Breaking News

Wednesday, July 29, 2015

Որ սնունդն է վտանգավոր մարդու համար

b028120fe5cdd259685a9b09a56654f6

Սնունդը, որը մեզ առաջարկում են արագ սննդի հաստատություններում անվտանգ չէ մեր առողջության համար: Տարեցտարի ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր տառապում են ճարպակալությունից, շաքարախտից, ստամոքսի հիվանդություններից: Վնասակար սննդի օգտագործումն այս հիվանդությունների առաջացման հիմնական գործոններն են:

Օրգանիզմի համար վտանգավոր է այն սնունդը, որի բաղադրության մեջ են մտնում տարատեսակ ներկանյութերն ու կոնսերվանտները: Հատկապես վտանգավոր է օգտագործել քաղցր գազավորված ըմպելիքներ, որոնք պարունակում են բենզոաթինի մեծ քանակություն: Բենզոաթինը ստամոքսի աշխատանքի վատթարացման պատճառ է հանդիսանում: Տարտրազին պարունակող սննդամթերքները նույնպես վնասակար են մարդու առողջության համար: Դրանց շարքին են դասվում արագ պատրաստման սուպերը, գարնիրները և նույնիսկ հրուշակեղենը:

Արագ սննդի վնասակար և վտանգավոր լինելը պայմանավորված է նրանով, որ վիտամինների և միկրոէլեմենտների բացակայության ֆոնի վրա, ներկանյութերի, կանցերոգենների պարունակությունը ավելցուկային է: Արագ սնունդը մարդուն էներգիա չի տալիս:

Կարտոֆիլ ֆրին պատրաստվում է գերտապակված ձեթով, որը հանգեցնում է կանցերոգենների առաջացմանը, որը բացասական ազդեցություն ունի ստամոքսի վրա: Չիպսերը նույնպես վնասակար են, քանի որ պատրաստվում են տրանսգենային յուղերով, որը մեր օրգանիզմը չի կարող յուրացնել:

Մանղալի վրա տապակված սնունդը նույնպես բացասաբար է ազդում մեր օրգանիզմի վրա: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ համեմունքներ ճարպերի համեմատ, ինչը հանգեցնում է կանցերոգենների առաջացմանը:

Վերոնշյալ սննդամթերքներն անվտանգ են առողջության համար, եթե դրանք օգտագործվում են հազվադեպ:

Երբեմն աղեստամոքսային տրակտի խնդիրներ են առաջացնում նույնիսկ սովորական սննդամթերքները, օրինակ`լոլիկ, ցիտրուսային մրգեր և այլն: Հարկ է հիշատակել, որ բրնձի ցանկացած տեսակի   սնունդը կարող է փորկապության պատճառ դառնալ, իսկ գազարը   և սալորը`փորլուծության:

Այս ամենից հետևում է, որ ճիշտ սնունդ օգտագործելու շնորհիվ մարդն ինքը կարող է վերահսկել իր առողջությունը:


http://mediamonitor.am/%d5%b8%d6%80-%d5%bd%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4%d5%b6-%d5%a7-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates