Breaking News

Tuesday, January 20, 2015

Ռուսաստանը սպառել է մայրական կապիտալը վճարելու հնարավորությունը


Ռուսաստանում ծնելիությունը պետք է մեծացնել ոչ թե տարատեսակ նյութական վճարներով, այլ «բարիդրացիական ընտանեկան միջավայրի» կառուցումով: Այս մասին այսօր Գայդարյան ֆորումում ասաց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մաքսիմ Տոպիլինը:
«Մենք սպառել ենք նյութական միջոցերով ծնելիությունը խթանելու հնարավորությունները»,- ասել է նա: Նրա կարծիքով դեմոգրաֆիական քաղաքականության մեջ առանցքային դեր պետք է խաղա «բարիդրացիական ընտանեկան միջավայրի» կառուցումը: «Մանկապարտեզներ, երեխաներ ունեցող կանանց ուսուցանելու հնարավորություն, նրանց աշխատատեղով ապահովելու հնարավորություն – առաջարկում ենք մեր ջանքերն ուղղել այս ծրագրերի ուղղությամբ»,- ավելացրեց Տոպիլինը:
«Այս պահին մայրական կապիտալի ծրագրի և այլ նպաստների վրա ծախսվում են լուրջ ֆինանսական ռեսուրսներ, բայց դրա հետ մեկտեղ մենք շարժվում են այն սխեմայով, որը չի ենթադրում խթանել ծնելիությունը լրացուցիչ միջոցներով», - ասաց ՌԴ սոցապ նախարարը: 2015 թվականին մայրական կապիտալի չափը կկազմի 453 հազար ռուբլի: 
Մայրական կապիտալը հունվարի մեկից աճել է քսաներեք հազար ռուբլով և կազմում է 453 հազար ռուբլի: Մայրական կապիտալի ծրագիրը Ռուսատատնում գործում է 2007 թվականից: Այս տարվանից նպաստ կստանան նաև Ղրիմի և Սևոստոպոլի կանայք: Նախարարության կանխատեսումներով՝ անդորրագրի համար կդիմեն ավելի քան 70 հազար ղրիմցիներ, որոնց ընտանիքներում վերջին յոթ տարվա ընթացքում ծնվել է երկրորդ երեխան: 2015 թվականին մայրական կապիտալի վճարման համար կենսաթոշակային ֆոնդի բյուջե է փոխանցվել 344,5 միլիարդ ռուբլի: Դա 43,5 միլիարդ ռուբլիով ավելի է 2014 թվականի տվյալներից: Մայրական կապիտալի օգտագործման տարբերակները մնում են անփոփոխ. Ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում, երեխաների կրթություն, մոր թոշակի ավելացում:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates