամբ:
Կազմակերպության տնօրեն Ստեֆան Կորիի պնդմամբ այն ինչ կատարվում է Kanha արգելոցում դա ոլորտում
մութ
անկյունների
առկայության
վառ
ապացույցն
է:
Հազարավոր
աղմկոտ
տուրստներ
իրենց
ամենագնացներով
արշավում
են
արգելոցի
ճանապարհներով
ձգտելով
նկարահանել
պաշարված
վագրերին
իսկ
այդ
ընթացքում Baiga կոչվող ցեղախմբերը,
որոնք
սերունդներ
շարունակ
վագրերի
հետ
համերաշխ
ապրել
էին նույն
բնական
միջավայրում
վտարվում
են
իրենց
տներից:
Պարոն Մեթյուսը ընդունում
է,
որ
բնապահպանական
տուրիզմի
վիճակը
Հնդկաստանում
հեռու
է
իդելական
լինլուց,
այն
զարգանում
է
անկանոն
և
չպլանավորված
բայց
անկախ
ամեն
ինչից
տուրիզմը
լայն
իմաստով
որպես
այդպիսին
օգտակար
երևույթ
է:
Այո վագրերը չեն կարող գոյատևել առանց արգելոցի անձնակազմի աջակցության կամ ընդարձակ անտառային տարածքներիև ոչ էլ կարող են շատացնել իրենց քանակությունը առանց տուրիզմի
արդյունաբերությունից
ստացվող
եկամուտների:
No comments:
Post a Comment