
Հավանաբար, Դուք գոնե մեկ անգամ նախանձել եք նրանց, չէ որ երկվորյակները կարող են նույնիսկ տեղերով փոխվել աշխատանքի վայրում կամ դպրոցում: Սակայն նրանց կյանքում այնքան շատ բան կա, որի մասին Դուք չգիտեք:
- Երկվորյակները տարբեր կենսաբանական հայրեր կարող են ունենալ:

Կնոջ մոտ կարող է բեղմնավորվել միաժամանակ տարբեր տղամարդկանց երկու ձվաբջիջներ:
- Երկվորյակները կարող են մաշկի տարբեր գույն ունենալ:

Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ծնողները տարբեր ռասաների են պատկանում:
- Միմյանցից բաժանված երկվորյակները նման կյանք են ունենում:

Օրինակ,երկվորյակներն ամուսնանում են նույն անունն ունեցող կանանց հետ, նույն մասնագիտությունն ունեն կամ նույնիսկ միևնույն ժամանակ են հիվանդանում:
- Երկվորյակ քույրերի և եղբայրների երկվորյակ երեխաները իրավաբանորեն հորեղբոր/մորեղբոր և մորաքրոջ/հորաքրոջ երեխաներ են: Սակայն իրականում նրանք հարազատներ են:

Նրանք ունեն միևնույն գենետիկական կոդը:
- Երկվորյակների ծնունդը կարող է մոր համար երկար կյանք նշանակել:

Համարվում է, որ այն կանայք, ովքեր ծնում են երկվորյակներ, ավելի առողջ են, քան մնացած կանայք:
- Որքան բարձրահասակ է կինը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա երկվորյակներ կծնի:

Բարձրահասակ մարդիկ հասակի հորմոնի ավելի բարձր մակարդակ ունեն, իսկ կանանց դեպքում դա իրենց ձվարաններն ավելի ենթակա է դարձնում երկատման:
- Կաթնամթերք օգտագործող կանանց մոտ հինգ անգամ ավելի մեծ է երկվորյակներ ծնելու հավանականությունը:

- Երկվորյակների ուժեղ կապը տեսանելի է դեռևս մոր արգանդում:

- Երկվորյակները կարող են միմյանց ճշգրիտ հայելային արտացոլումը լինել:

Միաբջիջ երկվորյակների մոտավորապես 1/4 –ը դառնում են միմյանց հայելային պատկերը`նրանցից մեկը կլինի աջլիկ, իսկ մյուսը`ձախլիկ, խալերը կհայտնվեն մարմնի հակառակ կողմերում:
- Հնարավոր է, որ սիամյան երկվորյակները կարող են կարդալ միմյանց մտքերը:

Միացված գլխով երկվորյակների մոտ ուղեղի հատվածն ընդհանուր է, այն պատասխանատու է ֆիզիկական զգացողությունների և շարժողական ֆունկցիաների համար:
- Կանացի մարմինը կարող է ընտելանալ երկվորյակներին:

Երկվորյակներին կերակրող մոր մոտ կուրծքը կարող է անհատապես կարգավորել երկվորյակներից յուրաքանչյուրի համար հարմարավետ ջերմաստիճան:
- Պորտը երկվորյակներին տարբերակելու ամենապարզ միջոցն է:

Պորտը պորտալարի հեռացումից առաջացած սպի է: Յուրաքանչյուրը կլինի յուրօրինակ:
- Կին-երկվորյակի մոտ ավելի մեծ է երկվորյակ ունենալու հավանականությունը: Նույնը վերաբերում է նաև այն կանանց, ովքեր ունեն երկվորյակ եղբայրներ և քույրեր:

- Նույնիսկ միաբջիջ երկվորյակների մատնահետքերն են տարբեր:

Անգամ եթե նրանք ունեն միևնույն ԴՆԹ, մատնահետքերը ձևավորվում են անհատապես:
- Երվորյակների շրջանում ձախլիկները երկու անգամ շատ են:

- Երկվորյակները կարող են ծնվել մեկ ամիս տարբերությամբ:

Երկվորյակների ծննդաբերությունների միջև ժամանակի ռեկորդը 87 օր է:
- Միաբջիջ երկվորյակները կարող են իդեալական հանցագործներ մեծանալ:

99,9%-ով նույն ԴՆԹ-ն դժվարեցնում է դատաբժշկական փորձագետների աշխատանքը, եթե երկվորյակներից երկուսն էլ այլուրեքություն ունեն, և նա հերքում է հանցանքը:
http://mediamonitor.am/%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac%d5%ab-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80-%d5%a5%d6%80%d5%af%d5%be%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab/
No comments:
Post a Comment