AL JAZEERA
Փեշավար,Պակիստան – Պակիստանի Խբեր-Պախտունկվա նահանգում անվտանգության խիստ միջոցառումների ուղեկցությամբ վերաբացվել է Փեշավարի բանակային հանրային դպրոցը, որտեղ մոտ մեկ ամիս առաջ սպանվել էր 141 մարդ:
Երկուշաբթի վաղ առավոտից տարածքը վերահսկվում է ուղաթիռներով, դպրոցի հարակից փողոցները պարեկում են տասնյակ զինվորականներ ամենայն ուշադրությամբ հսկելով դպրոցի մուտքերն ու ելքերը:
Հարյուրավոր դպրոցականներ իրենց ծնողների հետ շտապում էին դպրոց, որտեղ նրանց դիմավորում էին մռայլ դեմքով զինվորականները: Դպրոցում հիշատակի արարողություն է, որին ներկա է նաև երկրի բանակի հրամանատար՝ գեներալ Ռաֆահել Շարիֆը:
Ընդհանուր առմամբ դպրոցում տիրում էր տխուր, սակայն ըմբոստ մթնոլորտ:
Մահացու հարձակում
Հատուկ ուշադրություն էր դարձվել դպրոցի ետնամուտքին, որտեղից և դեկտեմբերի 16-ին առնվազն 7 զինված անձինք ներխուժել էին դպորցի տարածք: Ահաբեկիչները ներխուժել են սենյակ առ սենյակ ՝ Պակիստնի պատմության ամենաարյունոտ հարձակման ընթացքում սպանելով 141 մարդ:
Սպանվածներից 130-ից ավելին աշակերտներ են եղել, որոնցից շատերը սպանվել են իրենց դասասենյակներում կամ դպրոցի դահլիճում:
Որպես արձագանք, Պակիստանը չեղյալ է համարել մահապատժի կիրառման արգելքը այսպես կոչված «ահաբեկչական» դեպքերում և թույլատրել է զինվորական դատարանին քննության առնել այս դեպքը:
Բանակը նաև ակտիվացրել է ընթացիկ ռազմական գործողությունները երկրի այն հատվածներում ուր հունիսից սկսած մարտընչում է Թահրիկ-է-Թալիբան (Tehreek-e-Taliban Pakistan) խմբավորման մարտիկների և վերջիններիս աջակիցների հետ։
Թահրիկ-է-Թալիբան խմբավորումը ստանձնել է Փեշավարի դպրոցի վրա հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ վրեժխնդիր է եղել բանակայինների կողմից իրենց ցեղախմբերի բնակավայրերում սպանված կանանց և երեխաների համար:
Մարտահրավեր Թահրիկ-է-Թալիբան խմբավորմանը
-Ես կածում եմ, որ լավ է, որ դպորցը վերաբացվում է: Արդեն իսկ բավական ժամանակ է վատնվել և աշակերտների կրթությունը այս ամենից տուժում է: Նույնիսկ, եթե ապահով չլինենք, ի՞նչ կարող ենք անել։Մենք պետք է ուղարկենք մեր երեխաներին դպրոց՝ նրանց կրթության համար: - ասում է երեսունամյա Թարիք Ազիզը, ում փոքր եղբայր Ասադը սպանվել է հարձակման ժամանակ։
- Ես վերադառնելու եմ դպրոց: Դա բացատրում եմ նրանով, որ իմ զարմիկը նահատակվել է և գնալով դպրոց՝ ես մարտահրավեր եմ նետում ահաբեկչությանը: - ասում է հարձակումը վերապրած տասնամյա Հասան Սահիդը։
Բանակային և այլ դպրոցների վերաբացումը երկրով մեկ մի քանի անգամ հետաձգվել էր, քանի որ իշխանությունները ցանկանում էին վստահ լինել, որ անվտանգության բոլոր միջոցառումները ապահովված են։
Երկուշաբթի Փեշավարում վերաբացվեց118 դպրոց, սակայն դեռևս 1380 դպրոց փակ է մնում:
No comments:
Post a Comment